«Բրազավիլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 64.
 
[[Պատկեր:Kindepuisbrazza.jpg|thumb|left|220px|Կինշասայի տեսարանը Կոնգո գետից]]
[[XIX դար]]ի վերջին քաղաքը սկսվեց օգտագործվել որպես առևտրային կետ Կոնգո գետի վրա։ [[1903]]-[[1910]] թվականներին այն եղել է [[Ֆրանսիական Կոնգո]]յի վարչական կենտրոնը։ 1910 թվականին Բրազավիլը հայտարարվել է [[Ֆրանսիական Հասարակածային Աֆրիկա]]յի և [[Կոնգոյի Հանրապետություն|Միջին ԿոնգոԿոնգոյի]]յի կենտրոնը, [[1958]] թվականին՝ ինքնավար Կոնգոյի Հանրապետության կենտրոն։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ քաղաքի բնակչությունը [[Շառլ դը Գոլ]]ի գլխավորությամբ ակտիվորեն աջակցում էր «[[Ազատ Ֆրանսիա]]» ({{lang-fr|la France libre}}) շարժմանը։
 
Անկախության հռչակումից հետո [[1960]] թվականին Բրազավիլը դարձել է անկախ Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք։ Օրենք էր ընդունվել միակուսակցական քաղաքական համակարգի մասին։ [[1991]] թվականին Բրազավիլում իշխանությունները հաստատել են պետական դրոշն և օրհներգը, ինչպես նաև ընդունել նոր սահմանադրություն։
[[2012]] թվականի [[մարտի 4]]-ին արտակարգ միջադեպի արդյունքում (հրդեհի պատճառով ռազմական պահեստում տեղի են ունեցել մի շարք [[պայթյուններ Բրազավիլում (2012)|պայթյունպայթյուններ]]ներ) Բրազավիլում մահացել է մոտ 200 մարդ, ևս 1500-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ավերվել և վնասվել են մեծ քանակությամբ շենքեր<ref>[http://www.ria.ru/incidents/20120304/584396125.html Взрывы в столице Республики Конго унесли жизни около 200 человек]</ref>:
 
== Աշխարհագրություն ==
Բրազավիլը գտնվում է [[Կոնգո (գետ)|Կոնգո]] գետի աջ ափին, [[Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն|Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության]] մայրաքաղաք [[Կինշասա]]յի դիմաց։ Մակերեսը՝ 100 կմ² է<ref name="WG">{{cite web|url=http://www.world-gazetteer.com/wg.php?x=&men=gadm&lng=en&des=wg&geo=-48&srt=npan&col=abcdefghinoq&msz=1500|title=Административные единицы Республики Конго|publisher=World Gazetteer|accessdate=2011-03-13|lang=en|archiveurl=http://www.webcitation.org/61Az4hW8l|archivedate=2011-08-24}}</ref>: Դա աշխարհի միակ վայրն է, որտեղ երկու մայրաքաղաքները գտնվում են միմյանց աչքի առաջ։ Քաղաքի հյուսիս-արևելքում գտնվում է [[Մբամու]] կղզին։
 
Քաղաքը [[Պուենտ Նուար]] [[նավահանգիստ|նավահանգստի]] հետ կապված է երկաթուղային գծով և ավտոմոբիլային ճանապարհով։ Բրազավիլի շուրջը գտնվում են ընդարձակ [[սավաննա]]ներ, որտեղ տարածված են տվյալ [[բիոմ]]ին բնորոշ կենդանիներ՝ [[այծքաղներ]], [[ընձուղտ]]ներ, [[վագրակատու]]ներ, բազմաթիվ [[թռչուններ]] և [[օձեր]]: Կոնգո գետում տարածված են [[կոկորդիլոսներ]]: Լանդշաֆտը բավականին հարթ է, քաղաքը տեղակայված է [[բարձրություն ծովի մակարդակից|ծովի մակարդակմակարդակից]]ից 230 մետր բարձրության վրա<ref name="Климат">{{cite web|url=http://www.gaisma.com/en/location/brazzaville.html|title=Браззавиль — климат|publisher=Gaisma|accessdate=2011-03-13|lang=en|archiveurl=http://www.webcitation.org/61Az5J7Rw|archivedate=2011-08-24}}</ref>:
 
Բրազավիլի կլիման [[մերձհասարակածային կլիմա|մերձհասարակածային]] է, լավ արտահայտված չոր և խոնավ սեզոններով։ Օդի միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 25,3&nbsp;°C<ref name="Климат"/>: Տեղումների տարեկան քանակը՝ 1388 մմ։ Խոնավ սեզոնը տևում է հոկտեմբերից մինչև մայիս, իսկ չորը՝ հունիսից մինչև սեպտեմբեր։ Հուլիսին և օգոստոսին սովորաբար էական տեղումներ չեն դիտվում։ Քամու տարեկան միջին արագությունը՝ 2,3 մ/վ<ref name="Климат"/>:
Տող 222.
|}
 
Բնակչության էթնիկ կազմը բաղկացած է տարբեր աֆրիկական ժողովրդներից՝ [[բակոնգո]], [[բատեկե]], [[մբոշի]], [[սանգա]] և այլն։ Եվրոպացիները և ամերիկացիները Բրազավիլում սակավաթիվ են։ Պաշտոնական լեզուն [[ֆրանսերեն]]ն է, լայն տարածված են նաև այլ լեզուներ, օրինակ՝ [[բանտու (լեզուներ)|բանտու]], որով խոսում են բակոնգո և բատեկե ժողովրդները։ Բնակչության մեծամասնությունը [[քրիստոնեություն|քրիստոնյա]] են (կաթոլիկներ և բողոքականներ) և [[իսլամ|մուսուլմանմուսուլմաններ]]ներ, կան նաև տեղական կրոններ դավանողներ։
 
== Տնտեսություն ==
Տող 231.
== Մշակույթ ==
[[Պատկեր:Brazza Brazzaville.JPG|thumb|220px|Պյեր Սավորնյան դե Բրազայի հուշարձանը]]
Բրազավիլը համարվում է Կոնգոյի Հանրապետության մշակութային կենտրոնը։ Այստեղ գործում են երկրի տարրական, միջնակարգ և մասնագիտական տեխնիկական ուսումնական հաստատությունները։ [[1972]] թվականից գործում է [[Կոնգոյի Հանրապետության Ազգային համալսարան|Ազգային համալսարանհամալսարանը]]ը: Քաղաքում կա երկու համալսարան՝ Կենտրոնա-աֆրիկյան հետազոտությունների և Պաստերի համալսարանը։ Լուսավորական աշխատանքներն իրականացնում են [[Կոնգոյի Ազգային թանգարան|Ազգային թանգարանթանգարանը]]ը և [[Կոնգոյի Ազգային թատրոն|Ազգային թատրոնթատրոնը]]ը: Բրազավիլի գլխավոր տեսարժան վայրերին են դասվում [[Սուրբ Աննայի տաճար (Բրազավիլ)|Սուրբ Աննայի հռոմեա-կաթոլիկական տաճարտաճարը]]ը, որը կառուցվել է [[1949]] թվականին, քաղաքի հիմնադրի՝ Պյեր Սավորնյան դե Բրազայի դամբարանը, արհեստների թանգարանը, նախագահական պալատը, քաղաքապետարանի շենքը, Կոնգոյի ազգային թանգարանը։ Տեսարժան վայրերին են դասվում [[Նամեմբա աշտարակ]]ը և «[[Air France]]» ընկերության գրասենյակը։
 
Չնայած արդյունաբերության բարձր զարգացվածությանը, մայրաքաղաքում դիտվում է [[գործազրկություն|գործազրկության]] բարձր մակարդակ։ Ձեռնարկությունների աշխատակիցների շահերը պաշտպանում են արհմիությունները։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բրազավիլ» էջից