«Արևելյան Մարկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 57.
[[Սլավոններ|Սլավոնների]] հողերի սահմանին [[բուֆերային պետություն]] ստեղծելու առաջին փորձը կատարվել է 9-րդ դարի սկզբին: [[Ավարներ (ցեղեր)|Ավարներ]] դեմ [[Կառլոս Մեծ]]ի պատերազմներից հետո [[Ֆրանկներ|ֆրանկյան]] հողերը ընդարձակվեցին դեպի արևելք: [[Դանուբ]] գետից մինչև [[Վիեննական անտառ]] տարածվող տարածքը, որը [[Ժողովուրդների մեծ գաղթ]]ի հետևանքով բնակեցվել էր հիմնականում սլավոններով, մտավ [[Բավարիայի դքսություն|Բավարիայի դքսության]] կազմ: Այդ տարածքներում ձևավորվեց այսպես կոչված Բավարական Արևելյան Մարկան, որի հիմնական խնդիրը գերմանական ազդեցության տարածումն էր, քրիստոնեացումն ու սլավոնական հարձակումներից սահմանի պաշտպանությունը: Արևելյան Մարկայից դեպի հարավ նույնպես ձևավորվեցին մարկայի կազմավորումներ և իշխանություններ ([[Շտիրիայի դքսություն|Շտիրիա]], [[Կարինթիայի դքսություն|Կարինթիա]], [[Կրաինա]], [[Իստրիա]] դքսություններ), որոնք ծառայում էին որպես բուֆերային (չեզոք) գոտի Գերմանիայի և [[հարավային սլավոններ]]ի միջև: 870-ական թվականներինԲավարական և այլ մարկաները միավորվեցին [[Առնուլֆ Կարինտացի|Առնուլֆ Կարինտացու]] իշխանության ներքո, ով 896 թվականին դարձավ [[Սրբազան Հռոմեական կայսրություն|Սրբազան Հռոմեական կայսրության]] կայսր<ref name="Reuter"/><ref name="Ellen Churchill"/><ref name="Herwig Wolfram"/><ref name="Wolfram">Herwig Wolfram: Die Geburt Mitteleuropas. Geschichte Österreichs vor seiner Entstehung 378–907. Verlag Kremayr & Scheriau, 1973, ISBN 3-218-00451-9.{{ref-de}}</ref>:
 
892 թվականին Դանուբի միջին հոսանքներ տեղափոխվեցին [[հունգարներ]]ը, որոնք սկսեցին իրենցից ներկայացնել առավել լուրջ վտանգ կայսրության համար, քան սլավոնները: 907 [[Պրեսբուրգի ճակատամարտ|թվականին Պրեսբուրգի ճակատամարտում]] (ներկայում՝ [[Բրատիսլավա]]) գերմանական զորքերը հիմնովին ջախջախվեցին հունգարական բանակի կողմից, ինչը հանգեցրեց հունգարների կողմից մինչև [[Էնս (գետ)|Էնս]] գետը հասնող տարածքների նվաճմանը և Բավարական մարկայի անկմանը: Հունգարական արշավանքների դեպի Գերմանիա շարունակվեցին մինչև 10-րդ դարի կեսեր: Միայն 955 թվականին [[Լեխի ճակատամարտ|Լեխ գետի ափին տեղի ունեցած ճակատամարտում]] գերմանական կայսր [[Օտտոն I|Օտտոն I Մեծը]] վճոռորոշվճռորոշ հաղթանակ տարավ և ազատագրեց Ավստրիայի տարածքը<ref name="Reuter"/><ref name="Ellen Churchill"/><ref name="Wolfram"/><ref>Herwig Wolfram: Grenzen und Räume. Geschichte Österreichs vor seiner Entstehung. Österreichische Geschichte 378–907. Ueberreuter Verlag, Wien 1995, ISBN 3-8000-3532-4, S. 212ff. und 218ff.{{ref-de}}</ref>:
 
Մոտավորապես 960 թվականին Բավարիայի կազմից կրկին առանձնացավ Արևելյան Մարկան: Այն ժամանակ Մարկայի տարածքն ընդգրկում էր ժամանակակից [[Ստորին Ավստրիա]] նահանգն և [[Վերին Ավստրիա]]յի արևելյան հատվածը: Այդ տարածքներում իշխանության ստեղծման նպատակն էր Գերմանիայի սահմանները հունգարական հողերից առավել արդյունավետ պաշտպանելը<ref name="Reuter"/><ref name="Ellen Churchill"/>:
 
976 թվականին Արևելյան Մարկայի մարկգրաֆ է դառնում [[Լեոպոլդ I (Ավստրիայի մարկգրաֆ)|Լեոպոլդ I-ինը]], ով հանդիսանում է [[Բաբենբերգներ]]ի դինաստիայի հիմնադիրը: Լեոպոլդ I-ինըկառավարումը կառավարում է Ավստրիան մինչև 1246 թվականը: Նրա հետնորդների օրոք մարկայի տարածքն ընդարձակվում է: Արևելյան ուղղությամբ մարկայի տարածքը հունգարներից նվաճացնվաճած հողերի հաշվին տարածվում է մինչև [[Լայտա (գետ)|Լայտա]] գետ: 996 թվականին առաջին անգամ հիշատակվում էէէ մարկայի հին գերմանական անվանումը՝ «Օուստրիխ» ''(''«Ostarrîchi»'')'', որից էլ առաջացել է ժամանակակից Ավստրիա ''({{lang-de|Österreich}})'' անվանումը<ref name="Reuter"/><ref name="Ellen Churchill"/><ref>Karl Gutkas: Geschichte Niederösterreichs. Verlag für Geschichte und Politik, Wien 1984, ISBN 3-7028-0209-6, S. 27f.{{ref-de}}</ref>:
 
Արևելյան Մարկան կամ Ավստրիայի մակգրաֆությունը մնաց Բավարիայի [[սյուզերեն]]ության ներքո մինչև 1156 թվականը, երբ կայսր [[Ֆրիդրիխ I Շիկամորուս]]ը պետությանը շնորհեց դքսության կարգավիճակ և Բավարիայից անկախություն: Այդ ժամանակվանից սկսած Ավստրիայի տարածքըտարածքն այլևս չկոչվեց Արևելյան Մարկա անվանումով<ref name="Reuter"/><ref name="Ellen Churchill"/>:
 
«Արևելյան մարկա» կամ «Օստմարկ» տերմինները օգտագործվել է միայն [[Նացիստական Գերմանիա|Երրորդ Ռեյխի]] կողմից Ավստրիայի նկատմամբ 1938 թվականին տեղի ունեցած [[անշլյուս]]ից հետո: Ավելի ուշ այն փոխարինվել է «[[ալպյան և դանուբյան ռեյսխգաու]]» անվանումով<ref name="Reuter"/>: