«Վիրունգայի ազգային պարկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ «Խմբագրում եմ» կաղապարի հեռացում (վերջին խմբագրումը՝ 3 օր առաջ)
No edit summary
Տող 92.
[[1921]] թվականին Վիրունգայի լեռներում [[Ամերիկյան բնագիտական թանգարան]]ը կազմակերպվեց մի արշավախումբ, գլխավորել է հայտնի ամերիկացի բնագետ, [[Քանդակագործություն|քանդակագործ]]՝ [[Կարլ Էյքլի]]ն ({{lang-en|Carl Akeley}})։ Ի թիվս այլ բաների, Էյքլիի աշխատանքն էր մի քանի կապիկներ գնդակահարել և պատրաստել խրթվիլակ թանգարանի համար։ Էյքլին այս խնդիրը լուծել է և ձեռք բերել 5 գորիլա, և պատրաստել է հոյակապ խրթվիլակ, սակայն այս աշավախմբի հիմանական նպատակը այլ էր։ Հետևել մի քանի ամիս լեռնային գորիլաների և դիտելով իրենց կյանքը մառախլապատ լեռան անտառներում, Կարլ Էյքլին առաջինը հաստատեց, որ արևելյան գորիլաները ապրում են կայուն ընտանեկան խմբերում, միջինում 10 անդամով, այն բաղկացած է մեկ մեծ արուց,մի քանի մեծ էգից և նրանց զավակներից։
 
Էյքլին նաև սահմանեց, որ արևելյան գորիլաների խտությունը շատ ցածր է և Վիրունգայի տարածքը նույնպես մեծ չէ և իրենից ներկայացնում է 6 հրաբուխների միություն, որի երկարությունը 40 մետր է, իսկ լայնությունը 3-19 կմ։ Էյքլիի արշավախմբի արդյունքում արված գլխավոր եզրակացությունը այն է, որ գեղեցիկ և շատ հազվագյուտ կենդանիները անհրաժեշտ է փրկել վայրենի բնությունից, և այդ կենդանիներից չպատրաստել խրթվիլակներ թանգարանային ցուցադրանմուշների համար։
 
[[1925]] թվականին Էյքլին ժամանել է [[Բելգիա]], որպեսզի այս երկրի կառավարության ուշադրությանը սևեռի բնական միջավայրում լեռնային գորիլաների պահպանման խնդրի վրա։ Նա կարողացավ համոզել [[Ալբերտ I]]-ին, որ հազվագյուտ կենդանիներին փրկելու ամենաարդյունավետ միջոցը կլինի Վիրունգա տարածքում [[արգելավայր]]ի ստեղծումը։ Այսպիսով [[Աֆրիկա]]յում հայտնվեց առաջին [[կենսոլորտային տարածք]]ը՝ '''Ալբերտի ազգային պարկ'''։ Էյքլին անձամբ ներկայացրել է արգելավայրի սահմանները, ներառյալ գորիլայի բոլոր բնակավայրերը։
 
[[1926]] թվականի գարնանը Էյքլին ուղարկում է նոր արշավխմբի դեպի Վիրունգայի լեռներ, հույս ունենալով ավելի մանրամասն ուսումնասիրել գորիլաներին և նորակառույց ազգային պարկի կենդանիների թագավորության այլ ներկայացուցիչներին։ Սակայն Կարլը չկարողացավ իրագործել այդ, քանի որ նույն տարվա աշնանը նա հիվանդացավ և նոյեմբերի 18-ին մահացավ։ Նրա վերջին ցանկությունն էր, իր մարմինն ամփոփել այնտեղ Միկենո հրաբխի ստորոտին, որն իր կարծիքով խաղաղ և գեղեցիկ տեղ էր։
 
[[1960]] թվականին [[Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն]]ը ձեռք բերեց անկախություն։ [[1962]] թվականին [[Ռուանդա]]ն ձեռք բերեց անկախություն։ Ազգային պարկը վերանվանվեց '''Կիվու''' (Kivu)<ref name="bse">{{БСЭ3|заглавие=Киву}}</ref>, իսկ [[1969]] թվականին միակ բնապահպանական օբյեկտը բաժանված է Վիրունգայի ազգային պարկի (Զաիրում) և Վիրունգայի ազգային պարկի (Ռուանդայում)։
 
== Պարկի տարածք ==
Պարկը տեղակայված է Արևելյան-Աֆրիկյան գոտու արևմտյան սահմանում Կիվու լճից մինչև Սեմլիկի գետը։ Պարկի տարածքը ձգվում է հյուսիսից հարավ, կարող ենք տարբերել երեք տարբեր մասեր՝
 
* հյուսիսում՝ Ռուենզորիի լեռները, ձյան ծածկված գագաթներով և Սեմլիկի հովիտով
* կենտրոնում ընկած է Էդուարդ լիճը և Ռվինդի դաշտավայրը, Ռուտշուր և Իշաշ։
* Պարկի հարավային մասում է գտնվում Նյամլագիրա և Նիրագոնգո լավային սարահարթը և Վիրունգայի հրաբխային զանգվածի մյուս գագաթները։
 
Բացի այդ, պարկում կան [[տորֆային հողեր]] և [[մարգագետին]]ներ, խոտային և բնափայտի սավաննաներ, մշտադալար խոնավ անտառներ և բամբակենու թփուտներ։
 
== Կենդանական աշխարհ և բուսականություն ==
Պարկի հիմնական պաշտպանված բնակիչները ոչնչացման եզրին գտնվող լեռնային գորիլաներն են (Gorilla beringei beringei)։ [[Դայան Ֆոսսի]]ին մեծ ներդրում է ունեցել, [[1985]] թվականին մահացել է պարկի տարածքում, ենթադրաբար որսագողի ձեռքով։ Այնուամենայնիվ, 2008 թվականի վերջին պարկի տարածքում ռազմական հակամարտության նոր շրջանը հանգեցրեց պարկի գլխամասի բռնագրավմանը և հանգեցրեց հսկիչների արտաքսմանը։ Որսագողերի և անտառահատման համար ածուխի արդյունահանումը կրկին կասկածի տակ է դրել գորիլաների ապագան<ref>Mark Jenkins: «Who murdered the virunga gorillas?» журнал [[National Geographic (журнал)|National Geographic]], июль 2008</ref>։
 
[[Որսագողություն|Որսագողության]] հակամարտությունը լուրջ վնաս են հասցրել վայրի բնության բնակչությանը։ Պարկի կենսաբազմազանության ներկայիս կարգավիճակը (2009 թվականի դրությամբ) դժվար է գնահատել։ [[1994]] թվականին պարկի շուրջ 120 աշխատակիցներ մահացել են՝ անօրինական որսի և հողի յուրացման պաշտպանման ժամանակ<ref>[http://www.msnbc.msn.com/id/20012315/site/newsweek/page/3/ Gorilla Warfare]{{Недоступная ссылка|date=Сентябрь 2017 |bot=InternetArchiveBot }}, статья в [[Newsweek]]</ref>։ [[2007]] թվականի ապրիլի-մայիս ամիսներին Ռուանդայի ազատագրման ժողովրդավարական ուժերը օգտագործում են պարկի տարածքը որպես անվտանգ վայր, որպես Լորան Նկուդիի ղեկավարությամբ ուժերի հարձակման վայր<ref>International Crisis Group, Congo: Bringing Peace to North Kivu, Africa Report No.133, 31 October 2007, p.11</ref>։ [[2008]] թվականի [[հոկտեմբերի 26]]-ին Գոմայի ճակատամարտում պարկի տարածքը զբաղեցրեց Նկունդայի զորքերը։
 
''Կաթնասունների որոշ տեսակների քանակ''<ref>А. Шпарман. Поле битвы — Вирунга // [[Geo (журнал)|Geo]]. — 2012. — № 11. — С. 106.</ref>.
 
{| class="wikitable" style="text-align:center;"
|style="width:10em"|Տեսակ||1959||2005/06
|-
|align="left"| [[Սովորական գետաձի]] || 26530 || 887
|-
|align="left"| [[Աֆրիկյան գոմեշ]] || 128307 || 3822
|-
|align="left"| Սավաննայի փիղ || 3425 || 348
|-
|align="left"| Կոբ || 11218 || 12982
|-
|align="left"| Ջրային այծ || 2223 || 374
|-
|align="left"| [[Տոպի (կաթնասուն)]] || 5939 || 1353
|}
 
Պարկ կառավարվում է Կոնգոլի ազգային պարկի վարչության կողմից (Fr. Institut Congolais pour la Conservation de la Nature, ICCN)<ref>[http://www.iccn.gorilla.cd Официальный сайт ICCN] {{webarchive|url=https://web.archive.org/web/20081004162027/http://iccn.gorilla.cd/ |date=2008-10-04 }}</ref>։ 2007 թվականին ԱՀԿ-ն և մի շարք այլ աֆրիկյան երկրներ ստորագրեցին գորիլեների և դրանց տեսակների պահպանության մասին համաձայնագիր։
 
== Արտաքին հղումներ ==