«Գլխավոր շտաբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: I-րդ դար → I դար (5) oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 7.
[[Ռուսաստան]]ում XVIII դարի սկզբներից գոյություն են ունեցել գլխավոր շտաբի և կվարտիրմեյստերական աստիճանակարգեր։ [[1815]] թվականին ստեղծվել է գլխավոր շտաբներ, որի մեջ մտավ նաև կվարտիրմեյստերական ծառայությունը։ [[1863]] թվականին ստեղծվեց գլխավոր շտաբերի Գլխավոր վարչություն, որը [[1865]] թվականին մտցվել է գլխավոր շտաբի կազմի մեջ։ [[1905]] թվականին գլխավոր շտաբի Գլխավոր վարչությունը դարձել է ինքնուրույն մարմին, որի պետը անմիջականորեն ենթարկվում էր [[կայսր]]ին, իսկ [[1908]] թվականից՝ ռազմական մինիստրին։
== Գլխավոր շտաբի պատմությունը արևմտաեվրոպական երկրներում ==
Արևմտաեվրոպական երկրներում գլխավոր շտաբի դերը սկսեց աճել [[XIX դար|XIX]] դարի 2-րդ կեսից։ Պրուսիայում, այսպես կոչված, Մեծ գլխավոր շտաբը առաջատար դեր ստանձնեց զինվորական վարչության մեջ և որոշակի ազդեցություն սկսեց գործել [[Գերմանիա]]յի ագրեսիվ [[Քաղաքականություն|քաղաքականության]] հետագա զարգացման վրա։ Ֆրանսիայում գլխավոր շտաբը զբաղվում էր զորքերի նախապատրաստման, գործողությունների պլանավորման և իրականացման հարցերով։ Պատերազմը վարելու և այն նյութապես ապահովելու հարցերը վճռում Էր կառավարությունը։ [[XX դար|XX]] դարի սկզբին [[Մեծ Բրիտանիա]]յում ստեղծվեցին բանակի կայսերական գլխավոր շտաբ (ենթարկվում Էր ռազմական մինիստրին), [[ծով]]ային և ցամաքային շտաբներ։ Բոլոր շտաբների գործունեությունը համաձայնեցնում Էր գլխավոր շտաբի պետը։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից առաջ Գերմանիայում առանձնահատուկ դեր Էր խաղում գերմանական գլխավոր շտաբը, որը [[1932]] թվականից սկսել Էր իրագործել ռայխսվերի ընդարձակման գաղտնի ծրագրեր։ [[1938]] թվականից գերմանական գլխավոր շտաբի մեջ Էին մտնում Գերագույն հրամանատարության շտաբը և առանձին զորատեսակների գլխավոր շտաբները։ Ռազմաճակատներում զինվորական ուժերի ղեկավարման հիմնական դերը պատկանում Էր ցամաքային ուժերի գլխավոր շտաբին, որն ընդգրկում Էր մի շարք վարչություններ (օպերատիվ, հետախուզական և այլն)։ [[1945]] թվականի [[մայիս]]ին, [[Պոտսդամի համաժողով|ՊոտսդամՊոտսդամի]]ի [[Կոնֆերանսիե|կոնֆերանսկոնֆերանսի]]ի որոշմամբ, գերմանական գլխավոր շտաբը լուծարքի ենթարկվեց։
== Գլխավոր շտաբի կառուցվածքը և սկզբունքները Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում ==
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Մեծ Բրիտանիայում և [[ԱՄՆ]]֊-ում գլխավոր շտաբները գործում էին կոլեգիալ սկզբունքով։ Գլխավոր շտաբի ֆունկցիան կատարում Էին շտաբների պետերի կոմիտեները։ Անգլիայի շտաբների պետերի կոմիտեն բաղկացած Էր կայսերական գլխավոր շտաբի պետից ([[նախագահ]]), առաևձիև զորատեսակների շտաբների, պաշտպանության մինիստրությանը կից շտաբի և միացյալ գործողությունների շտաբի պետերից։ [[1970]]-ական թվականների սկզբներիև այդ երկրներում պահպանվել Էր գլխավոր շտաբի աշխատանքի կոլեգիալ սկզբունքը։ [[ԳՖՀ]]-ում գլխավոր շտաբի ֆունկցիաները կատարում է ռազմական հարցերի գծով Գլխավոր վարչությունը։ Նրան են ենթարկվում բոլոր զորատեսակների գլխավոր շտաբները։ [[ՆԱՏՕ]]-ի խորհրդին կից ստեղծված է Ռազմական կոմիտե, որը փաստորեն [[հյուսիս]]-ատլանտյան բլոկի գլխավոր շտաբն Է։
[[Պատկեր:Hermitage from inside.jpg|250px|մինի|աջից|Ռուսաստանի գլխավոր շտաբի շենքը Սանկտ-Պետերբուրգում]]
== Գլխավոր շտաբի պատմությունը ԽՍՀՄ-ում ==
[[ԽՍՀՄ]]-ում [[Հոկտեմբերյան հեղափոխություն]]ից հետո [[1918]] թվականի մայիսին ստեղծվեց համառուսական գլխավոր շտաբ ({{lang-ru|Всероглавштаб}})։ Օպերատիվ ղեկավարման մարմինը 1918 թվականի [[սեպտեմբեր]]ից դարձավ Հանրապետության Ռազմահեղափոխական խորհրդի շտաբը, իսկ [[նոյեմբերի 8]]-ից՝ Հանրապետության Դաշտային շտաբը։ [[1921]] թվականի [[փետրվար]]ին Համառուսական գլխավոր շտաբը միավորվեց Դաշտային շտաբի հետ և կոչվեց Բանվորա-գյուղացիական կարմիր բանակի (ԲԳԿԲ) շտաբ։ Խորհրդային գլխավոր շտաբի զարգացումը կապված է [[Ֆրունզե|Մ․ ՖրունզեՖրունզեի]]ի [(ԲԳԿԲ) շտաբի պետ [[1924]] թվականի [[ապրիլ]]-[[1925]] թվականի [[հունվար]]] անվան հետ։ [[1935]] թվականի [[սեպտեմբերի 22]]-ին ԲԳԿԲ շտաբը վերանվանվեց ԲԳԿԲ գլխավոր շտաբ։ [[1941]]-ից [[1945]] թվականներին [[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին գլխավոր շտաբը Գերագույն Գլխավոր հրամանատարության ռազմակայանի հիմնական մարմինն Էր։ Այստեղ Էին լուծվում ռազմաճակատների զինված ուժերի ստրատեգիական պլանավորման և ղեկավարման հարցերը։ Գլխավոր շտաբի պետ Էին Բ․ Ս․ Շապոշնիկովը (1941 թվականի [[օգոստոս]]—[[1942]] թվականի մայիս), Ա․ Մ․ Վասիլնսկին (1942 թվականի [[հունիս]]—1945 թվականի փետրվար), Ա․ Ի․ Անտոնովը (1945 թվականի փետրվարից)։
[[Պատկեր:025 Illustrated description of the changes in the uniforms.jpg|250px|մինի|աջից|Գլխավոր շտաբ [[Ռուսական կայսրություն]]ում, [[1882]]]]
Խորհրդային գլխավոր շտաբը, որպես զինվորական կառավարման բարձրագույն մարմին, ապահովում է զինված ուժերի տեսակների գլխավոր շտաբների, թիկունքի շտաբի, պաշտպանության մինիստրության գլխավոր և կենտրոնական վարչությունների համաձայնեցված գործողությունները։ [[1946]] թվականի [[մարտ]]ից կոչվում է [[ԽՍՀՄ Զինված ուժեր]]ի գլխավոր շտաբ։ [[1971]] թվականի սեպտեմբերից գլխավոր շտաբի պետն է Վ․ Գ․ Կուլիկովը։ [[1953]] թվականի մարտից ԽՍՀՄ-ում գլխավոր շտաբի պետը միաժամանակ ԽՍՀՄ պաշտպանության մինիստրի առաջին տեղակալն Է։ Ինչպես ԽՍՀՄ-ում այնպես Էլ մյուս սոցիալիստական երկրներում, գլխավոր շտաբները մտնում են պաշտպանության մինիստրությունների մեջ և ենթարկվում են պաշտպանության մինիստրներին։ [[Վարշավայի պայմանագիր (1955)|Վարշավայի պայմանագրպայմանագրի]]ի [[պետություն]]ների Միացյալ զինված ուժերի գործունեության համաձայնեցման նպատակով գոյություն ունի այդ երկրների Միացյալ զինված ուժերի շտաբ։
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=97}}