«Լաս Վեգաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 63.
}}
'''Լաս Վեգաս''' (կրճատ՝ «Վեգաս», {{lang-es|Las Vegas}}) [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ]]ի [[Նևադա]] նահանգի ամենահարավային [[Քլարկ շրջան (Նևադա)|Քլարկ շրջան]]ի վարչական կենտրոնը, նահանգի ամենախիտ բնակեցված քաղաքը։ Գտնվում է Մոխավե անապատի կենտրոնում։ Հիմնվել է [[1905]] թվականին, պաշտոնապես քաղաքի կարգավիճակ է ստացել 1911 թվականին։ Համարվում է ժամանցային և խաղային բիզնեսի աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկը։ Քաղաքն ունի հայկական համայնք (մոտ 2000 մարդ) և եկեղեցի (Սուրբ Կարապետ)։
 
== Կլիմա ==
Քաղաքի կլիման չափավոր ցամաքային է: Ամառը շոգ և երկար է, իսկ ձմեռը կարճ է, ոչ շատ ցուրտ: Ամենացուրտ ամիսը դեկտեմբերն է: Ձմռանը երբեմն փոքր-ինչ ցուրտ է լինում, սակայն ամառվա շատ շոգ եղանակներին երբեմն սնդիկի սյունը հասնում է 50 աստիճանի: Մթնոլորտային տեղումները հիմնականում չափավոր են, ամենաշատ տեղումներ գրանցվում են ձմռանը: Տարեկան տեղումների միջին քանակությունը հասնում է 106 միլիմետրի: Քաղաքում ձյան տեղումները հազվադեպ են հանդիպում, սակայն շրջակա լեռները ամբողջ ձմեռ ծածկված են լինում ձյան շերտով: Միայն 2008 թ. դեկտեմբերի 16-ին Լաս Վեգասում 9 սմ ձյուն էր նստել: