«Կատեգորիաներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ավելացվեց Կատեգորիա:Գոյաբանություն ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 3.
== Պատմություն==
 
Կատեգորիաների մասին ամբողջական տեսություն է մշակել [[Արիստոտել]]ը<ref>Aristotle Categories in Aristotle’s Categories and De Interpretatione (tr. Ackrill J.L. Clarendon Press, Oxford, 1963) Ch.4</ref>, ըստ որի կատեգորիաներկատեգորիաները ([[էություն]], [[քանակ]], [[որակ]], [[հարաբերություն]], [[տեղ]], [[ժամանակ]], [[դիրք]], [[վիճակ]], [[ներգործություն]] և կրումն) [[Կեցություն|կեցության]] հիմնական բնութագրություններն են, իսկ տրամաբանական առումով՝ կեցության մասին դատողություններում նրան վերագրվող (ստորոգվող) [[հատկանիշ]]ների ընդհանրական ([[սեռ]]ային) ձևերը։ Այստեղից էլ՝ [[միջնադար]]յան սխոլաստների «պրեդիկամենտներ» և հայ [[իմաստասեր]]ների «ստորոգություններ» տերմինները։
 
Արիստոտելի «Կատեգորիաներ» աշխատությունը [[Պորփյուր]]ի «Ներածության» հետ միասին եղել է միջնադարյան մեկնաբանական գրականության գլխավոր նյութերից, իսկ հայ իրականության մեջ դրանց ավելացել են «Անանուն մեկնութիւն «Ստորոգութեանցն» Արիստոտէլի», [[Դավիթ Անհաղթ]]ի «Մեկնութիւն «Ստորոգութեանցն» Արիստոտէլի» և «Վերլուծութիւն «Ներածութեանն» Պորփիւրի» երկերը։ [[Հայ մեկնիչ]]ները հարազատ են մնացել արիստոտելյան ավանդույթին՝ քննելով կատեգորիաներ թե’ գոյաբանական և թե’ տրամաբանական առումներով։