«Կանոնական գրքեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 5.
 
== Պատմություն ==
Աստվածաշնչի գրքերի մինչմեսրոպյան հայկական կանոնի մասին ստույգ քիչ բան է հայտնի։ Կանոնական գրքերի որոշ ցուցակներ Հայ եկեղեցուն ծանոթ են եղել նախքան [[Հայ գրերի գյուտ|գրերի գյուտը]] և Աստվածաշնչի թարգմանությունը, երբ Սուրբ Գիրքը Հայոց մեջ կարդացվել ու ընդօրինակվել է [[հունարեն]] և [[ասորերեն]]։ Հայերեն թարգմանության Աստվածաշնչի կանոնական գրքերի առաջին ցանկը տվել է [[Կորյուն]]<nowiki/>ն իր «<nowiki/>[[Վարք Մաշտոցի]]<nowiki/>» երկում։ Նրանից հետո Հին և Նոր կտակարանների կանոնական գրքերի ցանկերի հանդիպում ենք տարբեր հեղինակների մոտ ([[Մովսես Խորենացի]], [[Անանիա Շիրակացի]], [[Հովհաննես Սարկավագ]], [[Մխիթար Այրիվանեցի]], [[Գրիգոր Որդի Աբասա]], [[Գրիգոր Տաթևացի]] և ուրիշներ)։ Հայ եկեղեցում առաջին պաշտոնական կանոնը սահմանել է 768 թվականի [[Պարտավի եկեղեցական ժողով]]<nowiki/>ը՝ [[Սիոն Ա Բավոնեցի|Սիոն Ա Բավոնեցու]] ձեռամբ։

Ժողովի 23-րդ որոշումը հիշատակում է Հին կտակարանի 37 գիրք իբրև կանոնական։ Նոր կտակարանի գրքերը չեն հիշատակվում։ Ըստ [[Մաղաքիա Օրմանյան|Մ. Օրմանյանի]]՝ մեզ է հասել Պարտավի ժողովի որոշման միայն պատառիկը, որը բավարար չէ ճիշտ պատկերացում կազմելու Հայոց մեջ այդ ժամանակ ընդունված կանոնական գրքերի մասին։ Դարերի ընթացքում գրքերի ցուցակը կրել է որոշ փոփոխություններ։ Ներկայիս հայկական կանոնն ընդգրկում է 75 գիրք (Հին կտակարանի 48, Նոր կտակարանի 27 գիրք)։
 
Աստվածաշնչի Յոթանասնից հունարեն թարգմանության բնագիրը, բացի 39 կանոնական գրքից, որոնք կազմում են եբրայական կանոնը, ընդգրկել է նաև, այսպես կոչված՝ երկրորդականոն գրքերը։ Երկրորդականոն են այն գրքերը, որոնք թեև աստվածաշունչ չեն, սակայն որպես ոչ մերժելի, բարեպաշտական գրություններ հանձնարարելի են ընթերցման և հավատի շինության համար։ Հայկ. երկրորդականոն գրքերը թվով ինն են. Եզրասի Ա, Հուդիթ, Տոբիթ, Մակաբայեցիներ Ա, Բ, Գ, Իմաստություն Սողոմոնի, Սիրաք, Բարուք, ինչպես նաև Դանիելի և Եսթերի գրքերի այն մի քանի հատվածները, որոնք բացակայում են եբրայական բնագրում։ Երկրորդականոն այս գրքերից տարբերելու համար Հին կտակարանի 39 աստվածաշունչ գրքերը կոչվում են նաև նախականոն։ Դրանք են՝ [[Ծննդոց]], [[Ելք]], [[Ղևտական]], [[Թվեր (գիրք)|Թվեր]], [[Երկրորդ օրենք]], [[Հեսու (գիրք)|Հեսու]], [[Դատավորներ (գիրք)|Դատավորներ]], [[Հռութ (գիրք)|Հռութ]], Ա, Բ, Գ, Դ Թագավորություններ, Ա, Բ Մնացորդաց, Բ Եզրաս, Նեեմի, Եսթեր, Սաղմոս, Առակներ, Ժողովող, Երգ երգոց, Հոբ, Եսայի, Օսեե, Ամոս, Միքիա, Հովել, Աբդիու, Հովնան, Նավում, Ամբակում, Սոփոնիա, Անգե, Զաքարիա, Մաղաքիա, Երեմիա, Ողբ, Դանիել, Եզեկիել (տես նաև Աստվածաշունչ հոդվածի Կանոն մասը)<ref>{{Գիրք:ՔՀՀ|474}}</ref>։