«Բառիմաստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (23) oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 5.
== Բառիմաստի տեսակները ==
Բառի բառային իմաստը գոյանում է նրա առարկայական (իրեղեն) իմաստից ու ածանցային իմաստից։
* ''Բառի առարկայական (իրեղեն) իմաստը'' բառի նյութական իմաստն է և համապատասխանում է տվյալ բառի հիմքում ընկած հասկացությանը, որը ներկայացնում է իրականության առարկան, երևույթը, հատկանիշը և այլն։ Առարկայական իմաստի կրողն է բառի արմատը։ Պարզ կամ չտարրալուծվող հիմքերից կազմված բառերում բառային ու առարկայական (իրեղեն) իմաստները համընկնում են, դրանք բխում են բառի արմատական ընդհանուր իմաստից։
* ''Բառի ածանցային իմաստն'' առաջանում է բառի [[Բաղադրություն|բաղադրության]] դեպքում բառակազմական [[ածանց]]ների կողմից։ Ածանցային իմաստ արտահայտողներն են բառակազմական ձևույթները՝ ածանցները։ Օրինակ՝ ''զինանոց'' բառը կազմված է ''զեն(ք)'' առարկայական իմաստից ու ''-անոց'' ածանցային իմաստից, որը նշանակում է ''տեղ'', ամբողջ բառը նշանակում է՝ ''զենք պահելու տեղ''։
* ''Վերացական իմաստը'' բառի ընդհանուր իմաստն է, որը հատուկ է վերացական նշանակություն ունեցող՝ որակ, հատկանիշ, վիճակ, գործողություն ցույց տվող բառերին։ Այդ իմաստն արտահայտում են սովորաբար վերացական [[գոյական]]ները (օրինակ՝ ''սեր, թախիծ, խիզախություն, հույս, ձգտում'' և այլն), ինչպես նաև [[ածական]]ները (օրինակ՝ ''ջերմ, համառ, կամակոր'' և այլն), որոշ բայեր (օրինակ՝ ''կարոտել, ուրախանալ, պարծենալ, հուսալ'' և այլն). վերացական իմաստ ունեն այն [[բայ]]երը, որոնք օժտված են ավելի արտահայտված վերացականությամբ, ցույց են տալիս զգացմունք, վերաբերմունք, ներքին վիճակ և այլն։
* ''Թանձրացական (կոնկրետ) իմաստը'', ի հակադրություն վերացական իմաստի, նշանակում է ֆիզիկական առարկաներ կամ առարկայացած հատկանիշներ, գործողություն և այլն։ Որոշ դեպքերում թանձրացական իմաստը նույնանում է բառի անվանական իմաստի հետ (օրինակ՝ ''գիրք, լեռ, ծառ, թերթ, մագաղաթ'' և այլն)։ Թանձրացական իմաստ ունեն նաև թանձրացական գոյականներից կազմված մյուս խոսքի մասերը՝ ածականները, բայերը և այլն։
* ''Բառարանային իմաստը'' կոնկրետ խոսքային իրադրությունից դուրս առնված, խոսքային բազմազան իրադրություններից վերացարկված նյութական-առարկայական իմաստն է։
* ''Հիմնական իմաստը'' բառի՝ իբրև լեզվական միավորի կառուցվածքային իմաստն է, որ իրացվում է իր տարբեր գործածությամբ։ Այն բառի հասկացության բովանդակությունն է։
* ''Երկրորդական իմաստ'' - երկրորդական են համարվում բառի հիմնական իմաստից զատ մնացած բոլոր իմաստները, այսինքն՝ բառի փոխաբերական, կողմնակի և այլ իմաստները։
* ''Կողմնակի իմստը'' բառի երկրորդական, ոչ հիմնական իմաստն է, որ իբրև լրացուցիչ իմաստ դրվում է նրա հիմնական, անվանական իմաստի վրա և արտահայտում է նաև բառի իմաստային որևէ նրբերանգ։ Օրինակ՝ ''անկիրթ'' բառի հիմնական իմաստն է՝ ''չկրթված, կրթություն չստացած'', կողմնակի իմաստներն են՝ ''1. կոպիտ, անտաշ, բիրտ, 2. անքաղաքավարի, 3. բարբարոս, անքաղաքակիրթ''։
* ''Լրացուցիչ իմաստը'' բառի իմաստային կամ ոճական նրբերանգն էմ որ դրվում է նրա հիմնական իմաստի վրա և ծառայում է հուզաարտահայտչական տարբեր գունավորումների արտահայտման համար՝ տալով նրան անկաշկանդության, մտերմության, հանդիսավորության և այլ բնույթի իմաստներ։ Դա բառի լրացուցիչ բովանդակությունն է և նրա մեջ պարունակվող իմաստային կամ ոճական նրբերանգները, որ դրվում են հիմնական իմաստի վրա և արտահայտում են հուզաարտահայտչական գնահատման նրբերանգներ։ Օրինակ՝ ''աստղ- բախտ, հաջողություն''։
* ''Նախնական կամ ելակետային իմաստը'' բառի նյութական-առարկայական մասի բուն իմաստն է, նրա ստուգաբանական կամ նախնական իմաստը, որից գոյացել է համապատասխան իմաստը լեզվի զարգացման ժամանակակից փուլում, օրինակ՝ ''կառավարել - կառք վարել'' (որից՝ ''կառավարել, ղեկավարել'')։
* ''Պատճառաբանված իմաստը'' բառի ընդհանուր իմաստն է, որ կարելի է որոշել, պատճառաբանել ըստ նրա բաղադրիչների իմաստների։ Օրինակ՝ ''ձկնորս - ձուկ որսացող''։
* ''Սովորական (ընդունված) իմաստը'' լեզվում կայունացած, գործածությամբ սովորական դարձած ու ընդունված իմաստն է։ Օրինակ՝ ''անուշ - քաղցր, դուրեկան, հաճելի և այլն։''
* ''Պատահական (չընդունված) իմաստը'' հանդիպում է բառի խոսքային գործածության միայն տվյալ համատեքստում և փաստորեն շեղվում է սովորական, ընդունված գործածությունից, իր վրա կրում է անհատական գործածության կնիքը։ Գրավոր խոսքում բառի այն իմաստն է, երբ հեղինակը շեղվել է ընդհանուր, գործածական, ընդունված իմաստից, բառին տալիս է բոլորովին նոր, ոչ սովորական, հանրության կողմից դեռևս չընդունված, անգամ արտասովոր իմաստ։ Օրինակ՝ ''աղջամուղջ - քաոս, թոհուբոհ''. ''Կյանքի մահի այս ամեհի աղջամուղջում` Ողջակիզվող հոգիներին ողջույն, ողջույն (Եղիշե Չարենց): Ընդունված իմաստներն են` ''մութուլույս, լուսադեմ, մթնշաղ'':
:Այս կարգի իմաստները հազվադեպ են դառնում սովորական ու ընդունված և մեծ մասամբ մնում են հեղինակային, անհատական գործածության սահմաններում։
* ''Հավանության չարժանացած իմաստը'', անկախ այս կամ այն համատեքստերում բառի գործածությունից, հանրության կողմից հավանության չի արժանանում և մերժվում է ըստ լեզվի համակարգի գործող օրինաչափությունների։ Օրինակ` ''ձայնալար'' բառի` երաժշտական գործիքի լար իմաստը։ Հավանության չարժանացած իմաստը որոշ չափով նույնանում է պատահական իմաստի հետ։
* ''Փոխաբերական իմաստը'' բառի այն իմաստն է, երբ խոսքում բառը ձեռք է բերում այնպիսի առարկա, երևույթ, հատկանիշ և այլն նշանակելու համար, որ նրա սովորական կամ բնական հասկացական բովանդակությունը չէ։ Բառի փոխաբերական իմաստը երկրորդական, ածանցյալ, ոչ հիմնական իմաստն է, որ ձեռք է բերում բառը և գործում է նրա մեջ ուղղակի կամ անվանական իմաստի հետ, որը անմիջականորեն ցույց է տալիս օբյեկտիվ իրականության առարկաներն ու երևույթները։ Բառի փոխաբերական իմաստը պատճառաբանված է նրա ուղղակի իմաստով, օրինակ` ''անուն'' բառի ուղղակի, անվանական իմաստով նշանակում է ''անձնանուն, հատուկ և աշխարհագրական անուներ'', փոխաբերաբար` ''համբավ, հռչակ''։
:Իմաստի փոխաբերությունը կատարվում է առարկաների` ըստ ձևի, գույնի, չափի և այլ հատկանիշներով նմանության, գործողության բնույթի, առարկայի դերի, կցորդության, ինչպես նաև ժամանակի, տարածության և այլ զուգորդումների հիման վրա։ Բառի փոխաբերական իմաստն առաջանում է հիմնականում [[Փոխաբերություն|փոխաբերության]], [[փոխանունություն|փոխանունության]] ու [[Այլաբանություն|այլաբանության]] հիման վրա։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
== Աղբյուրներ ==
* Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 2008, էջ 103-109։
 
[[Կատեգորիա:Բառագիտություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բառիմաստ» էջից