«Կարեն Սիմոնյան (արձակագիր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
Ավարտել է [[Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ|Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ]]ի մեքենագիտության ֆակուլտետը ([[1958]])։ Աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում որպես խմբագրության վարիչ ([[1960]]-[[1968]]), եղել է «Պիոներ» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ ([[1968]]-[[1971]]), «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի գլխավոր խմբագիր ([[1975]]-[[1982]])։ 1982 թվականից՝ «Սովետական Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։ Սիմոնյանի ստեղծագործություններն ուշագրավ երևույթ են հայ գիտաֆանտաստիկ գրականության մեջ։ «Մարսեցիները» ([[1957]]) պատմվածքների ժողովածուում, «Կապարե մարդկանց գաղտնիքը» ([[1959]]) վեպում, «Երկրորդ արևը, Փոքր Առյուծի Ադամը, Վալտեր Բուշ» (1962) վիպակաշարում գրողը շոշափում է տեխնիկական առաջընթացի հետ կապված հոգեբանական ու բարոյահասարակական խնդիրներ։ «Մենք խաղալ էինք ուզում» ([[1963]]), «Ժպիտը» ([[1964]]), «Մարգագետին» ([[1967]]), «Մոգական պատմություն» ([[1980]]) ժողովածուներում աստիճանաբար խորացել է հոգևոր կայուն արժեքներին ապավինելու գիտակցությամբ մարդու կոչմանը հավատարիմ մնալու՝ հեղինակի հիմնական թեման։ «Սիցիլիական պաշտպանություն» (1965) իրապատում վեպում գրողն արծարծել է անհատի քաղաքացիական ակտիվության խնդիրը։ «Ներսես Մաժան դեղագործը» ([[1974]]) ֆանտաստիկ վեպում ցույց է տվել, թե ապամարդկայնացման ինչպիսի վտանգ է սպաոնում այն հասարակությանը, որը չի ժառանգում ժողովրդի պատմության հիշողությունն ու բարոյական ավանդները։ Գրել է նաև մանկապատանեկան պատմվածքներ, «Թափառող մոլորակը» ([[1961]]) և «Ցտեսություն, Նաթանայել» (1975) վիպակները։ Նրա «Թող կատարվի քո երազանքը» պիեսը բեմադրել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը ([[1972]])։
 
Սիմոնյանի սցենարներով նկարահանվել են «Խոսրովի անտառը» (1972) և այլ ֆիլմեր։ Գրել է «Նալբանդյան» վարքագրությունը (1984, ռուսական), թարգմանել է [[Ռեյ Բրեդբերի]]ի, Զ․[[Ջոն ՍթեյնբեքիՍթեյնբեք]]ի, [[Ջեկ Լոնդոն]]ի, [[Գաբրիել Գարսիա Մարկես|Գաբրիել Գարսիա Մարկես ]]ի և այլոց գործերից։ Սիմոնյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, և այլ լեզուներով։
 
== Մատենագիտություն ==