«Բաաս կուսակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 11.
}}
[[Պատկեր:Baath Eagle Arabia.jpg|225px|thumb|Բաաս կուսակցության իրաքյան ճյուղի պատկերանշանը|right]]
'''Արաբական Սոցիալիստական Բաաս Կուսակցություն''' ('''ԱՍԲԿ''', {{lang-ar|حزب البعث العربي الاشتراكي}}, ''Hizb Al-Ba'ath Al-'Arabi Al-Ishtiraki'', '''Բաաս''' նշանակում է «վերածնունդ», «վերականգնում», '''Արաբական Սոցիալիստական Վերածննդի Կուսակցություն''') - [[քաղաքական կուսակցություն]] [[Իրաք]]ում և [[Սիրիա]]յում։ Հիմնադրվել է [[1947]] թվականի [[ապրիլի 7]]-ին, [[Դամասկոս]]ում, [[Միշել Աֆլյաք]]ի և [[Սալահ ադ-Դին ալ-Բիթար]]ի կողմից և սկզբում կոչվել է ''Արաբական վերածննդի կուսակցություն''։ [[1954]]-ից թվականից, [[Աքրամ Հաուրանի]]ի ''Արաբական սոցիալիստական կուսակցության'' հետ միանալուց հետո, կրում է ներկա անվանումը։
 
Հիմնական գաղափարախոսությունն է [[բաասիզմ]]ը՝ պանարաբիզմի, արաբական ազգայնականության, արաբական սոցիալիզմի և հակաիմպերիալիզմի տարրերով։ Հիմնական նպատակը [[սոցիալիզմ]]ի և [[արաբ]]ների միասնության ստեղծումն է։ Կարգախոսը՝ «''Միասնություն, Ազատություն, Սոցիալիզմ''»։
 
[[1966]]-ին թվականին կուսակցությունը կիսվել է երկու ճյուղերի՝ սիրիական և իրաքյան։ Ներկայումս սիրիական ճյուղը [[Սիրիա]]յում կանգնած է իշխանության գլխին՝ [[Բաշշար ալ-Ասադ]]ի գլխավորությամբ։ [[1968]]-[[2003]] թվականներին իրաքյան ճյուղը [[Սադդամ Հուսեյն]]ի գլխավորությամբ կառավարել է [[Իրաք]]ում, սակայն [[2003]] թվականի [[մայիսի 1]]-ին, [[Իրաքի պատերազմ]]ից հետո պաշտոնապես լուծարվել է, բայց շարունակում է ընդհատակյա գործունեություն ծավալել [[Իզզատ Իբրահիմ ադ-Դուրիի]] ղեկավարությամբ։
 
Կուսակցության երկու ճյուղերը գործում են նաև արաբական այլ երկրներում՝ [[Յեմեն]], [[Լիբանան]], [[Պաղեստին]] և այլն, սակայն քաղաքական իշխանություն չեն ներկայացնում։