«Հասկացություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ավելացվեց Կատեգորիա:Գոյաբանություն ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 7.
Յուրաքանչյուր հասկացություն արտացոլում է տվյալ դասի առարկաների ընդհանրությունը, որով այդ դասը տարբերվում է մյուս բոլոր դասերից, և այն, ինչով այդ դասը հարաբերվում է այլ դասերի։ Դրանով հնարավոր է վերջավոր թվով հասկացություններով ընդգրկել անվերջ թվով օբյեկտներ և միաժամանակ մասնաբաժան, համակարգված ձևով արտացոլել իրականության բազմազանությունը, այսինքն՝ ստեղծել գիտական համակարգ։ Հասարակական-արտադրական գործունեության, իրականության ճանաչման ու գիտության զարգացման ընթացքում ստեղծվում են նորանոր հասկացություններ, ճշգրտվում եղած հասկացությունների բովանդակությունը, նրանց ընդգրկման սահմանները։
== Հասկացության տեսակներ ==
Հասկացությունները կարելի է բաժանել տեսակների՝ ըստ այս կսւմկամ այլ հատկանիշի:
 
''Ըստ ծավալի'' հասկացությունները լինում են եզակի և ընդհանուր: