Պարսկաստան (կտավ)

Մարտիրոս Սարյանի նկար

«Պարսկաստան», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1913 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Սարյանի տուն-թանգարանում[1][2]։

Պարսկաստան
տեսակգեղանկար
նկարիչՄարտիրոս Սարյան
տարի1913
բարձրություն140 սանտիմետր
լայնություն185 սանտիմետր
նյութկտավ և տեմպերա
գտնվում էՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
հավաքածուՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
սեփականատերՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
կայք
Ծանոթագրություններ

Նկարագրություն խմբագրել

1913 թվականին Պարսկաստան կատարած այցից հետո Սարյանը գրել է.

  Թեհրանում ես չտեսա այն բազմազան ամբոխը, ինչը կար Կոստանդնուպոլսում և Կահիրեում։ Թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ սև հագուստներ էին կրում։ Կարծես ողջ քաղաքը սգի մեջ լիներ։ Չէի կարողանում բացատրել պարսիկների այդ սերը սև գույնի նկատմամբ։ Գույներն ասես դիտմամբ վռնդված էին փողոցներից։ Զարմանալի և անհավատալի էր։ Իսկ նրանց մանրանկարներն այնքան գունագեղ էին…[3]:  

Ի տարբերություն կոստանդնուպոլսյան և եգիպտական շրջանի ստեղծագործությունների՝ Սարյանի պարսկական շրջանի գործերն աչքի չեն ընկնում վառ գույներով։ Սարյանը նկատում է, որ Պարսկաստանի քաղաքների ամենահետաքրքիր վայրը խայտաբղետ և մարդաշատ շուկան է, որտեղ կարելի էր տեսնել ծալապատիկ նստած նարգիլե ծխող և նարդի խաղացող պարսիկ վաճառականների։ Նկարիչը զարմանում էր նրանց դեմքերի անտարբերությունից։ Տղամարդկանց կողքին նստած կանանց դեմքերը սառած դիմակների էին նման։ Այս ամենը Սարյանը պատկերել է «Պարսկաստան» կտավում։ Հիմնվելով պարսկական մանրանկարչության ավանդույթների վրա՝ Սարյանը կտավը ստեղծել է ազատ գեղանկարչական մեկնաբանությամբ։

  Չնայած Սարյանը պատկերում է արևելքը, բայց նա օրիենտալիստ չէ։ Նա արևելքը դիտում է որդիական զգացումով։ Այդ պատճառով նրա արվեստում չկա օրիենտալիստներին հատուկ ճանապարհորդի հետաքրքրասիրություն էկզոտիկ բացառիկությամբ կոլեկցիոների մոտեցում…  

Կտավի վերականգնում խմբագրել

«Պարսկաստան» կտավը դեռևս Սարյանի կենդանության օրոք վնասվել էր ջեռուցման խողովակի վթարից և նկարի զգալի մասը ջրից քայքայվել էր։ 2011 թվականին հայ-իտալական «Պիլոտային ծրագրի» շրջանակներում «Պարսկաստան» կտավը վերականգնվել է իտալացի նկարիչ Լուչիանա Բիլիոտիի կողմից[4]։

Տվյալներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ». www.sarian.am (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  2. Շահեն Խաչատրյան «Մարդը բնություն է, բնությունը` մարդ», «Հայաստան», 1970, Երևան։
  3. «Գրառումներ իմ կյանքից», 1985
  4. Սարյանի «Պարսկաստան» կտավի վերականգնումն ավարտված է