«Զախեր (հյուրանոց)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 44.
 
[[Պատկեր:Anna-Maria-Sacher-1908.jpg|250px|մինի|Աննա Մարիա Սաքեր, 1908 թ.]]
1880 թվականին Էդվարդը ամուսնանում է վիեննացի մսագործի 22-ամյա դստեր [[Աննա Սաքեր|Աննա Մարիա Ֆուքսի]] հետ: Աննան սկսում է օգնել ամուսնուն բիզնեսում, իսկ Էդվարդի առողջության խիստ վատթարացումից հետո ստանձնում հյուրանոցի ղեկավարումը: 1892 թվականին Էդվարդ Սաքերը մահանում է, և նրա կինը շարունակում է ղեկավարել հյուրանոցային բիզնեսը: Ճաշացանկն ու նամակները նա շարունակում է ստորագրել մահացած ամուսնու անունով<ref name="cosmopolis">[http://www.cosmopolis.ch/reisen/wien/hotel_sacher.htm Hotel Sacher Wien: Geschichte, Hotelkritik, Photos.]{{ref-de}}</ref>: Այդ ժամանակաշրջանի համար Աննա Սաքերը համարվում էր չափից դուրս ազատական կին:Նա հանրային վայրերում էր հայտնվում սիգարով և իր սիրելի [[ֆրանսիական բուլդոգ]]ի ուղեկցությամբ, որին Վիեննայի բնակիչները կոչում էին Սաքեր բուլդոգ: Աննա Սաքերը իր աշխատողների համար ներդնում է սոցիալական ապահովագրություն, ամանորին նվիրում նվերներ և վճարում նրանց հանգստի համար:
 
Իր հիմնադրման ամենասկզբից Սաքեր հյուրանոցը համարվել է Վիեննայի լավագույն հյուրանոցներից մեկը, իսկ 1871 թվականին դասվել է [[Ավստրո-հունգարական կայսրություն|Ավստրո-հունգարական կայսրության]] կայսերական տան մատակարար: Էդվարդ Սաքերի մահից հետո նրա կնոջը նույնպես տրվել է այդ արտոնությունը: Այդ ժամանակ էլ ձևավորվում է մի ավանդույթ, որի համաձայն օպերայի այցելուները նախքան համերգի սկսելը ճաշում են Սաքեր հյուրանոցում: Սաքեր հյուրանոցը դարձավ սոցիալական ինստիտուտ:
Տող 60.
1938 թվականին Ավստրիայի՝ [[Նացիստական Գերմանիա|Գերմանիային]] [[Անշլյուս|բռնակցմամբ]] Սաքեր հյուրանոցը դադարեցնում է իր գործունեությունը: [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ընթացքում հյուրանոցի շենքը էական վնաս չի կրում: Խորհրդային զորքերի Վիեննա մտնելուց հետո քաղաքի կենտրոնը զբաղեցնում են խորհրդային զինվորականները, հետագայում քաղաքի այդ հատվածը անցնում է բրիտանացիներին:
 
1951 թվականին Գյուռտլեռները և Զիլլերները իրենց սեփականությունը հետ են ստանում: Այդ ժամանակ Յոզեֆն արդեն մահացել էր: Հյուրանոցը կրկին հիմնանորոգման կարիք ուներ: 1962 թվականին մահանում է Աննա Զիլլերը, և հյուրանոցը ամբողջությամբ անցնում է Գյուռտլեռների ընտանիքին: 1967 թվականին հյուրանոցը ստանում է պետական պարգև և պետական զինանշանը բիզնես գործունեության մեջ օգտագործելու իրավունք: 1970 թվականին հյուրանոցի ղեկավարումը ստանձնում է Ռալֆ Գյուռտլեռը, ով ավելի ուշ դժբախտ պատահարի հետևանքով մահանում է: Հյուրանոցը դառնում է նրա որդի Պետերի սեփականությունը: 1989 թվականին Պետեր Գյուռտլեռը [[Զալցբուրգ]]ում գնում է «Ավստրիական բակ» հյուրանոցը և վերանվանում ''Hotel Sacher Salzburg'' ''(Սաքեր Զալցբուրգ հյուրանոց)'': 1990 թվականին նրա մահից հետո ընտանեկան բիզնեսի ղեկավարումը անցնում է նրա առաջին կնոջը՝ Ելիզավետ Գյուռտլեռ-Մայնտերին, իսկ նրանից հետո՝ նրանց դուստր Ալեկսանդրեին:
 
== Գրականություն ==