«Գլաձորի համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ՔԱԱ աղբյուրն ավելացրի
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 29.
| հասցե =
| կայք = [http://hushardzan.am/am/693/ «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան]
}}
'''Գլաձորի համալսարան''', 13-14-րդ դարերի նշանավոր հայկական կրթօջախ, իր ժամանակի կրոնական, հասարակական, քաղաքական, փիլիսոփայական, նաև ստեղծագործական մտքի զարգացման կենտրոն։ Ժամանակակիցների կողմից անվանվել է «Երկրորդ Աթենք պանծալի», «Մայրաքաղաք իմաստության», «Գերահռչակ համալսարան»։ Միջնադարյան Հայաստանի հոգևոր, գիտական և հասարակական կյանքում ունեցել է մեծ դեր ու նշանակություն։ Այստեղ են բարձրագույն կրթություն ստացել, գործել և ստեղծագործել այդ ժամանակի անվանի հայ մտավորականներ [[Ներսես Մշեցի]]ն, [[Եսայի Նչեցի]]ն, [[Հովհաննես Օրբել]]ը, [[Մխիթար Սասնեցի]]ն, [[Ստեփանոս Տարսայիճ]]ը, [[Հովհան Որոտնեցի|Հովհաննես ՈրոտնեցիՈրոտնեցին]]ն, [[Խաչատուր Կեչառեցի]]ն, [[Թորոս Տարոնացի]]ն, [[Ավագ]]ը, [[Մոմիկ]]ը և այլք։
 
Այս նշանավոր հայ միջնադարյան ուսումնագիտական կենտրոնի պատմության և նշանակության բազմաթիվ հարցերի ուսումնասիրմամբ և վերհանմամբ զբաղվել են անվանի գիտնականներ [[Ղևոնդ Ալիշան]]ը, Գ. Հովսեփյանը, Լ. Խաչիկյանը, Ա. Մովսիսյանը, Ա. Ավետիսյանը, Լ. Խաչերյանը, Փ. Անթաբյանը, Էմ. Պիվազյանը, Ս. Բարխուդարյանը, Ա. Աբրահամյանը, Ա. Մաթևոսյանը, Ի. Ղարիբյանը։ 1970-1971 թթ. [[Երևանի պետական համալսարան]]ի հնագիտության, աղբյուրագիտության և ազգագրության ամբիոնի նախաձեռնությամբ և Ի. Ղարիբյանի ղեկավարությամբ պեղումներ կատարվեցին [[Վայոց ձոր]]ի Սբ. Ստեփանոս վանքի մոտակայքում, որի ընթացքում բացվեցին Գլաձորյան համալսարանի հետքերը։
Տող 38.
== Պատմություն ==
 
Հայաստանում «համալսարան» բառը կար վաղնջական ժամանակներից ի վեր։ Այն գրանցված էր մեսրոպատառ առաջին մատյանների էջերում և պիտի իրականանար։ Համալսարանատենչ հայ երիտասարդներն այլ երկրներում էին կրթություն ստանում։ Սակայն գալով հայրենիք, ջանում էին իրենց գիտելիքներով մայր հողում ստեղծել կրթական օջախներ։ Սովորեցնում էին այն գրքերով, որ բերել էին իրենց հետ, և նրանցով, որ ստեղծել էին իրենք՝ մեր պատմահայր [[Մովսես Խորենացի]]ն, նրա դասակից [[Դավիթ Անհաղթ]]ը, հանրագիտակ Անանիա Շիրակացին և այլք։ Սակայն դարերով փայփայած համալսարան անվան համար բախտը ստեղծեց մի դպրոց, որը պիտի բացվեր [[թաթար-մոնղոլներ]]ի տիրապետության դժնդակ տարիներին։ Դա [[Սյունիք նահանգ]]ի Վայոց ձորում հիմնադրված դպրոցն էր, որը հետագայում պիտի կոչվեր Գլաձորի համալսարան։ Նրա օրրանն էր Գլաձորի կամ Աղբերց վանքը, հիմնադիրը՝ Ներսես Մշեցին, [[Մուշ]] քաղաքից, որը շնորհաշար [[Վարդան Արևելցու]] սանն էր։ Այն բացվել է 1280-ական թթ. և գոյատևել է 60 տարի։ Դասավանդման լեզուն [[հայերեն]]ն էր, և ուսումնառությունը սերտորեն կապված էր հայրենի մշակույթի հետ։ Գլաձորի հովանավոր եղավ Վայոց ձորի նահանգապետ Պռոշ Իշխան Խաղբակյանը։ Համալսարանը գտնվում էր Պռոշի իշխանանիստ Արկղունք ավանի մոտ։ Երբ 1284 թ-ին իր մահկանացուն կնքեց համալսարանի հիմնադիր և տնօրեն [[Ներսես Մշեցի]]ն, Պռոշի հորդորներով տնօրեն դարձավ [[Եսայի Նչեցի]]ն։
Գլաձորի բարձր դպրոցը ուներ երեք լսարան՝
# Եկեղեցական և աշխարհիկ դպրության լսարան