«Գալինա Ուլանովա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 3.
'''Գալինա Սերգեևնա Ուլանովա''' ({{lang-ru|Гали́на Серге́евна Ула́нова}}, [[1910]] թ. [[հունվարի 8]] (հին տոմարով՝ 1909 թ. դեկտեմբերի 26), [[Պետերբուրգ]]– [[1998]] թ. [[մարտի 21]])], բալետի ռուս սովետական արտիստուհի, պարուսույց։ [[ԽՍՀՄ ժողովրդական արտիստ]]ուհի ([[1951]])։ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1974, 1980)։
 
Ծնվել է բալետի արտիստների ընտանիքում։ 1928-ին ավարտել է Լենինգրադի պարարվեստի ուսումնարանը (աշակերտել է մորը՝ Մ․ Ռոմանովային և [[Ագրիպինա Վահանովա|Ա․ Վագանովային]])։ 1928- 1944-ին՝ [[Մարիինյան թատրոն|Լենինգրադի օպերայի և բալետի թատրոնթատրոնի]]ի (հետագայում՝ Մ․ Մ․ Կիրովի անվան թատրոն) բալետի խմբի արտիստուհի, 1944-60-ին՝ [[Մեծ թատրոն]]ի (Մոսկվա) մենապարուհի։
 
Ուլանովայի բեմական հերոսուհիները նուրբ են, կանացի (Ժիզել, [[Ադոլֆ Ադան|Ադանի]] «Ժիզել», 1932), բայց միաժամանակ օժտված անընկճելի ուժով (Մարիա, Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը», 1934, Ջուլիետ, Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ», 1940 և այլն)։ Ուլանովան եղել է [[Չայկովսկի Պյոտոր Իլյիչ|Չայկովսկու]] բալետների դերապարերի լավագույն կատարողը՝ Օդետա-Օդիլիա («Կարապի լիճը», 1929, 1947), Ավրորա («Քնած գեղեցկուհին», 1929), Մաշա («Մարդուկ-Ջարդուկը», 1934) և այլն։ Նա պարային արվեստում զարգացրել է ռուսական խորեոգրաֆիկ դպրոցի սկզբունքները և ավանդույթները։ Դերապարերից են՝ Ռայմոնդա ([[Ալեքսանդր Գլազունով|ԳլազունովԳլազունովի]]ի «Ռայմոնդա», 1938), Մոխրոտ (Պրոկոֆևի «Մոխրոտ», 1945), Պարաշա (Գլիերի «Պղնձե հեծյալը», 1949), վալս, նոկտյուրն և մազուրկա («Շոպենիանա», ըստ [[Ֆրեդերիկ Շոպեն|Շոպենի]] երաժշտության), համերգային համար՝ «Մեռնող կարապը» (ըստ Սեն-Սանսի երաժշտության)։
 
Իր հերոսուհիների ներաշխարհների բազմակողմանի բացահայտումը, կերպարների կերտման հզոր մասշտաբայնությունը Ուլանովային բերել են համաշխարհային ճանաչում։