«Ադամ Սմիթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 14.
 
1740 - 1746 թթ. կատարելագործել է իր գիտելիքները է Օքսֆորդի համալսարանում։ Սմիթի կարծիքով Օքսֆորդի համալսարանի դասախոսների մեթոդները հնացած էին և ցանկալի արդյունք չէին ապահովում ուսանողների համար, ինչի մասին նշված է նաև Սմիթի՝ «Ժողովրդների հարստության բնույթի ու պատճառների ուսումնասիրություն» աշխատության մեջ։ Օսքֆորդի համալսարանում ուսանելու տարիներին, սակայն, Սմիթը դեռ հետաքրքրված չէր տնտեսագիտությամբ։
Օքսֆորդի համալսարանն ավարտելուց հետո երկու տարի զբաղվել է ինքնակրթությամբ, ապա 1748 թ.-ից նշանակվել է դասախոս Էդինբուրգի համալսարանում, թեև սկզբնական շրջանում դասախոսությունները անգլիական գրականության վերաբերյալ էին, ապա իրավագիտության։ 1751 թ.-ից Ա.Ադամ Սմիթը դասավանդել է Գլազգոյի համալսարանում մի քանի առարկաներ՝ տրամաբանություն, էթիկա, ճարտասանություն, իրավագիտություն և տնտեսագիտություն։
 
1759 թ. հրատարակվեց նրա առաջին աշխատությունը՝ «Բարոյական զգացմունքների տեսություն» վերնագրով, որի նյութը հավաքված էր նրա դասախոսություններից։ Աշխատանքում վերլուծված են վարքագծի բարոյական նորմերը, կանոնները, որոնք հասարակության մեջ ապահովում են սոցիալական կայունություն։ Իր աշխատանքում հեղինակը քննադատել է եկեղեցական բարքերը, քանի որ դեմ էր մարդկանց մեջ վախ սերմանելուն հանդերձյալ կյանքի հանդեպ։ Գլազգոյում Սմիթն ապրեց 12 տարի, ապա տեղափոխվեց Ֆրանսիա 1762 - 1764 թթ.։