«1970-ականներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 74.
* [[Նավթային ճգնաժամ 1973]] և [[էներգետիկ ճգնաժամ 1979]]
* Ավելացան կին քաղաքական գործիչները, հատկապես մեծ թիվ կազմեցին կին երկրի ղեկավարները և կառավարությունների ղեկավարները, նրանցից շատերը առաջին կանայք էին նման պաշտոններում: Այդ կանանցից էին [[Սուն Ցինլին]], ով շարունակեց մնալ Չինաստանի գլխավոր քարտուղարի տեղակալը մինչև 1972 թվականը, [[Իսաբել Մարտինես դե Պիրոն]]ը, ով [[Արգենտինա]]յի առաջին կին նախագահն էր 1974 թվականից մինչև 1976 թվականը, [[Էլիզաբեթ Դոմիտիեն]]ը, ով դարձավ [[Լեսոտո]]յի առաջին կին վարչապետը, [[Ինդիրա Գանդի]]ն, ով շարունակեց մնալ Հնդկաստանի վարչապետ մինչև 1977 թվականը, [[Լիդիա Գայլեր Տեխադա]]ն, ով դարձավ [[Բոլիվիա]]յի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը 1979 թվականին, [[Մարիա դե Լուրդիշ Պինտասիլգո]]ն, ով դարձավ Պորտուգալիայի առաջին կին վարչապետը 1979 թվականին և [[Մարգարետ Թետչեր]], ով դարձավ Միացյալ Թագավորության առաջին կին վարչապետը:
 
'''Ամերիկա'''<br />
[[Պատկեր:Nixon-depart.png|thumb|right|Նիքսոնը ցույց է տալիս [[Վիկտորիա (ժեստ)|վւկտորիա ժեստը]], քանի որ նա լքում է Սպիտակ տունը հրաժարականից հետո:]]
* Միացյալ Նահանֆների նախագահ [[Ռիչարդ Նիքսոն]]ը հրաժարվեց նախագահի պաշտոնից 1974 թվականի օգոստոսից հետո, երբ նրան մեղադրեցին [[Ուոթերգեյթյան սկանդալ]]ի արդյունքում:
* [[Աուգուստո Պինոչետ]]ը իշխանության եկավ [[Չիլի]]ում, 1973 թվականի հեղաշրջումից հետո [[Կենտրոնական հետախուզական վարչություն|Կենտրոնական հետախուզական վարչության]] (ԿՀՎ) աջակցությամբ: Պինոչետը մնաց Չիլիի դիկտատոր մինչև 1990 թվականը:
* [[Սուրինամ]]ը անկախացավ [[Նիդերլանդներ]]ից 1975 թվականի նոյեմբերի 25-ին:
* [[Գայանա]]յում հեղափոխական [[Ջիմ Ջոնս]]ը ԱՄՆ-ից ժամանաց հարյուր անձանց հետ ջունգլիներում հիմնադրեց ուտոպիստական մարքսիստական համայնք [[Ջոնսթաուն]] անվանմամբ: Ջոնսը և նրա հետևորդները հրաժարվեցին լքել Ջոնսթաունը, չնայած կառավարության բազմակի նախազգուշացումներին: Կոնգեսի հանձնաժողովը այցելեց Գայանա 1978 թվականի նոյեմբերին: Նրանք հարձակման ենթարկվեցին Ջոնսի խմբի անդամների կողմից և կոնգրեսմեն [[Լեո Ռայան]]ը սպանվեց: Այնուհետև Ջոնսը հրամայեց համայնքի բոլոր անդամներին ինքնասպան լինել: Նրանք խմեցին նախապես պատրաստված թույները և ընդհանուր առմամբ հայտնաբերվեց 900 սպանված, ներառյալ Ջոնսը:
 
== Ծանոթագրություններ ==