«Աթենաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 83.
[[Պատկեր:Athena Scorning the Advances of Hephaestus.jpg|մինի|[[Պարիս Բորդոնե]] Աթենասը մերժում է Հեփեստոսի սիրաբանությունը]]
Ըստ լեգենդի՝ Զևսը երդվել էր կատարել Հեփեստոսի խնդրանքը, քանի որ նա ստեղծել էր աստվածների անպարտելի զենքը (մեկ այլ տարբերակում նա ազատել էր [[Հերա]]յին կապանքներից): Հեփեստոսը (Պոսեյդոնի դրդմամբ) խնդրեց Աթենասին իրեն կնության տալ. Զևսը չէր կարող երդումը դրժել, բայց խորհուրդ տվեց դստերը զգուշանալ: Երբ Աթենասն իր զենքի համար եկավ Հեփեստոսի մոտ, վերջինս փորձեց տիրանալ նրան, իսկ դիցուհին՝ ազատվել նրանից: Հեփեստոսը գնաց նրա հետևից, իսկ Աթենասը նիզակով վիրավորեց նրան: Աթենասը բրդյա շորով մաքրեց և թաղեց Հեփեստոսի սերմերը հողի մեջ, իսկ մայր [[Գեա]]ն երեխա ծնեց: Այդ պատճառով էլ [[Էրիխտոնիոս]]ին համարում են ինչպես Հեփեստիոսի և Գաեյի այնպես էլ Հեփեստոսի և Աթենասի որդին, իսկ անունը թարգմանաբար նշանակում է «էրիոն» - բուրդ կամ «էրիս» - պառակտություն և «խտոն» - հող:
Աթենասը գաղտնի մեծացնում է Էրիխտոնիոսին, ցանկանալով դարձնել անմահ, հետո զամբյուղով ուղարկում է Կեկրոպի դստեր՝ Պանդրոսեի մոտ (կամ երեք դստրերին՝ Ագլավրիսին, Հերսեին և Պանդրոսեին): [[ԷվրիպիդեսԵվրիպիդես]]ը պատմում է, որ Աթենասը երեխայի հետ դրել էր երկու օձ, այդ պահից ի վեր Աթենքում երեխաների վզից կախում էին օձերով կամ վիշապներով կախազարդեր: Քույրերը տեսնելով օձերին սարսափահար են լինում և իրենց գցում են անդունդը: Քույրերի մահից հետո Էրիխտոնիոսին մեծացնում է Աթենասը իր իսկ տաճարում: Հասունանալով պատանին Ակրոպոլիսում կանգնեցնում է Աթենասի [[քսոան]]ը և մեկնարկում [[պանաֆինեական խաղեր]]ը դիցուհու պատվին:
 
=== Մեդուզա և Տիրեսիաս ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աթենաս» էջից