«Պատվաստումներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
'''Կանխարգելիչ պատվաստումները''' պաշտպանում են երեխաներին մի շարք վարակիչ [[հիվանդություններ]]ից։ Այդ հիվանդություններն են [[տուբերկուլոզ]]ը, [[կարմրուկ]]ը, [[կարմրախտ]]ը, [[խոզուկ]]ը, [[պոլիոմիելիտ]]ը, [[հեպատիտ Բ]],
[[կապույտ հազ]], [[դիֆթերիա]], [[փայտացում]] և [[հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպ]]ի վարակ։ Պատվաստումները առաջացնում են իմունիտետ տվյալ հիվանդության հանդեպ, սակայն այն կարող է լինել կարճատև, որի պատճառով կատարում են կրկնապատվաստում ([[R վակցինացիա]])։ Պատվաստանյութերը կենսաբանական նյութեր են, որոնք օրգանիզմում մշակում են [[հակամարմիններ]] և պաշտպանում են երեխային տվյալ հիվանդությունից։ Պատվաստանյութերը պատրաստում են հիվանդություն առաջացնող մանրէներից (սպանված կամ կենդանի թուլացված)և նրանց թույներից։ Անատոքսինը ձևափոխված բակտերիալ թույն է, որը հատուկ մշակման ընթացքում կորցրել է իր թունավոր հատկությունները, բայց պահպանել է [[իմունիտետ]] առաջացնելու հատկությունը։
 
== Պատվաստումների ներմուծման եղանակներ ==
* Պերօս-ՕՊՎ (օրալ պոլիոմիելիտային վակցինացիա)
* Ներմաշկային-ԲՑԺ (հակատուբերկուլոզային)
* Միջմկանային-հնգավալենտ վակցինացիա (հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի վարակ, հեպատիտ Բ, կապույտ հազ, դիֆտերիա, փայտացում)
Տող 15.
# [[Չարորակ նորագոյացումներ]]
 
== Հետպատվաստումային բարդությունները ==
Կարող է առաջանալ անաֆիլակտիկ շոկ, էնցեֆալոպատիա, ցնցումներ, [[լիմֆադենիտ]], [[խրոնիկ արտրիտ]], [[ուսային նյարդի նևրիտ]], [[տրոմբոցիտոպենիկ ծիրանացան]]։ Պատվաստումից հետո որոշ երեխաներ տկարություն են զգում, երբեմն մի փոքր բարձրանում է ջերմությունը, իսկ ներարկման տեղը կարող է կարմրել, բորբոքվել և այտուցվել։ Եռակի պատվաստանյութի (ԱԿԴՓ) սրսկման օրվա ընթացքում երեխան կարող է անհանգիստ լինել, գրգռված կամ ընդհակառակը՝ խեղճացած։ Կարմրուկի և խոզուկի դեմ պատվաստումները գործնականում ոչ մի բարդություն չեն առաջացնում, թեև որոշ երեխաների մոտ ներարկումից 5-10 օր հետո ջերմությունը բարձրանում է և առաջանում է ցան։
Պատվաստումը կատարվում է առողջ երեխաներին, ովքեր չունեն հակացուցումներ համարվում են ակտիվ իմունիզացիա։
Պասիվ իմունիզացիա կատարում են շփվողներին միջմկանային ներարկելով գամմագլոբուլին։