«Ֆուտուրիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 21.
 
== Գրականություն ==
Ֆուտուրիզմը արմատապես վերափոխել է բանարվեստը։ Չափածո խոսքի կառուցվածքն ու գրաֆիկան դարձել են ազատ ու շարժուն։ Փոխվել են գեղարվեստական մտածողության սկզբունքները։ Վերանայվել է գեղարվեստի լեզուն, որի մեջ տեղ են գտել հնչյունների քմահաճ զուգորդումով հորինված անիմաստ բառեր ու հնչյունա- խմբեր։ Քնարական հերոսին փոխարինել է գաղափարական ձայնափողը՝ մեխանիկական հերոսը։ Ֆուտուրիզմի երկրորդ խոշոր կենտրոնը Ռուսաստանն էր։ Հայ իրականության մեջ ֆուտուրիզմ թափանցել է երկու կենտրոնից․ նախ՝ [[Իտալիա]]յից (Հ․ Նազարյանցի «Ֆ․ Թ․ Մառինեթթի և ապագայապաշտությունը» (1910) գիրքը), ապա՝ [[Ռուսաստան]]ից։ 1913-ին թվականին Դ․ Բուրլյուկի, Վ․ Խլեբնիկովի, [[Վլադիմիր Մայակովսկի|Վ․ Մայակովսկու]] և Ա․ Կրուչոնիխի ստորագրությամբ Մոսկվայում լույս է տեսել «Ապտակ հասարակական ճաշակին» դեկլարացիան։
 
Ռուսաստանում ֆուտուրիզմը ունեցել է մի քանի խմբավորում՝ կուբոֆուտուրիզմ, Էգոֆուտուրիզմ, ցենտրիֆուգա։ Ֆուտուրիզմի գաղափարները ինչ-որ չափով արտահայտվել են [[Վահան Տերյան|Վ․ Տերյանի]] «Հայ գրականության գալիք օրը» զեկուցման մեջ, [[Ալեքսանդր Շիրվազադե]]ի «Նամակներ Մոսկվայից» հոդվածաշարում, Կարա-Դարվիշի «Ի՜՛նչ է ֆոթուրիզմը» (1914) գրքում։ Ֆուտուրիզմի սկզբունքների քննությամբ հանդես է եկել Հ․ Սուրխաթյանը՝ «Ի՞նչ է ֆուտուրիզմը», «Ո՞րն է ռուսական ֆուտուրիզմը» («Մշակ», 1914, №№ 50, 57), «Ֆուտուրիզմը և հեղափոխությունը» («Նոր խոսք», 1920, № 8)։ Խորհրդային Ռուսաստանում և Հայաստանում ֆուտուրիզմը նոր բովանդակություն է ստացել հեղափոխությունից հետո։ Դա ըստ ամենայնի դրսևորվել է Վ․ Մայակովսկու ու նրա համախոհների գրական քաղաքականության մեշ («Իսկուստվո կոմունի», «Լեֆ», «Նովի լեֆ»), պրոլետկուլտականների գրական ծրագրերում, Ե․ Չարենցի, [[Ազատ Վշտունի|Ա․ Վշտունու]], [[Գևորգ Աբով|Գ․ Աբովի]] ստորագրած «Երեքի դեկլարացիայի» (1922), այնուհետև՝ Ե․ Չարենցի, Կ․ Հալաբյանի, Մ․ Մազմանյանի հրատարակած «Standart» (1924) ծրագրի սկզբունքներում։ Ֆուտուրիզմի տեսական դրույթները այս կամ այն չափով իրենց զգացնել են տվել նաև հայ պրոլետկուլտականների գրական քաղաքականության մեջ։
 
== Կերպարվեստ ==
Ֆուտուրիզմը կերպարվեստում հանգեցրել է պատկերումից հրաժարվելուն, գեղարվեստական ձևի կազմալուծմանը։ Ֆուտուրիստ-ճարտարապետները (Ա․ Սանտ'էլիա, Մ․ Կյատտոնե) կազմել են անիրական, երևակայական նախագծեր։ Գեղանկարչության ասպարեզում ֆուտուրիստներն Իտալիայում հանդես են եկել 1910 թվականին (Ու․ Բոչչոնի (նաև քանդակագործ), Ջ․ Սեվերինի, Կ․ Կառա, Զ․ Բալլա, Լ․ Ռուսսոլո], քանդակագործության՝ 1912-ին թվականին, ճարտարապետության՝ 1914-ին։ թվականին։ Ռուսական արվեստում ֆուտուրիզմը կազմավորվել է 1910-ական թթ․ (Դ․ Դ․ Բուռլյուկ, Մ․ Ֆ․ Լարիոնով և ուրիշներ)։ 1917-ից թվականից հետո ֆոտուրիստները հավակնել են խորհրդային արվեստում կատարելու ամենահեղափոխական ուժի դեր, սակայն նրանց շինծու արվեստը մերժվել է ժողովրդի կողմից։
 
== Ֆուտուրիստ արվեստագետների ցանկ ==