«Սուրամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 2.
'''Սուրամ''', քաղաքատիպ [[ավան]] [[Վրաստան]]ի [[Խաշուրի]] շրջանում։ Գտնվում է [[Սուրամի լեռնաշղթա]]յի հարավային լանջին։ Երկաթուղագծով միացած է Խաշուրի կայարանին։ Կան ապակե տարաների, գինու և պահածոների գործարաններ։ Արդյունահանվում է [[քվարց]]։ Ունի [[թանգարան]], 3 [[առողջարան]]։ Այստեղ կանգուն է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին (XIX դար)։ Այն ունի գմբեթավոր բազիլիկի հորինվածք։ Պատերի ստորին մասը շարված է սրբատաշ քարից, իսկ վերին մասը և գմբեթը՝ աղյուսից։ Գմբեթի 12-նիստանի սլացիկ թմբուկի յուրաքանչյուր նիստում կա կամարակապ լուսամուտ։ Արտաքին ճակատների հարդարանքի հիմնական տարրը աղյուսի ձևավոր շարվածքն է։ Եկեղեցու արևմուտքում եռահարկ զանգակատունն է, որի առաջին հարկը զանգվածեղ պատերով աշտարակ է, իսկ երկրորդ հարկը ունի կամարակապ մեծ բացվածքներ և ավարտվում է ութսյուն ռոտոնդայով։ Եկեղեցու ինտերիերը ծածկված է [[որմնանկար]]ներով։
[[Պատկեր:St. george church of surami.JPG|մինի|Սուրամի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (XIX դար) հարավ-արևմուտքից]]
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
 
{{ՀՍՀ}}
{{Անավարտ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սուրամ» էջից