«Տրայանոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
'''Տրայանոս''' (լրիվ անունը՝ '''Մարկոս Ուլպիոս Ներվա Տրայանոս''', {{lang-la|Marcus Ulpius Nerva Traianus}}; [[53]] թ. [[սեպտեմբերի 15]], Իտալիկա, [[Իսպանիա]] - [[օգոստոսի 8]]/[[օգոստոսի 9]] [[117]] թ., Սելինունտ, [[Կիլիկիա]]), [[Հին Հռոմ|Հռոմի]] կայսր [[Անտոնիններ]]ի հարստությունից։
 
Ծնվել է Իսպանիայի Իտալիկ քաղաքում պետական և ռազմական գործիչ Մարկոս Ուլպիոս Տրայանոսի ընտանիքում։ Ապագա կայսրը վաղ հասակում անցել է ռազմական ծառայության՝ երկար տարիներ անցկացնելով կայսրության սահմանների վրա գործող բանակում։ 89 թ. ղեկավարել է Իսպանիայում տեղակայված հռոմեական լեգեոնները, 91 թ. [[Դոմիցիանոս]] կայսեր կողմից նշանակվել է կոնսուլ։ 97 թ. [[Ներվա]] կայսրը, բանակի բարեհաճությունը ձեռք բերելու նպատակով որդեգրել է նրան։ 98 թ. Ներվայի մահից հետո Տրայանոսը կայսր է դարձել։ Նրա կողմից 101–106 թթ դակերի դեմ վարած պատերազմներն ավարտվել են Դակիայի Հռոմեական կայսրությանը միացմամբ։ 114-116 թթ. Պարթևական պատերազմների ընթացքում հռոմեական բանակը հասել է մինչև Պարսից ծոցը և անգամ նա գրավել է Պարսկաստանի մայրաքաղաք Պերսեպոլիսը (Տիզբոն)։ 105 թ. հռոմեական նահանգի է վերածել նաբաթեական արաբների թագավորությունը։ Շուրջ 115 թ. հռոմեական նահանգի կարգավիճակ է ստացել [[Մեծ Հայք]]ը։
 
Շնորհիվ նվաճողական պատերազմների ընթացքում ձեռք բերված հարստությունների բարելավել է պետական ֆինանսների վիճակը։ Հասարակական շինարարության լայնածավալ ծրագրի միջոցով վերանորոգվել են կայսրության ներսում գցած ճանապարհները և արդիականացվել նավահանգիստները։ Հռոմ քաղաքում կառուցել է իր անունը կրող նոր ֆորում (հրապարակ), որից այսօր հիշատակ է մնացել Տրայանոսի սյունը, որի վրա ամբողջ երկայնքով փորագրված են դակերի հետ պատերազմի դրվագները։ Տրայանոսը մեծ հեղինակություն է վայելել ինչպես ժողովրդի շրջանում, այնպես էլ սենատում ու բանակում։ Կայսեր նման հաջողությունները չէին կարող Հռոմում ընդդիմություն ձևավորել, նրա քաղաքական հակառակորդները ամեն կերպ ջանում էին նրան նսեմացնել ժողովրդի աչքում։ Տրայանոսը մահացել է 117 թ. Կիլիկիայի Սելինունտ քաղաքում՝ Պարթևական պատերազմից Հռոմ վերադարձի ճանապարհին։ Մահից առաջ որդեգրել և իր հաջորդն է դարձրել իր ազգականներից՝ [[Հադրիանոս]]ին։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տրայանոս» էջից