«Պետրոս Արագոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+{{Տեղեկաքարտ Անձ}} oգտվելով ԱՎԲ
No edit summary
Պիտակ՝ 2017 source edit
Տող 3.
 
Պետրոս Արագոնացին ուշ [[սխոլաստիկա]]յի ներկայացուցիչ է։ Ունիվերսալիաների խնդիրը լուծել է Թովմա Աքվինացու «չափավոր» ռեալիզմի դիրքերից, քննադատել [[Պլատոն]]ի և նրան հետևող «ծայրահեղ» ռեալիստների ուսմունքը։ Տրամաբանության և իմացաբանության հարցերում հետևել է Արիստոտելին, նրա հայացքները մեկնաբանել սենսուալիզմի և ուշ սխոլաստիկայի թոմիստական հոսանքի դիրքերից։ Պետրոս Արագոնացին շոշափելի հետք է թողել հայ փիլիսոփայության մտքի պատմության մեջ․ նրա երկերը բազմիցս ընդօրինակել են Տաթևի դպրոցի գործիչները, ազդել [[Հովհան Որոտնեցի|Հովհան Որոտնեցու]], [[Գրիգոր Տաթևացի|Գրիգոր Տաթևացու]] փիլիսոփայական հայացքների ձևավորման վրա։ Պետրոս Արագոնացու գիտական գործունեությունը նպաստել է [[Հայաստան]]ի և միջնադարյան [[Եվրոպա]]յի մշակութային-գիտական կապերի խորացմանը, մինչդեռ քարոզչական աշխատանքը (ինչպես և մյուս կաթոլիկ քարոզիչների գործունեությունը), ծառայելով ունիթոռական շարժման նպատակներին, և չտալով որևէ հասարակական-քաղաքական օգուտ, սրել է դավանաբանական վեճերը, խարխլել [[Արևելյան Հայաստան]]ի ազգային-եկեղեցական միասնությունը։ Պետրոս Արագոնացու աշխատությունները պահպանվել են միայն հայերեն, ձեռագրերի մեծ մասը գտնվում է [[Երևան]]ի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։
 
== Ձեռագրեր ==
* [[Գիրք առաքինութեանց (46, Պետրոս Արագոնացի)]]
* [[Գիրք առաքինութեանց (164, Պետրոս Արագոնացի)]]
* [[Մատենագրութիւնք (3639, Պետրոս Արագոնացի)]]
* [[Գիրք Մոլութեանց (2801, Պետրոս Արագոնացի)]]
 
== Գրականություն ==