'''ԱԶԱՏՆԵՐԱզատներ''' (պահլ. âzât, պարսկ. azâd), ազնվական ստորին դաս միջնադարյան Հայաստանում: Մոտավորապես համապատասխանել են Կիլիկյան Հայաստանի ձիավորների դասին: Գերագույն և ավագ ավատապետերից (թագավոր, նախարար և այլն) ստանալով պայմանական հողաբաժիններ` կատարել են զինվական (տես Ազատազորք), գործակալական և ավատառուի այլ պարտավորություններ: Ի տարբերություն ոչ ազնվական դասերի, ազատները հանցանքի դեպքում չեն ենթարկվել մարմնական պատժի, կրելով լոկ դրամական տույժ: Ազատի արյան գինը կրկնակի բարձր է եղել անազատներինից: Ազատների մասին եղել են նաև այլ կարծիքներ: Ն. Ադոնցը նրանց նույնացրել է սեպուհներին: Լայն իմաստով ազատ (ազատորեար, ազատանի) տերմինը օգտագործվել է նաև որպես տիրապետող արտոնյալ խավերի` ազնվականության ընդհանուր անվանում:
''Գրկ''. Մանանդյան Հ., Ֆեոդալիզմը հին Հայաստանում, Երկեր, հատոր 4, Երևան, 1981: Ադոնց Ն., Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում, Երևան, 1987:▼
==Աղբյուր==
* Հայկական համառոտ հանրագիտարան. Հատոր 1, էջ 53
▲''Գրկ''.* Մանանդյան Հ., Ֆեոդալիզմը հին Հայաստանում, Երկեր, հատոր 4, Երևան, 1981: Ադոնց Ն., Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում, Երևան, 1987:
* Ադոնց Ն., Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում, Երևան, 1987: