«Պասսատներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
[[Պատկեր:TradeWinds Hawaii QuikSCAT aug99.png|250px|մինի]]
'''Պասսատներ''' (օգտագործվում է նաև եզակի՝ պասսատ, [[հոլանդերեն]] passaat), [[արևադարձ]]ային լայնություններում տարվա ընթացքում համեմատաբար հաստատուն ուղղությամբ փչող [[քամի]]ներ։ Պասսատները կազմում են [[մթնոլորտ]]ի ընդհանուր շրջանառության մի մասը և սերտորեն կապված են [[օվկիանոս]]ների [[Մերձարևադարձային կլիմա|մերձարևադարձմերձարևադարձային]]ային լայնություններում առաջացած [[անտիցիկլոն]]ների հետ (փչում են անտիցիկլոնի դեպի հասարակածն ուղղված փեշերով)։ Հյուսիսային կիսագնդում, [[Երկիր|Երկրի]] մակերեսին մոտ պասսատներն հիմնականում ունեն [[հյուսիս]] [[Արևելք|Արևելյան]], [[Հարավ]]ային կիսագնդում՝ հարավ արևելյան ուղղություն։ Պասսատներն առավել ցայտուն արտահայտված են օվկիանոսների վրա, որտեղ դրանք սովորաբար ավելի սառն են, քան օվկիանոսների [[ջուր]]ը, հետևաբար տաքանում են ներքևից, որը նպաստում է կոնվեկտիվ հոսանքների ու կույտավոր [[ամպ]]երի առաջացմանը։ Սակայն, 1-2 կիլոմետր բարձրության շերտերում գոյություն ունեցող անտիցիկլոնային ինվերսիաները սահմանափակում են ամպամածության հետագա զարգացումը։ Այդ պատճառով պասսատներիի շրջանում եղանակը հիմնականում ավելի չոր է։ Երկրի որոշ մասերում (արևադարձային լայնությունների ցամաքային տարածությունների վրա) պասսատներն ունեն ցայտուն արտահայտված սեզոնային բնույթ և կոչվում են արևադարձային [[մուսսոն]]։ Պասսատներիի միջին արագությունը երկրի մակերեսին մոտ շերտերում 5-ից 8 մետր վայրկյան է (երբեմն՝ մինչև 15 մետր վայրկյան), ուղղաձիգ [[հզորություն]]ը՝ մոտ 4 կիլոմետր։
 
{{ՀՍՀ|հատոր=9|էջ=138}}
{{Անավարտ}}
 
[[Կատեգորիա:Քամիներ]]
 
 
{{Անավարտ}}