«Կիրակոս Աղբակեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 20.
Ապրել և ստեղծագործել է [[Վասպուրական]]ի [[Աղբակ]] գյուղաքաղաքում։ Աշակերտել է Թումա եւ Ուսեպ քահանաներին։ 1330 թ. Ավետարանում Կիրակոսը իրեն հիշատակում է որպես սարկավագի, իսկ 1351 թ. նա քահանա էր։Նույն թվականին Աշրաֆի ասպատակությունների պատճառով Կիրակոսը գաղթել է Կիլիկիա, սակայն մեկ տարի անց կրկին վերադարձել Աղբակ։
 
Հայտնի են Կիրակոս Աղբակեցու կողմից գրված կամ նկարազարդված ինը ձեռագիր մատյաններ։Դրանցից վեցը այսօր պահվում են [[Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան]]ում, երեքը հանգրվան են գտել Սպահանում ( <nowiki>[[Նոր Ջուղա]]</nowiki>յի Ս. Ամենափրկիչ վանք, ձեռ. 481), Բեռլինում (Hs. or. 10910) եւ Հալեպում (<nowiki>[[Քառասուն մանկանց վանք]]</nowiki>, ձեռ. 33)։ Ձեռագրերի նկարազարդումներում հանդիպում են տոնական շարքի տեսարանները, չորս ավետարանիչների պատկերները։
 
Կիրակոս Աղբակեցու անվանն է առնչվում [[Վասպուրական]]ի մանրանկարչության դպրոցի ինքնատիպ ճյուղավորումներից մեկը։ Նրա պատկերած կերպարներն ու առարկաները խիստ պարզեցված են։ Արտահայտման հիմնական միջոցը՝ գիծը, առավելապես ենթարկված է զարդային կառուցվածքին։ Մանրանկարների ոճավորումն ու թափանցիկ գուներանգը արևելյան արվեստի հրապույրն ունեն։