«Բույսերի մորֆոլոգիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
'''Բույսերի մորֆոլոգիա''', ֆիտոմորֆոլոգիա, բույսերի ձևաբանություն, գիտություն բույսերի կառուցվածքի և ձևագոյացման պրոցեսների օրինաչափությունների մասին անհատական ([[օնտոգենեզ]]) և էվոլյուցիոն-պատմական ([[ֆիլոգենեզ]]) զարգացման ընթացքում։ Բուսաբանության կարևորագույն բաժիններից է։
 
== Հիմնական խնդիրներ ==
Գիտության զարգացման ընթացքում, որպես ինքնուրույն գիտություններ, բույսերի մորֆոլոգիաից անջատվել են [[բույսերի անատոմիա]]ն, սաղմնաբանությունը և [[բջջաբանություն]]ը։ Բույսերի մորֆոլոգիայի հիմնական խնդիրներն են՝ բնության մեջ բույսերի մորֆոլոգիական բազմազանության բացահայտումը, օրգանների կառուցվածքի և փոխադարձ տեղադրության, անհատական զարգացման ընթացքում բույսերի ընդհանուր կառուցվածքի ու առանձին օրգանների փոփոխությունների, օրգանների ծագման, ձևագոյացման վրա տարբեր արտաքին և ներքին գործոնների ազդեցության ուսումնասիրությունը։ Չսահմանափակվելով կառուցվածքի որոշակի տիպերի նկարագրությամբ, բույսերի մորֆոլոգիան ձգտում է պարզաբանել կառուցվածքների դինամիկան և ծագումը։