«Գեշտալտ հոգեբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
#ձայնային_ֆայլեր, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 92.
Դեմբոյի վերջին գիտափորձերն ապացուցում են այն, որ հաճախ կարող է ծագել «օբյեկտային» զայրույթ, անձին չուղղված զայրույթ։ Այդպիսի գիտափորձերում փորձարկվողը մենակ էր սենյակում և իր հրահանգը ստացել էր [[թուղթ|թղթ]]ի վրա գրված, իսկ փորձարկողը հարևան սենյակում էր, որտեղից կարող էր դիտել փորձարկվողին<ref name="կոֆկա">Вилюнас В. (сост.) Психология эмоций. Хрестоматия. Издательство: Питер, 2007.</ref>:
=== Կարստենի հետազոտությունը ===
Կարստենի առավել վաղ հետազոտությունը համաձայնեցվում է Դեմբոյի արդյունքների հետ։ Կարստենի հետազոտական խնդիրը ոչ թե հենց հույզերն էին, այլ հագեցվածությունը, այսինքն՝ ֆենոմեն, որը կայանում է նրանում, որ միևնույն առաջադրանքի կրկնությունների թվաքանակի աճի դեպքում որոշակի պայմաններում առաջանում են նշանակալից ուժեր, որոնք դժվարացնում և ի վերջո արգելափակում են աշխատանքի շարունակումը։ Փորձարկվողներին տվել են տարբեր առաջադրանքներ և առաջարկել լուծել դրանք այնքան երկար, որքան կարող էին։ Սակայն, երբ նրանք արդեն հակված էին դադարեցնել աշխատանքը, փորձարկողը խրախուսում էր նրանց՝ շարունակելու (օրինակ՝ [[բանաստեղծություն]]ների ընթերցումը)։ Դինամիկ իրավիճակը շատ առումներով նման էր Դեմբոյի հետազոտություններին։ Առաջադրանքը դառնում էր կապված ուժեղ բացասական վեկտորի հետ, որը «դրդում է փորձարկվողին դուրս գալ իրավիճակից»: Բայց այստեղ էլ նա չի կարող լքել դաշտը արտաքին բարիերի պատճառով, որն, ինչպես Դեմբոյի հետազոտություններում, սահմանվում է ամբողջ իրավիճակով։ Արդյունքում, Դեմբոյի փորձերի նման ծագում են ուժեղ լարվածություններ, որոնք հաճախ հանգեցնում են հուզական պոռթկումների<ref>Karsten A. Psychische Sättigung // Psychologische Forschung, 1928, 10, 142-254</ref>:
==== Հագեցվածության դինամիկա ====
Հոգեբանության մեջ Կարստենի աշխատանքի հիմնական ներդնումը կայանում է, իհարկե, հագեցվածության ծագման ուսումնասիրության մեջ, այսինքն՝ փորձ՝ բացատրելու, թե ինչու առաջադրանքի շարունակական լուծումը առաջացնում է այնպիսի ուժեր, որոնք ուղղված են նրա շարունակմանը՝ հակառակ ներքին բարիերի։ Ներքին բարիերի բացասական բնույթը Դեմբոյի գիտափորձերում հասկանալը դժվար չէ. չէ˚ որ ներքին բարիերը գտնվում է փորձարկվողի և [[նպատակ]]ի միջև։ Այստեղ չկա առաջադրանքի կատարման ոչ մի խոչընդոտ, և այնուամենայնիվ ծագում է ներքին բարիերի նման մի բան, որոշակի գործոն կանխում է լարվածության հանումը, որը համապատասխանում է խնդրի լուծմանը։ Հրահանգը հանգեցնում է որոշակի քվազիպահանջմունքի ձևավորմանը և դրանով իսկ՝ լարվածության կտրուկ աճին։ Կարելի է այս փաստն արտահայտել՝ ասելով, որ որոշակի պայմաններում առաջադրանքի կատարումը փոխարենը լարվածությունը հանելու, ուժեղացնում է այն։ Ինչպիսի˚ն են այս էֆեկտի պայմանները և ինչու˚մն է նրա պատճառը։ Որպեսզի պատասխանել այս հարցին, լավ կլիներ համեմատել այդ իրավիճակները նրանց հետ, որոնցում հագեցվածություն տեղի չի ունենում։ Փորձարկվողներից մեկը հրաժարվել է փորձը շարունակել միայն առաջադրանքի կատարումից 1 ժամ 20 րոպե հետո։ Դրանից առաջ նա դրսևորել է անհամբերության հատկանիշներ, նրա աշխատանքը վատանում էր և նա կարիք ուներ լրացուցիչ խրախուսման՝ համբերելու համար։ Մի քանի օր հետո նույն փորձարկվողն աշխատել է 2.5 ժամ՝ առանց հագեցման. նրա աշխատանքի որակն այդ ժամանակահատվածի ավարտին նույնքան լավն էր, որքան սկզբում, և գիտափորձն ընդհատվել էր հենց փորձարկողի կողմից, իսկ փորձարկվողը պատրաստ էր աշխատանքը շարունակել։ Այս արդյունքի պարադոքսալությունը կվերանա միանգամից, եթե մենք միայն իմանանք, որ երկրորդ անգամ փորձարկվողը հետաքրքրված էր այն հարցով, թե արդյո˚ք ինքն ունակ է շարունակել «այնքան, որքան կուզի», այն դեպքում, երբ նախորդ փորձում նա կենտրոնացած չէր առաջադրանքի վրա այն ձևով, որով վերջինս առաջադրվել է։
 
Փորձարկվողի կողմից լուծված այս երկու առաջադրանքները դինամիկ տեսանկյունից միանգամայն տարբեր էին։ Թեև երկրորդ դեպքում առաջադրանքի կատարումն իրական լուծում չէր, այնուամենայնիվ յուրաքանչյուր նոր լուծում փորձարկվողին մոտեցրել է առաջադրանքի կատարմանը՝մինչև նա չընդհատի ինքը։ Եվ եթե դա տեղի է ունեցել, իրական առաջադրանքը կատարվել է, իսկ լարվածությունն ամբողջությամբ թուլացել։ Այստեղ պատճառ չկա լարվածության աճի համար։ Եվ, ընդհակառակը, առաջին դեպքում, որը տիպիկ է գիտափորձերի համար, որոնցում փորձարկվողներն ուսանողներ էին, կատարումը չի մոտեցրել փորձարկվողին նպատակին։ Առաջադրանքի 1-2 կատարումից հետո, եթե նույնիսկ փորձարկվողը կարողանար դա անել, նա հեռու կլիներ նպատակից, ինչպես փորձի սկզբում, քանի որ նրա առաջադրանքներում ընդհանրապես չկա ոչ մի իրական նպատակ։ Էներգիա ծախսվում էր ամբողջ ժամանակ, բայց էներգիան, որն ապագայում ունակ չէ փոխել իրավիճակը, որը պահանջել էր էներգիայի ծախս, մնացել է համակարգի ներսում և դրանով իսկ առաջացրել այնպիսի ուժեր, որոնք արգելափակել են գործընթացը։ «Դառնում է ավելի ու ավելի դժվար դողի մեջ պոմպով օդ լցնել: Եթե անվադողերում ճնշումը դառնում է այնքան բարձր, որ հավասարակշռում է [[օդ]] լցնող մարդու ջանքերին, ապա գործընթացն ավարտվում է»: Նմանապես և այս դեպքում։ Լարվածությունը դառնում է այնքան մեծ, որ աշխատանքի շարունակումն անհնարին է, դրա փոխարեն կարող է տեղի ունենալ պոռթկում, ճնշումն իրեն հանում է այլ ուղիներով ճիշտ այնպես, ինչպես Դեմբոյի գիտափորձերում<ref name="կոֆկա" />: