«Վիքիպեդիա:Մասնակիցների անուններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
Եթե մինչ այժմ Վիքիպեդիայում մասնակցային հաշիվ չունեք, դուք կարող եք այն '''[[Special:Userlogin/signup|ստեղծել]]'''. Գրանցումը տալիս է մի շարք առավելություններ, մասնավորապես՝ Ձեր բոլոր խմբագրումները կկապվեն ձեր մասնակցի անվան հետ։
 
Ծնվել է 1970թ նոյեմբերի 16-ին, Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում` ծառայողի ընտանիքում: 1977թ ընդունվել է Վարնկաթաղի (Լյուլասազի) 8-ամյա դպրոցը և 1988 ավարտել Մաղավուզի միջնակարգ դպրոցը: 1988-1990թթ ծառայել է նախկին Խորհրդային բանակում: 1991-ին ընդունվել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուծության ֆակուլտետը և 1997թ ավարտել Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի վերը նշված ֆակուլտետը: 1997 աշխատանքի է ընդունվել Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկում որպես զինղեկ, ապա դասախոս, իսկ 2001-2005թթ նույն քոլեջի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ: 2001 ընդունվել և 2003թ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան, 2004թ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի 036 մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական թեզ ու ստացել կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2014թ-ին նույն խորհրդում պաշտպանել է դոկտորական թեզը՝ ստացել կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (ի դեպ Արցախում առաջին կենսաբանական գիտությունների դոկտորն է Գ 00.08 «կենդանաբանություն» մասնագիտությամբ): 2003թ ժամավճարային հիմունքներով դասախոսել է ԱրՊՀ կենսաբանության ամբիոնում: 2005թ տեղափոխվել է ԱրՊՀ կենսաբանության ամբիոն, սկզբում որպես դասախոս, իսկ 2008-ից մինչ 2011թ նույն ամբիոնի վարիչ: 2011թ օգոստոսին տեղափոխվել է ՀՊԱՀ-ի Ստեփանակերտի մասնաճյուղ, որպես ուսումնագիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, ապա նույն թվականի սեպտեմբերի 1-ից նույն բուհի տնօրենի պաշտոնակատար: 2009թ ԲՈՀ-ի կողմից ստացել է դոցենտի կոչում: Ունի 71 – ից ավելի գիտական և գիտամեթոդական աշխատանքներ, այդ թվում 6 ուսումնամեթոդական ձեռնարկ,Ղարաբաղի կենդանիների Կարմիր գրքի առաջին հեղինակ և ղեկավարն է: Մասնակից է բազմաթիվ միջազգային կոնֆերանսների:
== Մասնակցի անվան ընտրություն ==
[[Վիքիպեդիա]]յում մասնակցային անուն ընտրելուց հիշեք ժողովրդական խոսքը՝ «Դիմավորում են հագուստով, ճանապարհում` խելքով»։ Այստեղ ձեր հագուստը ձեր անունն է, որը թող լինի համեստ, բայց պատշաճ։
 
Կախված նրանից, թե որքան եք ուզում պահել ձեր անունը գաղտնի, ձեր մասնակցի անունը կարող է կազմվել ձեր իրական անվան մասերից կամ մականունից։ Կարող է լինել բոլորովին նոր կեղծանուն, որը նախկինում երբեք չեք օգտագործել։
 
Եթե որոշել եք չօգտագործել ձեր իրական անունը և ընտրել կեղծանուն, ապա այն է Ձեզ հաճելի լինելուց բացի պետք է նաև ոչ տհաճ լինի մյուս մասնակիցների համար։ Խիստ ցանկալի է, որ այն լինի հեշտ կարդացվող, գրվող և արտասանվող։
 
Ձեր մասնակցի անունը չպետք է թողնի առավելության կամ որոշակի իրավունքների պատրանք, չի թույլատրվում անվան մեջ օգտագործել «ադմինիստրատոր», «բյուրոկրատ», «ստյուարդ», «ստուգող» բառերը կամ նրանց համարժեքները այլ լեզուներով, օրինակ՝ «admin», «sysop», «moderator»։ Նմանապես չի կարելի օգտագործել անուններ, որոնք ավարտվում են «bot/բոտ/ռոբոտ» բառերով։ Սրանք օգտագործվում են բոտ մասնակցային հաշիվների համար։
 
Երբեմն զուտ պատահական Ձեր անունը կարող է շատ նման լինել այլ հայտնի խմբագրի անվանը։ Այդ դեպքում խառնաշփոթից խուսափելու համար ձեզ կարող են խնդրել վերանվանել ձեր անունը։
 
=== Իսկական անուն ===
Օգտագործելով ձեր իրական անունը, դուք հնարավորություն կտաք ուրիշներին ըստ ձեր խմբագրումների ճանաչել ձեզ, անձնապես վիրավորել կամ հետապնդել։ Այնպես որ լավ մտածեք նախքան Ձեր սեփական անունով գրանցվելը։ Անգամ եթե հետագայում ուզեք մասնակցի անունը փոխել, տեղեկությունը նախկին անվան մասին հասանելի կլինի բոլորին։ Այդ ժամանակ միակ ընդունելի ելքը՝ նորից, նոր մականունով գրանցվելն է։
 
Չի թույլատրվում օգտագործել ներկայումս ողջ անհատների անուններ, եթե իհարկե նա ձեր անվանակիցը չէ։ Այդ դեպքում հնարավոր է, ապահովության նկատառումներով Ձեր հաշիվը արգելափակվի, մինչև որ ապացուցեք, որ դա Ձեր իրական անունն է։
 
=== Անուններ, որոնք համընկնում են առևտրային ապրանքանշանների կամ ընկերությունների անվանումների հետ ===
Վիքիպեդիայում որևէ կազմակերպության, միավորման, ապրանքանիշի և այլն գովազդն արգելվում է և նման գործունեության համար մասնակիցը ենթակա է արգելափակման։ Կազմակերպության, միավորման, ապրանքանիշի և այլն անունն օգտագործել որպես մասնակցի անուն արգելված է։
 
=== Հատուկ նշաններով մասնակիցների անուններ ===
Մասնակիցը իրավունք ունի իր անունը գրել ցանկացած մեկ լեզվով, հայատառ, լատինատառ կամ կիրիլիկայով, նաև՝ արաբերեն, չինարեն, հունարեն, ճապոներեն և այլն։ Բայց հաշվի առեք, որ դա անվան նավարկման համար դժվարություն կստեղծի, մյուս մասնակիցները կարող են շփոթել կամ դժվարանալ ձեր անունը գրելուց։ Նման անունների ընթերցումը հեշտացնելու համար կարող եք Ձեր ստորագրությունը հայերեն կամ լատինատառ գրել և հետո հղում տալ դեպի Ձեր մասնակցային էջը։
 
[[Կատեգորիա:Վիքիպեդիա:Օգնություն|{{PAGENAME}}]]