«Գունավոր մետալուրգիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
 
== Պղնձահանքերի մշակում և հիմնում ==
Պղնձահանքերի մշակումը, երբեմն տևական ընդմիջումներով, շարունակվել է միջին դարերում։ Պղնձահանքերի և բազմամետաղ հանքանյութերի մշակումըմշակումն առավել բարձր զարգացման հասավ [[18-րդ դար]]ի երկրորդ կեսին, երբ [[Ախթալա]]յում, իսկ այնուհետև [[Ալավերդի|Ալավերդ]]ում, վերականգնվեց պղնձահանքի արդյունահանումը, որի հիմքի վրա [[1770 թվական]]ին կառուցվեց Ալավերդու պղնձաձուլական գործարանը։ [[19-րդ դար]]ի վերջին Հայաստանում գործում էր պղնձաձուլական 19 գործարան և արտադրվում էր տարեկան մինչև 790 տոննա սև պղինձ։ Գործարանները հիմնականում պատկանում էին [[ֆրանսիա]]կան կապիտալին։ [[1918]]-[[1920]] թվական֊ինթվականներին Հայաստանի մետաղահանքերն ամբողջովին ավերված էին, իսկ գունավոր մետաղների արտադրությունը՝ դադարեցված։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո, Հեղկոմի [[1921 թվական]]ի [[հունվարի 11]]-ի դեկրետով ազգայնացվեցին երկրի հանքային արդյունաբերությունն ու մետալուրգիական գործարանները։ Մեծ կապիտալ ներդրումների շնորհիվ նորոգվեցին հեղեղված հանքահորերն ու ավերված գործարանները, և [[1924 թվական]]ին Ալավերդու ու [[Ղափան]]ի գործարանները տվեցին առաջին ձուլվածքը։
 
Հայաստանում հայտնաբերվել են պղնձի, [[մոլիբդեն]]ի, [[երկաթ]]ի, ոսկու, [[արծաթ]]ի, [[բարիում]]ի, [[տիտան]]ի, [[սնդիկ]]ի, [[ալյումին]]ի, [[մագնեզիում]]ի և այլ մետաղների մոտ 300 հանքավայրեր։ Դրանք մեծամասնությամբ կոմպլեքսային են և պարունակում են նաև ուղեկցող մետաղներ՝ [[կապար]], [[ցինկ]], [[պլատին]] և նրա խումբը, [[բիսմութ]], [[քրոմ]], [[նիկել]], [[կոբալտ]], [[ռենիում]], [[սելեն]], [[տելուր]], [[ինդիում]], [[գերմանիում]], [[թալիում]], [[իրիդիում]], երբիում և այլն։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ից հետո նոր միջոցառումներ իրագործվեցին Հայաստանում գունավոր մետալուրգիայի արագ զարգացման համար։