«Սառա Բեռնար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 200.
1912 թվականի ապրիլին Բեռնարը նոր բեմադրություն է ներկայացնում իր թատրոնում, Թագուհի Էլիզաբեթ Առաջինի մասին պատմող ռոմանտիկ ''La Reine Elizabeth'' դրաման, որի հեղինակը Էմիլ Մորեան էր: Այն ճոխ և թանկ ներկայացում էր, սակայն ֆինանսապես ձախողված էր և ցուցադրվում է ընդամենը 12 անգամ: Բարեբախտաբար, նա կարողանում է վճարել իր պարտքերը այն գումարով, որ ստացել էր ամերիկացի պրոդյուսեր Ադոլֆ Զուկորից իր ներկայացման ֆիլմային տարբերակի համար{{Sfn|Tierchant|2009|pages=318–319}}:
Նա իր վերջին` երրորդ հրաժեշտի շրջագայությանն է մեկնում ԱՄՆ 1913-1914 թվականներին, երբ ինքն արդեն 69 տարեկան էր: Նրա ոտքը դեռ ամբողջապես չէր առողջացել, և նա ի վիճակի չէր ամբողջական ներկայացում խաղալ, այլ միայն մի քանի ընտրված գործողություններ: Նա բաժանվում է նաև իր խաղընկեր և այդ ժամանակ սիրեցյալ Լոու Տելեգենից: Երբ շրջագայությունն ավարտվում է, դերասանը մնում է ԱՄՆ-ում, որտեղ կարճ ժամանակ անց դառնում է համր կինոյի աստղ, իսկ Բեռնարը վերադառնում է Ֆրանսիա{{Sfn|Tierchant|2009|page=320}}:
 
==Ոտքի անդամահատում և պատերազմի ժամանակ բեմադրված ներկայացումներ (1914–1918)==
1913 թվականի դեկտեմբերին Բեռնարը հաջողությամբ բեմադրում է ''Jeanne Doré'' դրաման: Մարտի 16-ին նա դառնում է [[Պատվավոր Լեգեոնի շքանշան]]ի կավալեր: Չնայած հաջողություններին` նա կրկին փողի խնդիր ուներ: Նա իր որդուն իր սեփական թատրոնի տնօրեն էր նշանակել և նրան թույլ էր տվել օգտագործել թատրոնի միջոցները` իր պարտքերը վճարելու համար: Մաուրիսը երբեմն անգամ ստիպում էր դերասանուհուն վաճառել իր զարդեղենը` հաշիվները վճարելու համար{{Sfn|Skinner|1967|pages=314–316}}
1914 թվականին նա իր սովորական արձակուրդն էր անցկացնում իր տանը, ընտանիքի ու մտերիմ ընկերների հետ: Այստեղ նա իմանում է [[Ֆրանց Ֆերդինանդի սպանություն|Ֆրանց Ֆերդինանդի սպանության]] և [[Առաջին աշխարհամարտ]]ի սկսվելու մասին: Նա շտապում է վերադառնալ Փարիզ, որին սպառնում էր գերմանական բանակը: Սեպտեմբերին երկրի Պաշտպանության նախարարը խնդրում է Բեռնարին տեղափոխվել ավելի ապահով վայր: Նա հեռանում է Փարիզից, այս նույն ժամանակ էլ նրա վնասված ոտքում [[փտախտ]] է ախտորոշվում: Նա տեղափոխվում է [[Բորդո]], որտեղ 1915 թվականի փետրվարի 22-ին վիրաբույժը անդամահատում է նրա ոտքը, մինչև ազդրը: Դերասանուհին հրաժարվում է արհեստական ոտքից, հենակներից կամ անվասայլակից, փոխարենը, նա տեղափոխվում էր պատգարակի վրա, որն ինքն էր նախագծել և որը տանում էին երկու տղամարդիկ: Նա ուներ Լուի 15-րդի ոճով ձևավորված աթոռ, սպիտակ եզրերով ու ոսկեզօծ զարդարանքով{{Sfn|Skinner|1967|pages=318–320}}:
Նա վերադառնում է Փարիզ հոկտեմբերի 15-ին և չնայած ոտքի կորուստին, շարունակում է խաղալ իր թատրոնի բեմում. բեմերը հարմարեցված էին նրա կարիքներին: Նա մասնակցել է Էժեն Մորանի հայրենասիրական «բեմական պոեմի»` ''Տաճարների'' բեմադրությանը: Նախ, նա նստած ասմունքել է բանաստեղծության մի մասը, այնուհետև հենվել է մի ոտքի վրա, խոնարհվել աթոռի վրա ու ճչացել, «Ողբա՛, ողբա՛, Գերմանիա: Գերմանական արծիվը ընկել է Հռենոսը»{{Sfn|Skinner|1967|page=320}}:
Բեռնարը միացել է մի խումբ հայտնի ֆրանսիական դերասանների ու եղել է [[Վերդենի ճակատամարտ]]ում և Մոս-արգոնական հարձակման վայրում, որտեղ նա խաղացել է պատերազմից նոր վերադարձած կամ ռազմաճակատ մեկնել պատրաստվող զինվորների համար: Հենվելով բազկաթոռի վրա եղած բարձերին` նա ասմունքել է իր հայրենասիրական բանաստեղծություններից: Իրադարձությանը ներկա մեկ այլ դերասանուհի, Բեատրիս Դուզանեն, նկարագրել է նրա խաղը. «Կրկին հրաշք է տեղի ունեցել. Սառան, ծեր, հաշմանդամ, մեկ անգամ ևս կարողանում է ամբոխին լուսավորել իր տաղանդի ճառագայթներով: Այս փխրուն էակը, հիվանդ, վիրավոր և անշարժ, դեռևս կարողանում էր կախարդական բառերի միջոցով վերահաստատել հերոսությունը այդ զինվորների մեջ»{{Sfn|Skinner|1967|page=322}}:
Նա վերադառնում է Փարիզ 1916 թվականին և երկու կարճ ֆիլմ է նկարահանում հայրենասիրական թեմայով, մեկը` Ժաննա դ'Արկի պատմության թեմայով, իսկ մյուսը կոչվել է ''Ֆրանսիայի մայրերը'': Դրանից հետո նա կատարել է իր վերջին ամերիկյան ուղևորությունը:
Չնայած գերմանական սուզանավերի սպառնալիքին` նա անցել է [[Ատլանտյան օվկիանոս]]ն ու շրջագայել է Միացյալ Նահանգներում` ներկայացումներ խաղալով հիմնական քաղաքներում, այդ թվում` Նյու Յորքում և Սան Ֆրանցիսկոյում: Բեռնարի մոտ ուրեմիա են ախտորոշել, և նա պետք է երիկամների շտապ վիրահատություն տաներ: Նա մի քանի ամիս կազդուրվում էր Կալիֆորնիայում, Լոնգ Բիչում` կարճ պատմվածքներ ու նովելներ գրելով ֆրանսիական ամսագրերի համար: 1918 թվականին նա վերադառնում է Նյու Յորք և դեպի Ֆրանսիա տանող նավ է նստում: Բեռնարը Բորդո է հասնում 1918 թվականի նոյեմբերի 11-ին, այն օրը, երբ Առաջին աշխարհամարտը դադարեցնելու զինադադար է ստորագրվում{{Sfn|Skinner|1967|pages=326-327}}:
 
== Ծանոթագրություններ ==