«1970-ականներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 81.
* [[Սուրինամ]]ը անկախացավ [[Նիդերլանդներ]]ից 1975 թվականի նոյեմբերի 25-ին:
* [[Գայանա]]յում հեղափոխական [[Ջիմ Ջոնս]]ը ԱՄՆ-ից ժամանաց հարյուր անձանց հետ ջունգլիներում հիմնադրեց ուտոպիստական մարքսիստական համայնք [[Ջոնսթաուն]] անվանմամբ: Ջոնսը և նրա հետևորդները հրաժարվեցին լքել Ջոնսթաունը, չնայած կառավարության բազմակի նախազգուշացումներին: Կոնգեսի հանձնաժողովը այցելեց Գայանա 1978 թվականի նոյեմբերին: Նրանք հարձակման ենթարկվեցին Ջոնսի խմբի անդամների կողմից և կոնգրեսմեն [[Լեո Ռայան]]ը սպանվեց: Այնուհետև Ջոնսը հրամայեց համայնքի բոլոր անդամներին ինքնասպան լինել: Նրանք խմեցին նախապես պատրաստված թույները և ընդհանուր առմամբ հայտնաբերվեց 900 սպանված, ներառյալ Ջոնսը:
 
'''Եվրոպա'''<br />
[[Պատկեր:Carter Brezhnev sign SALT II.jpg|thumb|right|[[ԱՄՆ նախագահ]] [[Ջիմի Քարտեր]]ը և ԽՍՀՄ առաջնորդ [[Լեոնիդ Բրեժնև]]ը [[ստրատեգիկ զենքի կիրառման սահմանափակման քննարկումներ]]ում, 1979 թվականի հունիսի 18, [[Վիեննա]], Ավստրիա:]]
 
* [[Մարգարետ Թետչեր]] և Պահպանողական կուսակցությունը եկավ իշխանության Միացյալ Թագավորությունում 1979 թվականի` իրականացնելով [[նեոլիբերալ]] տնտեսական քաղաքականություն, այդ թվում կրճատեցին պետական ծաղխումները, թուլացրեցին առևտրական միությունների իշխանությունը և ազատականացրեցին տնտեսությունը և առևտուրը:
* [[Ֆրանցիսկո Ֆրանկո]]ն մահացավ 39 տարվա իշխանությունից հետո: [[Խուան Կառլոս I Բուրբոն]]ը թագադրվեց Իսպանիայի թագավոր և սկիզբ դրեց անցումը ժողովրդավարության: Դիկտատուրան Իսպանիայում ավարտվեց: Առաջին գլխավոր ընտրությունները կայացան 1977 թվականին և [[Ադոլֆո Սուարես]] դարձավ [[Իսպանիայի վարչապետ]]: Սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունները օրինականացվեցին: 1978 թվականին ընդունվեց Իսպանիայի ներկայիս սահմանադրությունը:
* 1972 թվականին [[Էրիխ Հոնեկեր]]ը նշանակվեց [[Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն|ԳԴՀ]] առաջնորդ և մնաց այս պաշտոնին մինչև 1989 թվականը: 1970-ական թվականների կեսերին ԳԴՀ-ում խորը տնտեսական ճգնաժամ էր, երկիրը ուներ մեծ պարտքեր, սպառողական ապրանքները դառնում էին ավելի ու ավելի անհասանելի:
* ԽՍՀՄ-ը իր առաջնորդ [[Լեոնիդ Բրեժնև]]ի գլխավորությամբ, որն ուները ամենամեծ զինված ուժերը և ատոմային զենքի ամենամեծ պաշարները, վատթարացրեց դիվանագիտական հարաբերությունները իր հիմնական մրցակից ԱՄՆ-ի հետ: Այս ժամանակաշրջանը ավարտվեց [[Աֆղանական պատերազմ (1979-1989)|ԽՍՀՄ ներխուժմամբ Աֆղանստան]] 1979 թվականի վերջի դրությամբ:
* [[Էնվեր Խոջա]]ի գլխավորութամբ [[Ալբանիա]]ն 1970-ական թվականներին ավելի մեկուսացվեց: Առաջին ազգային անջատումը տեղի ունեցավ ԽՍՀՄ հետ, այնուհետև Չինաստանի հետ 1978 թվականին: Ալբանիան լավացրեց հարաբերությունները [[Հարավսլավիա]]յի հետ 1971 թվականին և փորձեց առևտրյին կապեր ստեղծել Եվրոպայի մյուս երկրների հետ, սակայն ստացավ մերժում ԱՄՆ և Միացյալ Թագավորության միջամտությամբ:
* 1978 թվականը դարձավ «Երեք պապերի տարի»: Օգոստոսին [[Պողոս VI]]-ը, ով ղեկավարում էր 1963 թվականից, մահացավ: Նրան փոխարինեց Կարդինալ Ալբինո Լուչիանոն, ով անվանակոչվեց [[Հովհաննես Պողոս I]]: Սակայն ընդամենը 33 օր անց նրան մահացած գտան և Կաթոլիկ եկեղեցին ստիպված ընտրեց ուրիշ պապի: Հոկտեմբերի 16-ին լեհ կարդինալ Կարոլ Յուզեֆ Վոյտըլան ընտրվեց և անվանակոչվեց [[Հովհաննես Պողոս II]]: Նա առաջին ոչ իտալացի պապն էր 1523 թվականից հետո:
 
== Ծանոթագրություններ ==