«Սառը պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 29.
ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը աշխարհի երկրների ու ժողովուրդների առջև դնում էին զարգացման երկու հեռանկար կապիտալիստական կամ սոցիալիստական։ [[Գերտերություն]]ները փորձում էին ժողովրդավարության, ազատության, հավասարաթյան, մարդու իրավունքների պաշտպանության կամ սոցիալիզմի հաստատման քողի տակ հասնել համաշխարհային գերիշխանության։ Այդ նպատակին հետամուտ նրանք օգտագործում էին իրենց ողջ ներուժն ու հնարավորությունները։ ԱՄՆ-ը հայտարարում էր, որ պայքարում է «ազատ աշխարհը» կոմունիզմի վտանգից փրկելու համար։ Իր հերթին Խորհրդային Միությունը հավաստիացնում էր, որ պայքարում է իմպերիալիզմի (կայսերապաշտության) շահագործումից աշխարհի ժողովուրդներին ու երկրներին ազատագրելու և ամբողջ աշխարհում կոմունիզմի (համայնավարության) հաղթանակին հասնելու համար։
 
Սառը պատերազմի ազդարարումից հետո պարզ դարձավ, որ աշխարհը բաժանվում է երկու բևեռների։ Աստիճանաբար ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի շուրջ ձնավորվեցին միմյանց հակադիր երկու խմբավորումներ։ Այս առումով շրջադարձային էր 1949 թ.։թվականը։
 
Ապրիլի 4-ին [[Վաշինգտոն (Կոլումբիա)|Վաշինգտոնում]] տասներկու երկրներ ստորագրեցին [[ՆԱՏՕ|Հյուաիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ)]] ստեղծման պայմանագիրը։ Ստեղծման պահին ՆԱՏՕ-ի կազմ մտան ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, [[Բելգիա]]ն, [[Դանիա]]ն, [[Նորվեգիա]]ն, [[Նիդերլանդներ]]ը, [[Լյուքսեմբուրգ]]ը, [[Պորտուգալիա]]ն, [[Իսլանդիա]]ն և [[Կանադա]]ն։ Երեք տարի անց նրա անդամ դարձան [[Հունաստան]]ը և [[Թուրքիա]]ն, իսկ 1955 թ.՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետաթյունը (Արևմտյան Գերմանիա)։ Ռազմաքաղաքական այս խմբավորումը պետք ապահովեր Արևմուտքի երկրների անվտանգությունը խորհրդային սպառնալիքից։ Անդամ երկրների վտանգի դեպքում ռազմական օգնություն պետք է ցուցաբերեին միմյանց։