«Ատլանտիդա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2); կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 19.
Ընդհանրապես Պլատոնը մեծ տեղ է տալիս կղզու չլսված հարստության և բերքատվության մասին նկարագրություններին, դրա խիտ բնակեցված, հարուստ բնական աշխարհի մասին (ըստ հեղինակի այնտեղ նույնիսկ փղեր էին ապրում)։
 
Մինչ Ատլանտիդայում պահպանվում էր հրաշալի բնություն, նրանք մոռացության էին մատնել հարստությունները՝ մեծարելով արարչին։ Երբ զարմանահրաշ բնությունը վերափոխվեց վատի և խառնվեց մարդկությանը, ոչնչացվեցին նրա հարստությունները։ Մարդիկ դարձան գոռոզ և ագահ։ Բարկացած այդ տեսարանից [[Զևս]]ը որոշեց ոչնչոացնել ատլանտացիներին և աստվածներին հրավիրեց ժողովի։ Սրանով այլաբանությունը, համենայն դեպս մեզ հասած տեքստը, ընդհատվում է։է
 
=== Առասպելն ըստ Պլատոնի ===
Ըստ Պլատոնի, շատ հազարամյակներ առաջ, Ատլանտյան օվկիանոսում՝ Ջիբրալթարի նեղուցից արևմուտք,գտնվում էր Ատլանտիդան։ Ըստ ավանդույթի, այդտեղ ստեղծվել էր Պոսեյդոնի հետևորդների մեծ ու ահեղ տերությունը։ Ավագ թագավորը՝ Ատլանտը, տիրում էր ամբողջ կղզում։ Հենց նրա անունից էլ առաջացել էր կղզու Ատլանտիդա և օվկիանոսի Ատլանտյան անվանումները։
Կղզու կենտրոնում գտնվող բարձր լեռան վրա էր տեղակայված Պոսեյդոնի հիասքանչ տաճարը, որը պատրաստված էր ոսկուց, արծաթից և մարմարից։
Կղզին ծաղկում էր և բարգավաճում։ Սակայն աստվածները բարկացան ատլանտների վրա, հողը սկսեց ցնցվել, լեռները ժայթքեցին ծուխ և կրակ և Ատլանտիդան <<մեկ աղետալի օր ու գիշերում>> ընկղմվեց ջրի տակ։ Պլատոնն ասում էր, որ ինքն այս առասպելը լսել էր իր պապից, իսկ սա էլ իր հերթին՝ եգիպտացի քրմերից։
 
Սակայն ոչ ոք չգիտե, դա իրականություն է, թե պարզապես բանաստեղծական հնարանք Պլատոնի կողմից։ Այս ավանդությունը կարող է և իրական լինել։ Չէ որ ավանդությունների հիմքում հաճախ ընկած են ճշմարտացի դեպքեր։
 
== Վարկածներ գոյության մասին ==