«Բարդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 4593591 խմբագրումը, որի հեղինակն է՝ 37.157.216.146 (քննարկում) մասնակիցը
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 26.
}}
 
'''Բարդի''' ({{lang-la|Pópulus}}), ուռազգիների ընտանիքի տերևաթափ [[ծառ]]։ Հայտնի է բարդիների մոտ 100, [[ՀՀ]]-ում՝ 12 տեսակ՝ անտառային կամ դողդոջուն (հայտնի է նաև կաղամախի անունով), նրբագեղ, հիբրիդային կամ գորշ, արծաթափայլ կամ սպիտակատերև և այլն։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում. խոնավասեր է, աճում է գերխոնավ վայրերում, գետերի ավազաններում, առուների ափերին։
Բարդին խոշոր ծառ է, բարձրությունը՝ 40–60 մ, բնի տրամագիծը կարող է հասնել 1 մ-ի։ Սաղարթը լինում է բրգաձև, վրանաձև, ցրված, ձվաձև։ Տերևները հերթադիր են, կոթունավոր, լայն եռանկյունաձև, ձվաձև, կլորավուն։ Բարդին ծաղկում է վաղ գարնանը։ Ապրում է 100–150 տարի։ Աճում է արագ, տարեկան՝ 1–1, 5 մ։
Բարդին ունի բուժիչ հատկություն. կեղևը պարունակում է աղաղանյութեր, տերևը՝ [[վիտամին]]ներ, բողբոջը՝ եթերայուղեր։ Աճեցվում է որպես գեղազարդիչ բույս, կիրառվում է փլվածքների, ձորակների, ավազուտների ամրացման և դաշտապաշտպան անտառաշերտեր ստեղծելու նպատակով։ Բնափայտը բնամիջուկ չունի, թեթև է, ամուր, կիրառվում է որպես շինանյութ և վառելանյութ, լուցկու արտադրության մեջ և այլն։
[[Եփրատ]]յան բարդին հազվագյուտ տեսակ է. հանդիպում է [[Երևան]]ի շրջակայքում և [[Արաքս]] գետի ափին։ Այս ծառի վրա կարելի է տեսնել ուռենիներին և բարդիներին հատուկ բոլոր ձևերի տերևները։ Նման հետաքրքիր երևույթ քիչ բույսերի է հատուկ։ Գրանցված է [[ՀՀ]] [[Կարմիր գիրք|Կարմիր գրքում]]։
Վաղ անցյալում հայոց մեջ բարդին համարվել է «կենաց ծառ» և պատկերվել է բրոնզե գոտիների, արքայական սաղավարտների, պաշտամունքային քանդակների և որմնապատկերների վրա։ Հեթանոսական շրջանում (մինչև [[Քրիստոնեություն|քրիստոնեության]] ընդունումը) գոյություն է ունեցել բարդու պաշտամունք, որը Հայաստանի առանձին վայրերում գոյատևել է մինչև [[XII դար]]ը։ [[Հին Հայաստան]]ում եղել է սրբազան բարդիների անտառ։ [[Միջնադար]]յան մանրանկարչության մեջ նույնպես հաճախ պատկերվել է որպես «կենաց ծառ»։
Բարդին խորհրդանշել է ժողովրդի հավերժությունը, նրա կենսունակ ոգին և գեղարվեստական մարմնավորում է ստացել հայ բանաստեղծների՝ [[Դանիել Վարուժան]]ի, [[Վահան Տերյան]]ի, [[Եղիշե Չարենց]]ի, [[Համո Սահյան]]ի և ուրիշների ստեղծագործություններում։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բարդի» էջից