«Բարդուղիմեոսյան գիշեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Francois Dubois 001.jpg|մինի|Բարդուղիմեոսյան գիշերվա սպանդը|250x250փքս]]
'''Բարդուղիմեոսյան գիշեր''' ([[Ֆրանսերեն{{lang-fr|ֆր.]]՝ ''massacre de la Saint-Barthélemy''}} - ''Սուրբ Բարդուղիմեոսի սպանդը''), [[Կալվինականություն|հուգենոտների]] զանգվածային սպանդը [[1572]] թվականի [[օգոստոսի 24]]-ի գիշերը, որն իրականացվեց Սուրբ Բարդուղիմեոսի օրվա նախաշեմին [[Ֆրանսիա]]յում։ Ըստ տարբեր գնահատականների՝ զոհվեց շուրջ 30.000 մարդ<ref>[[ԲԵՀԲ]]-ի ''«Բարդուղիմեոսյան գիշեր»'' հոդվածում ասվում է [[Փարիզ]]ում 2000 սպանվածների և ամբողջ [[Ֆրանսիա]]յում՝ շուրջ 30 հազար սպանվածի մասին</ref>։
 
Ավանդաբար համարվում է, որ ''Բարդուղիմեոսյան գիշերը'' հրահրվել է [[Եկատերինա Մեդիչի]]ի՝ ֆրանսիական թագավոր [[Կառլոս IX Վալուա|Կառլոս IX]]-ի մոր կողմից, իր իտալացի խորհրդատուների ճնշման ներքո, որոնցից էին [[Ալբեր դե Գոնդի]]ն և [[Լոդովիկո Գոնզագա]]ն։ Այս փաստը չի ապացուցվել որևէ պատմաբանի կողմից։ ''Ամենայն հավանականությամբ դա ծրագրված գործողություն էր [[Գիզեր]]ի և [[Իսպանիա]]յի թագավոր [[Ֆիլիպ II (Իսպանիայի թագավոր)|Ֆիլիպ II]]-ի կողմից''{{փաստ}}։ Սպանդը տեղի ունեցավ թագավորի քույր [[Մարգարիտա դե Վալուա|Մարգարիտ դը Վալուայի]] և բողոքական [[Հենրի IV (Ֆրանսիա)|Հենրի Նավարրացու]] ամուսնությունից 6 օր անց, որի առիթով ամենահարուստ և երևելի հուգենոտներից (կալվինականներ) շատերը հավաքվել էին մեծամասամբ կաթոլիկ [[Փարիզ]]ում։ Նախճիրը սկսվեց [[1572]] թվականի [[օգոստոսի 23]]-ին` Սուրբ Բարդուղիմեոսի օրվա նախաշեմին՝ հուգենոտների ռազմական և քաղաքական առաջնորդ ադմիրալ [[Գասպար Կոլինյի|Գասպար Կոլինյու]] դեմ կատարված մահափորձից երկու օր անց։