«Հետխաղյա 11-մետրանոցներ (ֆուտբոլ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
 
==Ընդհանուր պատկեր==
Հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարի ժամանակ մարզիկները, բացի դարպասապահից և հարվածը իրականացնողից մյուս ֆուտբոլիսները պետք է գտնվեն դաշտի կենտրոնում<ref name="Laws" />: Պաշտպանվող թիմի դարպասապահը պետք է գտնվի դարպասային գծի մոտ, իսկ մրցավարի օգնականը դարպասային հրապարակից դուրս։դուրս, այ իսկ մյուս թիմի դարպասապահը մրցավարից մի քիչ հեռու։ Գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստի անձնական վիճակագրությունում գոլը չի հաշվարկվում։
 
Ոչ ոքի արդյունքը ընդունելի է ֆուտբոլում։ Հետխաղյա 11 մետրանոցները կիրառվում են այն մրցույթներում, որտեղ անպայման պետք է որոշվի հանդիպման հաղթողը<ref name="Laws" />, այն հիմնականում կիրառվում է փլեյ-օֆֆ փուլերում, որտեղ որոշվում է ով պետք է անցնի հաջորդ փուլ կամ դառնա մրցույթի հաղթող։ Սովորաբար մինչ 11 մետրանոցները խաղարկվում է ավելացված ժամանակ, սակայն ոչ բոլոր դեպքերում<ref name="Laws" />, բացառություններ են [[Կոպա Լիբերտադորես]]ի, [[Անգլիայի ֆուտբոլի սուպերգավաթ]]ի և [[Ֆուտբոլային լիգայի գավաթ]]ի խաղարկությունները, որտեղ չի կիրառվում լրացուցիչ ժամանակը և հետխաղյա 11 մետրանոցները կարող են խաղարկվել հիմնական ժամանակի ավարտից անիմջապես հետո։ Որոշ դեպքերում 11 մետրանոցներ կարող են կիրառվել նաև խմբային փուլի արդյունքներից հետո, երբ թիմերի բոլոր մյուս միավորները հավասար են, այսպես պատահել է 2003 թվականի ՈՒԵՖԱ կանանց մինչև 19 տարեկանների առաջնությունում<ref>{{cite web |url=http://www.rsssf.com/tablese/eur-women-u19-03.html |title=European Women U-19 Championship 2002–03 |last=Duret |first=Sébastien |author2=David Matishen |author3=Hervé Morard |author4=Lars Aarhus |author5=Erik Garin |author6=Sturmius Burkert |date=14 February 2004|publisher=[[RSSSF]] |accessdate=2009-10-14}}</ref>: