«Պարսկաստան (կտավ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 5.
1913 թվականին [[Պարսկաստան]] կատարած այցից հետո Սարյանը գրել է.
 
{{քաղվածք|[[Թեհրան]]ում ես չտեսա այն բազմազան ամբոխը, ինչը կար [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] և [[Կահիրե]]ում: Թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ սև հագուստներ էին կրում: Կարծես ողջ քաղաքը սգի մեջ լիներ: Չէի կարողանում բացատրել պարսիկների այդ սերը սև գույնի նկատմամբ: Գույներն ասես դիտմամբ վռնդված էին փողոցներից: Զարմանալի և անհավատալի էր: Իսկ նրանց մանրանկարներն այնքան գունագեղ էին…<ref>«Գրառումներ իմ կյանքից», 1985</ref>:|}}
 
Ի տարբերություն կոստանդնուպոլսյան և եգիպտական շրջանի ստեղծագործությունների՝ Սարյանի պարսկական շրջանի գործերն աչքի չեն ընկնում վառ գույներով: Սարյանը նկատում է, որ Պարսկաստանի քաղաքների ամենահետաքրքիր վայրը խայտաբղետ և մարդաշատ շուկան է, որտեղ կարելի էր տեսնել ծալապատիկ նստած նարգիլե ծխող և նարդի խաղացող պարսիկ վաճառականների: Նկարիչը զարմանում էր նրանց դեմքերի անտարբերությունից: Տղամարդկանց կողքին նստած կանանց դեմքերը սառած դիմակների էին նման: Այս ամենը Սարյանը պատկերել է «Պարսկաստան» կտավում: Հիմնվելով պարսկական մանրանկարչության ավանդույթների վրա՝ Սարյանը կտավը ստեղծել է ազատ գեղանկարչական մեկնաբանությամբ:
 
{{քաղվածք|Չնայած Սարյանը պատկերում է [[արևելք]]ը, բայց նա օրիենտալիստ չէ: Նա արևելքը դիտում է որդիական զգացումով: Այդ պատճառով նրա արվեստում չկա օրիենտալիստներին հատուկ ճանապարհորդի հետաքրքրասիրություն էկզոտիկ բացառիկությամբ կոլեկցիոների մոտեցում…|[[Մաքսիմիլիան Վոլոշին]]}}
 
== Կտավի վերականգնում ==
«Պարսկաստան» կտավը դեռևս Սարյանի կենդանության օրոք վնասվել էր ջեռուցման խողովակի վթարից և նկարի զգալի մասը ջրից քայքայվել էր: 2011 թվականին հայ-իտալական «Պիլոտային ծրագրի» շրջանակներում «Պարսկաստան» կտավը վերականգնվել է իտալացի նկարիչ Լուչիանա Բիլիոտիի
կողմից<ref>[http://www.aysor.am/am/news/2011/07/16/saryan-parskastan/312703 Սարյանի «Պարսկաստան» կտավի վերականգնումն ավարտված է]</ref>:
 
Տող 20.
{{ծանցանկ}}
{{Մարտիրոս Սարյան}}
 
[[Կատեգորիա:Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի նկարներ]]
[[Կատեգորիա:Մարտիրոս Սարյանի նկարներ]]