«Իրատեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
== Փիլիսոփայական իրատեսության պատմություն ==
 
=== Սոկրատես (մ․թ․ա․ մոտ 469—399469-399 ) ===
 
Փիլիսոփայական շատ ուղղություններ, այդ թվում և իրատեսությունը սկիզբ են առնում [[հույն]] փիլիսոփա [[Սոկրատես]]ից, ով հավատում էր, որ մինչև աշխարհաճանաչողությունը, մարդիկ պետք է ճանաչեն իրենց։ Դրան տանող միակ ճանապարհն, ըստ Սոկրատեսի, իրատեսությունն էր։ Հույները գտնում էին, որ մարդը բաղկացած է [[Հոգի|հոգուց]] և մարմնից, իսկ հոգին իր հերթին նրանք բաժանում էին անիրատեսական (ցանկությունները և հույզերը) և իրատեսական մասերի։ Վերջինս էլ հանդիսանում էր հենց մարդկային անհատականությունը։ Իրականության մեջ աներևույթ հոգին մտնում է ֆիզիկական մարմնի մեջ՝ առաջացնելով ցանկություններ և այդկերպ միավորվելով նրա հետ՝ սահամանափակում է զգայարանների միջոցով աշխարհընկալումը։ Երևութական հոգին գիտակցությունից դուրս է մնում, սակայն, երբեմն գիտակցության հետ կապի մեջ է մտնում պատկերների, երազանքների և այլ ճանապարհներով։
 
[[Փիլիսոփա]]ների խնդիրը վերը նշված երկու հոգիների փոխկապակցումն է՝ հոգևոր աններդաշնակությունը հաղթահարելու և գոյության ֆիզիկական հանգամանքներից վեր դասելու միջոցով։ Դրանում է կայանում բարոյական զարգացման խնդիրը։ Դրա համար իրատեսությունը հանդիսանում է ոչ միայն ինտելեկտուալ եղանակ, այլ նաև փոխում է ինչպես աշխարհընկալումը, այնպես էլ մարդու բնությունը։ Իրատեսական անհատն աշխարհն ընկալում է հոգևոր զարգացման միջոցով և ուշադրություն է դարձնում ոչ միայն արտաքին տեսքին, այլ նաև իրերի էությանը։ Որպեսզի աշխարհն ընկալել այդպես նախ պետք է ճանաչել սեփական հոգին։