«Բարդածաղկավորներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 178.160.156.119 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Աշբոտ մասնակցի վերջին տարբեր...
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 11.
|latin = '''''Compositae''''' կամ '''''Asteraceae'''''
}}'''Բարդածաղկավորների''' կամ '''աստղածաղկազգիների''' ընտանիքը ({{lang-lat|Compositae կամ Asteráceae}}) [[երկշաքիլավորներ]]ի ամենաընդարձակ ընտանիքներից մեկն է, նրա մեջ հաշվվում են 27 773 տեսակ և 1765 ցեղ<ref>{{cite web|url=http://www.theplantlist.org/browse/A/Compositae/#statistics|title=Статистика семейства Сложноцветные (''Compositae'')|publisher=The Plant List|accessdate=2011 թ․ հոկտեմբերի 1–ին|lang=en|archiveurl=http://www.webcitation.org/65QyAzzaA|archivedate=2012-02-14}}</ref>։ Նրա ներկայացուցիչները տարածված են երկրագնդով մեկ, աճում են ամենատարբեր վայրերում։ Ընտանիքում գերակշռող մեծամասնությունը կազմում են [[խոտաբույսեր]]ը։
== Ձևաբանություն ==
=== Ծաղիկ ===
Բարդածաղկավորների ընտանիքի բույսերի բնորոշ առանձնահատկությունը [[զամբյուղ]] [[ծաղկաբույլ]]ի առկայությունն է։ Առաջին հայացքից ծաղկաբույլը հիշեցնում է մի ծաղիկ. առօրյայում այդպես էլ ասում են՝ [[տերեփուկ]]ի ''Centaurea'', [[արևածաղիկ|արևածաղկի]] ''Helianthus'', [[երիցուկ]]ի ''Matricaria'', [[աստղածաղիկ|աստղածաղկի]] ծաղիկ, չնայած այս բույսերի ծաղիկները երբեք մեկական չեն հանդիպում։ Զամբյուղի «բարդ» ծաղկի ընդհանրությամբ էլ ընտանիքը կոչվում է բարդածաղկավորների։
 
Տող 19.
Բարդածաղկավորների ծաղիկները կառուցվածքով բավականին բազմազան են։ Բաժակը հաճախ թերզարգացած է, մազիկների տեսքով դրա մնացորդները հաճախ պահպանվում են պտուղների վրա և օգնում դրանց տարածմանը։ Ըստ [[պսակ]]ի ձևի ծաղիկները լինում են խողովակաձև, ձագարաձև, լեզվակավոր իսկական և կեղծ լեզվակավոր։
* Խողովակաձև ծաղիկն ունի կանոնավոր ձև, պսակը կազմված է սերտաճած հինգ [[պսակաթերթ]]երից, որոնք հիմքի մոտ առաջացնում են խողովակ, իսկ վերևում՝ աստղաձև բաժանվում են։ Հինգ [[առէջ]]ները իրենց փոշանոթներով սերտաճել են ընդհանուր խողովակի. առէջների թելերն ազատ են և ամրանում են պսակի խողովակին։ Ծաղկի կենտրոնում գտնվում է [[վարսանդ]]ը, որը գագաթին կրում է երկու սպի։
* Ձագարաձև ծաղիկն ունի թեք կտրտված, եզրերն ատամնավոր, ձագարի ձև։ Այն չունի ոչ առէջներ, ոչ վարսանդ։ Այդպիսի ծաղիկները միջատներին գրավելու համար են։ Խողովակաձև և ձագարաձև ծաղիկները կարելի է դիտել [[տերեփուկ]]ի զամբյուղ ծաղկաբույլի վրա. առաջինները գտնվում են եզրերին, երկրորդները՝ ծաղկաբույլի կենտրոնում։
* Լեզվակավոր ծաղիկն ունի նեղ, երկար լեզվի ձև և առաջին հայացքից մի պսակաթերթ է թվում։ Բայց ուշադիր դիտելիս կարելի է տեսնել, որ ստորին մասում այդ լեզվիկը ոլորվել և առաջացրել է խողովակ, որից դուրս է գալիս վարսանդը՝ շրջապատված սերտաճած հինգ առէջներով։ 5 պսակաթերթանի պսակի եզրերից երևում են հինգ ատամիկներ, քանի որ այն առաջացել է հինգ պսակաթերթիկներից։ Դա կարծես երկարությամբ ճեղքված խողովակաձև ծաղիկ է։ Այսպիսի ծաղիկները կոչվում են իսկական լեզվակավորներ։ Դրանցից են կազմված [[խատուտիկ]]ի ''Taraxacum'', կաթնբեկի Sonchus և այլ բույսերի զամբյուղները։
 
Լինում են նաև կեղծ լեզվակավոր ծաղիկներ։ Ձևով դրանք նման են իսկական լեզվակավոր ծաղիկներին, բայց դրանց պսակը կազմված է ոչ թե հինգ, այլ երեք պսակաթերթից։ Այդ ծաղիկները կարող են ունենալ վարսանդ և պտուղներ տալ, բայց լինում են նաև անպտուղ։ Դրանք առէջներ չունեն։ Կեղծ-լեզվակավոր ծաղիկները դասավորվում են զամբյուղի արևածաղիկ Helianthus, [[երիցուկ]] ''Matricaria'' եզրերին, որի կենտրոնում գտնվում են խողովակաձև ծաղիկները։
=== Պտուղ ===
Բարդածաղկավորների պտուղը չոր է, չբացվող, մեկ սերմով, կոչվում է սերմիկ։
== Տնտեսական նշանակությունը ==
=== Սնունդ ===
Բարդածաղկավորների ընտանիքի առավել արժեքավոր բույս է [[արևածաղիկ]]ը։ Այն երկար ուղղաձիգ, 2-3մ բարձրության հասնող ցողունով և լայն ամբողջական տերևներով միամյա բույս է։ Արևածաղիկի արմատային համակարգը լավ զարգացած է և խորը թափանցում է հողի մեջ։ Զամբյուղ ծաղկաբույլերը խոշոր են, դեղին, կենտրոնում խողովակաձև և եզրերում կեղծ լեզվակավոր ծաղիկներով։ Զամբյուղը արտաքինից ծածկված է կանաչ տերևներից կազմված պատյանով։ Արևածաղկի պտուղներն ունեն [[յուղ]]ի մեծ տոկոսային պարունակություն, այդ պատճառով այժմ այն մշակում են որպես յուղատու մշակաբույս։ Նախկինում, երբ արևածաղիկը դեռ նոր էր բերվել [[Հյուսիսային Ամերիկա]]յից, այն մշակում էին որպես դեկորատիվ բույս։ Արևածաղկի յուղը օգտագործվում է սննդի մեջ, մարգարին ստանալու համար, օճառի, ներկերի արտադրության մեջ, [[օլիֆ]] ստանալու համար։ Քուսպը և սիլոսացված վիճակում վերգետնյա մասը օգտագործում են որպես անասնակեր։ Չորային շրջաններում ձյունապահպանման համար արևածաղկի ցողունները թողնում են դաշտերում։ Անտառազուրկ վայրերում դրանք օգտագործվում են որպես վառելանյութ, մոխրից ստանում են պոտաշ։ Տերևներն ու ծաղիկները կիրառվում են բժշկության մեջ։
 
Նույն ցեղին պատկանող այլ տեսակ է [[գետնատանձ]]ը։ Բազմացվում է պալարների համար, որոնք սննդի մեջ կարող են օգտագործվել եփված վիճակում, բայց հիմնականում անասնակեր են։ Որպես վաղահաս բանջարաբույս մշակում են [[կաթնուկ սալաթ]]ը ''Lactuca''։ Սալաթներ պատրաստելու համար կարելի է նաև օգտագործել ամենուրեք տարածված դեղաբույսային [[խատուտիկ]]ի ''Taraxacum'' երիտասարդ տերևները։ Այս բույսի արմատները պիտանի են որպես [[սուրճ]]ի շինծու օգտագործելու համար։ Հաճախ այդ նպատակով օգտագործում են սովորական [[ճարճատուկ]]ի արմատները, որը լինում է անապատներում, ճանապարհների եզրերին, չոր լանջերին։ [[Ճարճատուկ]]ի ''Cichorium inthybus'' զամբյուղները բավականին գրավիչ են, կազմաված են նուրբ երկնագույն լեզվակավոր ծաղիկներից։ Այս բույսի չորացված և աղացված արմատները ավելացնում են բնական սուրճին ավելի մուգ գույն և յուրահատուկ համ տալու համար (ճարճատուկով սուրճ)։
=== Դեկորատիվ բույսեր ===
Բարդածաղկավորների ընտանիքի կազմում շատ են դեկորատիվ բույսերը՝ [[գեորգենի]]ները ''Dahlia variabilis'', [[աստղածաղիկ]]ները ''Callistephus'', [[ցինածաղիկ]]ները ''Zinnia'', [[ռուգբեկիա]]ները ''Rudbeckia'', [[մարգարտածաղիկ]]ները ''Bellus perennis'', [[քրիզանթեմ]]ները ''Chrysanthemum'', [[թավշածաղիկ]]ները ''Iagetes'', [[վաղենակ]]ները ''Calendula'' ([[նարգիզ]]), [[անթառամ]]ներ ''Helichrysum'', [[գայլարդիա]] ''Gailardia'', [[մոխրածաղիկ]]ներ ''Cineraria'' և այլն։
=== Բժշկություն ===
Որոշ բարդածաղկավորներ՝ [[դառը օշինդր]]ը ''Artemisia absinthium'', [[դեղատնային երիցուկ]]ը ''Matricaria,'' [[կղմուխ]]ը ''Tnula'', [[տարկավան]]ը ''Tanacetum'', [[կատվալեզու]]ն ''Bidens tripartitus'', [[վաղենակ]]ը, [[տերեփուկ]]ը, [[տատրակ]]ը ''Tussilago farfara'' [[դեղաբույս]]եր են։
=== Կաուչուկ ===
Այս ընտանիքում կան նաև [[կաուչուկ]]ատու բույսեր՝ [[կոկսագիզ]]ը ''Taraxacum kok- saghyz'', [[կրիմսագիզ]]ը ''T. megalorrhizum'', [[տաուսագիզ]]ը ''Scorzonera tau – saghyz'', [[գվայուլլա]] ''Parthenium argentatum''։
== Մոլախոտեր ==
Որպես վնասակար և դժվար արմատախիլ արվող մոլախոտ հայտնի են հետևյալ բույսերը՝ դաշտային [[կաթնբեկ]]ը ''Sonchus arvense'', դաշտային [[տատասկ]]ը ''Cirsium arvense'' . հարավում՝ [[կաթնուկ]]ը ''Lactuca'', [[գինեղեգ]]ը ''Picris''։ Բացի դրանցից մոլախոտեր են [[կապույտ տերեփուկ]]ը ''Centaurea cyanus'', [[գարնանաթարմ]]ը ''Eriqeron'', [[հազարատերևուկ]]ը ''Achillea'', [[երիցուկ]]ը ''Matricaria,'' [[անթեմ]]ը ''Anthemis'' և այլն։ Այս մեծ ընտանիքի բազմաթիվ ներկայացուցիչներ հանդիպում են մարգագետիններում, անտառներում, թփուտներում, աղբոտ տեղերում, դրանցից են [[կռատուկ]]ը ''Arctium'', [[տատասկափուշ]]ը ''Carduns'', [[օշինդր]]ը ''Artemisia'', [[ճուռակախոտ]]ը ''Hieracium'', [[հալևորիկ]]ը ''Senecio'', [[տատասկ]]ը ''Cirsium'' և այլն։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
== Գրականություն ==
* ''Кирпичников М. Э.'' Семейство сложноцветные (Asteraceae, или Compositae) // Жизнь растений. В 6-ти т. Т. 5. Ч. 2. Цветковые растения / Под ред. [[А. Л. Тахтаджян]]а. — М.։ Просвещение, 1981. — С. 462—476.
* ''Хржановский В. Г.'' Курс общей ботаники. Часть 2. Систематика растений։ Учебник для сельхозвузов. — 2-е изд., перераб. и доп. — М.։ Высш. школа, 1982. — С. 439—450.