«Դժգույն տրեպոնեմա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Դժգույն տրեպոնեմ''' ({{lang-la|Treponema pallidum}}) - սպիրոխետ, որի ենթատեսակները հարուցում են մ...»:
(Տարբերություն չկա)

12:44, 14 հունվարի 2018-ի տարբերակ

Դժգույն տրեպոնեմ (լատին․՝ Treponema pallidum) - սպիրոխետ, որի ենթատեսակները հարուցում են մի շարք վարակիչ հիվանդություններ։ Իրենցից ներկայացնում են պարուրաձև ոլորված բակտերիաներ՝ 6-12 մկմ երկարությամբ և 0,1-0,2 մկմ լայնությամբ։ Հայտնի են 4 ենթատեսակներ․

Առաջին անգամ հայտնաբերվել են գերմանացի մանրէաբաններ Ֆ․ Շաուդինի և է․ Հոֆմանի կողմից, 1905-ին, մանրադիտակի օգնությամբ։ Դժգույն անվանումը ստացել են Ռոմանովսկու-Գիմզայի մեթոդով ներկելուց հետո, մանրադիտակի տակ թույլ վարդագույն (դժգույն-վարդագույն) երանգ ունենալու համար։ Ըստ Գրամի չեն ներկվում՝ գրամբացասական բակտերիաներ են։ Չներկված և չֆիքսված տրեպոնեմները լուսային մանրադիտակով չեն երևում։ Տեսանելի դարձնելու համար կիրառում են մութ դաշտում մանրադիտման մեթոդը։ Տրեպոնեմները, դրանց հակածինները կամ այդ հակածինների հանդեպ օրգանիզմում արտադրված հակամարմինները հայտնաբերելու համար հաճախ օգտագործում են ավելի ժամանակակից` շճաբանական լաբորատոր հետազոտություններ․ RPR, VDRL, TPHA և այլն։


Տես նաև

Աղբյուրներ