«Վարագավանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + )
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2); կոսմետիկ փոփոխություններ
Տող 48.
| շինանյութ =
}}
'''Վարագավանք''', հայկական վանքային համալիր պատմական [[Վասպուրական]] նահանգում։ Կառուցվել է 7-րդ դարում։ Գտնվում է [[Վան]]ի քաղաքի հարավ-արևելյանհարավարևելյան, [[Վարագա լեռ]]ան արևմտյան լանջին։ [[ Վան]]ի արքեպիսկոպոսի նստավայրն էր։ Ոչնչացվել է [[Մեծ Եղեռն]]ի ժամանակ։
 
'''Կառուցվածքը''', համալիրը բաղկացած է վեց եկեղեցուց, գավթից, նախասրահից, օժանդակ շինություններից։ Վանական համալիրի հարավային կողմում գտնվող [[Սուրբ Սոփիա]] եկեղեցին (10-րդ դար) պահպանված ամենահին շենքն է։ Այն կոչվել է նաև [[Բերդավոր]], ինչը ուշ միջնադարում դարձել է ամրոց։ Եկեղեցին կառուցված է սրբատաշ ավազաքարից և ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ մեկ զույգ որմնամույթերով և կիսաշրջաձև խորանով։ Բեմը լուսավորվում է արևելյան կողմում տեղադրված պատուհաններով։ Այժմ պահպանված է շինության միայն արևելյան հատվածը։ Հյուսիսային հատվածում տեղակայված է [[Սուրբ Հովհաննես]] կամ [[Քառասուն աբեղաներ]]ի եկեղեցին (10-րդ դար), որը [[եռախորան]] է։ Պատերը կառուցված են սրբատաշ քարից, իսկ գմբեթը՝ աղյուսից։ 11-րդ դարում կառուցված [[Սուրբ Աստվածածին]] եկեղեցին նույնպես կանգուն է, որը հիմնականում կրկնում է Ավանի տաճարի հորինվածքը՝ քառախորան, 3/4 շրջանի հատակագծով խորշերով, անկյուններում ավանդատներով՝ ներառված արտաքին պատերի ուղղանկյուն պարագծի մեջ։ Սուրբ Աստվածածին եկեղեցին հյուսիսից կից է [[Սուրբ Նշան]] եկեղեցուն (11-րդ դար), որը ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք, իսկ արևմուտքից՝ գավիթին, որը ըստ արձանագրության կառուցվել է 1648 թվականին [[Տիրատուրա]] ճարտարապետի կողմից։ Կառուցված է սրբատաշ քարից, ունի քառակուսի հատակագծով, չորս սյուներով կենտրոնակազմ հորինվածք։
Տող 59.
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2002
 
[[Կատեգորիա:Հայկական առաքելական կորուսյալ վանքեր և եկեղեցիներ (Թուրքիա)]]
[[Կատեգորիա:11-րդ դարի հայկական վանքեր և եկեղեցիներ]]