«Ռուսաստանի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: Բելոռուս → Բելառուս (3) oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2); կոսմետիկ փոփոխություններ
Տող 23.
[[Ռուսաստան]]ի ներկայիս տարածքում մարդիկ բնակություն են հաստատել շուրջ 700 հազար տարի առաջ, և դրա հետքերը հայտնաբերվել են [[Հյուսիսային Կովկաս]]ում ու Մերձկուբանում, ուր մարդիկ եկել են [[Անդրկովկաս]]ից։ Մ․ թ․ 3-րդ դարում [[Արևելաեվրոպական հարթավայր]] են ներխուժել վաչկատուն ցեղեր՝ [[գոթեր]]ը, 4-րդ դարում՝ [[հոներ]]ը, 6-րդ դարի կեսին Արևելաեվրոպական տափաստաններում կազմավորվել է վաչկատուն ցեղերի միություն՝ [[ավարներ]]ի գլխավորությամբ։ 7-րդ դարում Ստորին Պովոլժիեում և Հյուսիսային Կովկասի արևելքում առաջացել է Խազարական խաքանությունը, 10-րդ դարում Միջին Պովոլժիեի և Մերձկամայան ժողովուրդների առաջին՝ Բուլղարիա Կամա-Վուգյան պետական միավորումը։ Հին [[սլավոններ]]ը ձևավորվել են [[Արևելյան Եվրոպա]]յի տարածքում։ Մ․ թ․ 1-ին հազարամյակի կեսին արևելյան սլավոնների շրջանում առաջատար դիրք են գրավել երկրագործական բարձր մակարդակի հասած միջին մերձդնեպրյան ցեղերը։ Չնայած Արևելյան Եվրոպայի, [[Սիբիր]]ի, [[Հեռավոր Արևելք]]ի տարածքում ստրկությունը հայտնի է եղել հնադարյան ժամանակներից, սակայն այն չի դարձել նոր դասակարգային հասարակարգի հիմք։
 
Ֆեոդալական հարաբերությունների զարգացման բարդ և երկարատև ընթացքը 8-9-րդ դարերի սահմանագծին արդեն հանգեցրել է վաղ ֆեոդալական [[Կիևյան Ռուսիա|Հին Ռուսական պետության]] ստեղծմանը՝ [[Կիև]] կենտրոնով։ 988— 989 թվականներին ընդունվել է [[քրիստոնեություն]], որը նպաստել է պետական իշխանության ամրապնդմանը։ [[Կիևյան Ռուսիա]]ն դարձել է հին ռուսական ժողովրդի ձևավորման կենտրոն՝ [[ռուս]], [[ուկրաինացի]] և [[բելառուս]] ժողովուրդների ընդհանուր պատմական հայրենիքը։
[[Պատկեր:Rus-1015-1113.png|մինի|Հին Ռուսիան 1015-1113 թվականներին]]
12-րդ դարում Հին Ռուսական պետությունը տրոհվել է․ առանձնացել են Վլադիմիր֊ Սուղդալյան իշխանությունը (Վլադիմիր մայրաքաղաքով), Դալիցիա-Վոլինյան իշխանությունը, [[Նովգորոդի Հանրապետություն|Նովգորոդի ֆեոդալական հանրապետությունհանրապետությունը]]ը, Ռյազանի իշխանությունը և այլն։ 1236 թվականին սկսվել է թաթար-մոնղոլների արշավանքը Արևելյան Եվրոպա։ Նրանք ավերեցին Կամա-Վոլգյան Բուլղարիան, 1237 թվականին՝ Ռյազանի իշխանությունը, 1237—1238 թվականին՝ Օկայի և [[Վոլգա]]յի միջագետքը, որտեղ ձևավորվում էր Մոսկվայի իշխանությունը, կոտորեցին և գերեվարեցին բազում մարդկանց։ Ռուսների հերոսական դիմադրությունից թուլացած և նվազած թաթար-մոնղոլները չկարողացան առաջ անցնել [[Գերմանիա]]յի ու [[Չեխիա]]յի սահմանից։ Գրեթե նույն ժամանակ [[Ռուսիա]]ն հարձակման ենթարկվեց արևմուտքից․ 1240 թվականին ներխուժեցին շվեդական զավթիչները, 1242 թվականին՝ [[գերմանացի]] ասպետները, որոնց ջախջախեցին ռուսական դրուժինաները [[Ալեքսանդր Նևսկի|Ալեքսանդր ՆևսկՆևսկու]]ու գլխավորությամբ։
 
13-րդ դարի կեսին ռուսական հողերում հաստատված մոնղոլ-թաթարական լուծը քայքայեց երկրի տնտեսությունը և կասեցրեց սոցիալական, տնտեսական և մշակութային զարգացումը։ Շարունակվում էր [[Ռուսիա]]յի ֆեոդալական մասնատումը, հին անկախ իշխանությունների (Ռոստովի, Տվերի, Նիժնի Նովգորոդի, Ռյազանի և այլնի) ներսում առաջանում էին նոր ուդելային իշխանություններ։
Տող 34.
15-րդ դարի վերջին և 16-րդ դարի սկզբին Մոսկվայի մեծ իշխանությունը հիմնականում ավարտեց ռուսական հողերի միավորումը․ 1478 թվականին միացավ [[Նովգորոդ]]ը, 1485 թվականին՝ [[Տվեր]]ը, 1510 թվականին՝ [[Պսկով]]ը, 1514 թվականին՝ [[Սմոլենսկ]]ը, 1521 թվականին՝ [[Ռյազան]]ը։ 1480 թվականին թոթափվեց մոնղոլ-թաթարական լուծը։ Ռուս ժողովուրդը կազմավորվեց [[վյասփչներ]]ի, [[կրիվիչներ]]ի, [[սլովեններ]]ի և [[սևերյաններ]]ի ցեղերի հնում բնակված տարածքում։ Նրա կազմավորմանը մասնակցեցին նաև ոչ սլավոն, աստիճանաբար ռուսացած այլ ցեղեր, պետության կազմի մեջ մտան Հյուսիսի և [[Պովոլժիե]]ի շատ ժողովուրդներ, հետագայում ռուսական պետության բազմազգ բնույթն ավելի խորացավ։ Ռուսական պետությունում զարգանում էր պետական իշխանության և կառավարման կենտրոնացումը։ Պետության ամբողջ տարածքում շարունակվում էր դեռևս Մոսկվայի մեծ իշխանությունում սկսված ճորտատիրական հարաբերությունների ձևավորումը։ Խոշոր ֆեոդալները ձգտում էին պահպանել իրենց անկախությունը պետության մեջ և ընդդիմանում էին քաղաքական կարգի կենտրոնացմանը։
 
Ներքաղաքական պայքարն առավել սրվեց 16-րդ դարի կեսին՝ առաջին ռուսական ցար [[Իվան IV Ահեղ|Իվան IV Վասիլևիչ ԱհեղԱհեղի]]ի օրոք, որն իր թագավորության սկզբին ձեռնարկեց մի շարք բարեփոխումներ պետական իշխանության կենտրոնացման, ազնվականության դիրքերի ամրապնդման նպատակով։ Լուծվեց նաև արտաքին քաղաքական կարևոր հարցերից մեկը՝ վերացվեցին Կսպանի և Աստրախանի թաթարական խանությունները, սկսվեց առաջընթաց դեպի Անդրուրալ և Արևմտյան Սիբիր։ [[Բալթիկ ծով]] դուրս գալու համար պատերազմը էլ ավելի սրեց պայքարը իշխանական-բոյարական ընդդիմության և պետական իշխանության միջև։ Օպրիչնինայի միջոցով իշխանությունն ամրապնդելու ցարական իշխանության փորձը մեծ դժգոհություններ առաջացրեց հասարակության տարբեր խավերի շրջանում, երկրի զգալի մասը ամայացավ, բնակիչները հեռացան ծայրամասերը։ Ճորտատիրական ճնշման ուժեղացմանը ժողովրդական զանգվածները պատասխանեցին 17-րդ դարի սկզբի առաջին գյուղացիական պատերազմով՝ Ի․ Բոլոտնիկովի գլխավորությամբ։ Երկրի ներքին բարդ իրավիճակից օգտվեցին 1604 թվականին [[Ռուսաստան]] ներխուժած [[լեհ]] և [[Շվեդներ|շվեդ]] ֆեոդալները։ Լեհերը գրավեցին [[Մոսկվա]]ն։ Եվ միայն Կ․ Մինինի ու Դ․ Պոժարսկու գլխավորած ժողովրդական [[աշխարհազոր]]ը 1612 թվականին ազատագրեց Մոսկվան։ Սակայն երկրի արևմտյան և հյուսիս-արևմտյանհյուսիսարևմտյան որոշ տարածքներ մնացին Ռեչ Պոսպոլիտայի և [[Շվեդիա]]յի տիրապետության տակ։
[[Պատկեր:Growth of Russia 1547-1725.png|մինի|ձախից|Ռուսաստանի տարածքային աճը 1547-1725 թվականներին]]
[[1613]] թվականին [[Ռուսաստան]]ում հաստատվեց [[Ռոմանովներ]]ի դինաստիայի իշխանությունը։ 1654 թվականին [[Ուկրաինա]]ն վերամիավորվեց Ռուսաստանի հետ։ 17-րդ դարից Ռուսաստանը թևակոխեց իր պատմության նոր շրջանը, որը բնութագրվում է բուրժուական հարաբերությունների և ազգային կապերի աստիճանական ձևավորմամբ։ Տեղի էր ունենում քաղաքային արհեստների զանգվածային անցումը մանրապրանքային արտադրության, սկսեց զարգանալ ազնվականական ձեռնարկատիրությունը, երևան եկան պետական [[մանուֆակտուրա]]ներ, որոնք զենք և մետաղ էին արտադրում պետական կարիքների համար, աճում էր ներքին և արտաքին [[առևտուր]]ը, ձևավորվում էր համառուսաստանյան շուկան։ Առևտրական կապերի խոշոր կենտրոն դարձավ մայրաքաղաք [[Մոսկվա]]ն։ Ազնվականության հզորացումը նպաստեց ֆեոդալ կալվածատերերի հողային սեփականության ամրապնդմանը և [[ճորտատիրություն|ճորտատիրության]] հետագա զարգացմանը։ Ֆեոդալական շահագործման ուժեղացումը 17-րդ դարի կեսին առաջացրեց քաղաքային ապստամբություններ (1648, 1662 թվականների Մոսկվայի, 1650 թվականի [[Նովգորոդ]]ի ապստամբություններ), գյուղացիական պատերազմ Ս․ Տ․ Ռազինի առաջնորդությամբ 1670—1677 թվականներին, 17-րդ դարի վերջի ստրելեցյան ապստամբությունները։
Տող 57.
18-րդ դարի 2-րդ կեսին ռուսական առաջավոր մտավորականությունը ավելի ու ավելի վճռականորեն հանդես եկավ ճորտատիրության բոլոր դրսևորումների դեմ։ 18-րդ դարի վերջին ռուս առաջին հեղափոխական-հանրապետական Ա․ Ն․ Ռադիշչևը, որպես ճորտատիրության վերացման անհրաժեշտ պայման, առաջ քաշեց հեղափոխությամբ ինքնակալության տապալման պահանջը։ Արտաքին քաղաքական ասպարեզում ցարական կառավարությունը շարունակում էր պայքարը հարավային սահմանների անվտանգության համար՝ հաշվի առնելով նաև ազնվականության ձգտումները հարավի բարեբեր հողերի նկատմամբ և վաճառականության շահերը՝ [[Սև ծով]]ի վրայով առևտրային ուղիներ ապահովելու համար։
 
[[Թուրքիա]]յի դեմ տարած հաղթանակների շնորհիվ վերացավ [[Ղրիմի խանություն]]ը (1783), [[Սև ծով]]ի հյուսիսային ափն անցավ Ռուսաստանին, սահման դարձավ [[Դնեստր]] գետը։ 18-րդ դարի վերջի [[ռուս-թուրքական պատերազմներ]]ում ի հայտ եկավ Պ․ Ռումյանցե ֊Զադունայսկիի, [[Սուվորով Ալեքսանդր|Ա․ ՍուվորովՍուվորովի]]ի և Ֆ․ Ուշակովի զորավարական և նավաաորմավարական տաղանդը։ Ամրապնդվեց Ռուսաստանի միջազգային դիրքը։ 18-րդ դարի 70—90-ական թվականներին ռուսական կառավարությունը [[Ավստրիա]]յի և [[Պրուսիա]]յի հետ իրականացրեց Ռեչ Պոսպոլիտայի երեք բաժանումները։ Ռուսաստանին միացան Աջափնյա [[Ուկրաինա]]ն և ամբողջ [[Բելառուսիա]]ն։
 
17-18-րդ դարերի հայ ազգային-ազատագրական շարժումը կողմնորոշվեց դեպի Ռուսաստան։ Պատերազմների և դիվանագիտության հետևանքով [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] կազմի մեջ մտան [[1801]] թվականին՝ Արևելյան [[Վրաստան]]ը և հայկական հողերի մի մասը, 1809 թվականին՝ [[Ֆինլանդիա]]ն (որոշ ինքնավարությամբ), [[1812]] թվականին՝ Արևմտյան Վրաստանի մի մասը և [[Բեսարաբիա]]ն։
 
1805, 1806—1807 թվականներին Ռուսաստանը մասնակցեց նապոլեոնյան [[Ֆրանսիա]]յի դեմ կոալիցիոն պատերազմներին, որոնք Ռուսաստանի համար վերջացան [[1807]] թվականի [[Տիլզիտի հաշտություն|Տիլզիտի հաշտությամբ]]։
[[Պատկեր:Battle of Borodino.jpg|մինի|ձախից|[[Բորոդինոյի ճակատամարտ]] (Լույիս Լեժունի նկարը, [[1822]])]]
[[1812]] թվականին նապոլեոնյան զորքերը ներխուժեցին Ռուսաստան, սկսվեց Հայրենական պատերազմը։ [[1812]] թվականի օգոստոսի 26 (սեպտեմբերի 7)-ին [[Բորոդինո]]յի մոտ վճռական [[Բորոդինոյի ճակատամարտ|ճակատամարտճակատամարտում]]ում ֆրանսիական բանակը մեծ կորուստներ կրեց և չկարողացավ ճեղքել ռուսական բանակի պաշտպանությունը։ Բանակը պահպանելու և ժամանակ շահելու նպատակով գլխավոր զորահրամանատար [[Միխայիլ Կուտուզով]]ը շարունակեց նահանջը և թողեց [[Մոսկվա]]ն։ Ռուսական բանակի հմուտ գործողությունների և զավթիչների դեմ ժողովրդական պատերազմի շնորհիվ, ֆրանսիական բանակը շուտով դիմեց փախուստի և գլխովին ջախջախվեց։
 
1813—1814 թվականների ռուսական բանակի արտասահմանյան արշավանքների ժամանակ ազատագրվեցին [[Եվրոպա]]յի շատ ժողովուրդներ, բայց [[Նապոլեոն]]ի դեմ հաղթանակից օգտվեցին եվրոպական երկրների ուժերը։ 1814—1815 թվականների [[Վիեննա]]յի կոնգրեսից հետո ձևավորվեց հակահեղափոխական Սրբազան դաշինքը ցարական Ռուսաստանի գլխավորությամբ։ Ռուսական կայսրությանը միացավ [[Լեհական թագավորություն]]ը։ Պատերազմից հետո առաջավոր ազնվականության զինվորական երիտասարդության շրջանում առաջացան խմբակներ, որոնց նպատակն էր երկիրն ազատագրել ինքնակալական, ճորտատիրական լծից։ 1825 թվականիի դեկտեմբերի 14-ին [[դեկաբրիստներ]]ի ապստամբությունը սկիզբ դրեց Ռուսաստանում հեղափոխական-ազատագրական շարժման ազնվականական էտապին։ Ապստամբությունը, չնայած ճնշվեց, բայց նշանակալի ազդեցություն գործեց ռուսական ազատագրական շարժման զարգացման վրա։
Տող 97.
20-րդ դարի սկզբին Ռուսաստանում ժողովրդական հեղափոխության համար հասունացան տնտեսական և սոցիալական նախադրյալներ։ Հեղափոխական շարժման կենտրոնը [[Արևմտյան Եվրոպա]]յից տեղափոխվեց Ռուսաստան, որը դարձել էր համաշխարհային իմպերիալիզմի հակասությունների հանգուցակետ։ Երկրի հասարակական, տնտեսական զարգացման արմատական պահանջն ինքնակալության վերացումն էր։
[[Պատկեր:Lenin.gif|մինի|Վ. Ի. Լենինը հանրահավաքի ժամանակ]]
19-րդ դարի 90-ական թվականների կեսին ռուսական ազատագրական շարժման մեջ սկսվեց գիտական սոցիալիզմի գաղափարներով լուսավորված պրոլետարական էտապը։ [[1895]] թվականին [[Լենին|Վ․ Ի․ Լենինը]] մարքսիստների մի խմբի հետ կազմակերպեց [[Սանկտ Պետերբուրգ|ՊետերբուրգՊետերբուրգի]]ի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միությունը», որը և դարձավ հեղափոխական պրոլետարական կուսակցության սաղմը։ ՌՍԴԲԿ I համագումարը [[1898]] թվականին պաշտոնապես հռչակեց Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության կազմավորումը։ Նոր տիպի պրոլետարական կուսակցության ստեղծման պայքարում վճռական դեր խաղաց «Իսկրա» թերթը։
 
[[1903]] թվականին կուսակցության II համագումարը հիմնադրեց բոլշևիկյան կուսակցությունը և ընդունեց ՌՍԴԲԿ ծրագիր։ Բոլշևիկյան կուսակցության ստեղծումը շրջադարձային կետ հանդիսացավ ռուսական, ինչպես նաև միջազգային բանվորական շարժման մեջ։ Բոլշևիկների կուսակցությունը Ռուսաստանի աշխատավոր ժողովրդին մատնանշեց ինքնակալության տապալման հեղափոխական ուղին, երկրի ամբողջ հասարակական, քաղաքական կարգի նորոգման և հետագա սոցիալիստական հեղափոխության անցման համար։ Ռուսաստանը դարձավ լենինիզմի հայրենիք։ Այս բոլորը որակական փոփոխություններ մտցրեց նաև երկրի մյուս ժողովուրդների ազգային-ազատագրական շարժման մեջ։
Տող 105.
Ռուսաստանը, որը 19-րդ դարի սկզբում եվրոպական հենարան էր, 20-րդ դարի սկզբում դարձավ «ազատագրական» շարժման առաջատարը ամբողջ աշխարհում։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի նախօրեին ռուսական իմպերիալիզմը հասավ զարգացման բարձր աստիճանի։ Արտադրողական ուժերի մակարդակով Ռուսաստանը հավասարվեց [[Ֆրանսիա]]յին, [[Ճապոնիա]]յին, բայց ետ էր մնում [[ԱՄՆ]]-ից, [[Մեծ Բրիտանիա]]յից, [[Գերմանիա]]յից։
 
Իմպերիալիզմի դարաշրջանի Ռուսաստանի զարգացման ամենագլխավոր արդյունքը եղավ սոցիալիստական հեղափոխության տնտեսական և քաղաքական նախադրյալների հասունացումը։ Երկրում ծայրահեղորեն սրվեցին դասակարգային հակասությունները։ Աճում և ամրապնդվում էր հեղափոխության շարժիչ ուժը՝ բանվոր դասակարգը։ 1913 թվականին հաշվվում էր ֆաբրիկա-գործարանային և երկաթուղային ավելի քան 4 միլիոն բանվոր։ Բոլշևիկյան կուսակցության ղեկավարությամբ բանվորությունը ձեռք էր բերել մեծ հեղափոխականություն։ Բանվոր դասակարգի դաշնակիցը բազմամիլիոն աշխատավոր գյուղացիությունն էր։
[[Պատկեր:Старший фельдфебель Кирпичников Тимофей Иванович (март 1917).jpg|մինի|ձախից|Փետրվարյան հեղափոխությունն սկսած առաջին սպան՝ Տիմոֆեյ Կիրպիչնիկովը]]
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ը ([[1914]]—[[1918]]), որում ռուս բուրժուազիան [[Անտանտ]]ի մյուս երկրների բուրժուազիայի հետ դաշնակցած հետամուտ էր իր իմպերիալիստական նպատակներին, երկրում հեղափոխության հասունացման հզոր խթան հանդիսացավ։ 1916 թվականին առաջացած հեղափոխական իրադրությունը հանգեցրեց 1917 թվականի [[Փետրվարյան հեղափոխություն|Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությանհեղափոխությանը]]ը, որի հետևանքով տապալվեց ինքնակալությունը։ Ցարիզմի տապալումը չփոխեց երկրի ժողովուրդների ծանր վիճակը։ Սակայն այն բեկում առաջացրեց երկրի պատմության մեջ։ Ռուսաստանը դարձավ բուրժուա-դեմոկրատական հանրապետություն։
 
Ցարիզմի տապալումից հետո բուրժուադեմոկրատական հեղափոխության տնտեսական խնդիրները չիրականացան։ Ցուրահատուկ պայմանների հետևանքով երկրում հաստատվեց երկիշխանություն։ Բանվորների, զինվորների և գյուղացիների դեպուտատների սովետների կողքին, որոնք ստեղծվել էին [[1917]] թվականի փետրվար-մարտին և հանդիսանում էին բանվորների ու գյուղացիության հեղափոխական-դեմոկրատական դիկտատուրայի մարմին, մարտի 2(15)-ին կազմվեց բուրժուական դիկտատուրայի մարմինը՝ [[Ռուսաստանի ժամանակավոր կառավարություն]]ը։ Հեղափոխության հետագա զարգացումն անխուսափելի էր։ 1917 թվականի մարտին [[Լենին|Վ․ Ի․ Լենինի]] ղեկավարած բոլշևիկյան կուսակցությունը, որը դուրս էր եկել ընդհատակից և աշնանն արդեն դարձել էր ռուսական պրոլետարիատի մասսայական կուսակցություն, մշակեց բուրժուադեմոկրատական հեղափոխությունից՝ սոցիալիստականին անցնելու պայքարի կոնկրետ, տեսականորեն հիմնավորված ծրագիր։
Տող 122.
Խորհրդային իշխանության հետագա ամրապնդման համար մեծ նշանակություն ունեցավ 1918 թվականի հունվարի 10-18 (23-31)-ին կայացած Խորհուրդների համառուսաստանյան III համագումարը, որն ընդունեց Աշխատավոր և շահագործվող ժողովրդի իրավունքների դեկլարացիան, այն հետագայում մտավ [[ՌԽՖՍՀ]] [[1918]] թվականի [[Սահմանադրություն|Սահմանադրության]] մեջ, և «Ռուսաստանի հանրապետության ֆեդերալ հիմունքների մասին» որոշումը, որով Ռուսաստանը հռչակվեց [[Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն]] (ՌԽՖՍՀ)։ [[1918]] թվականի [[մարտի 3]]-ին ՌԽՖՍՀ ԺԿԽ կնքեց հաշտություն [[Գերմանիա]]յի հետ։
 
Դուրս գալով իմպերիալիստական պատերազմից՝ ՌԽՖՍՀ բոլոր ուժերը կենտրոնացրեց սոցիալիստական հեղափոխության կազմակերպական-տնտեսական, ստեղծագործական խնդիրների վրա։ [[Հոկտեմբերյան մեծ հեղափոխություն|Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունհեղափոխությունից]]ից հետո խորհրդային պետությանը որպես սեփականություն անցան բանկերը, պետական գործարանները, երկաթուղիները։ [[1917]] թվականի նոյեմբերից սկսվեց մոնոպոլիստական ձենարկությունների, տրանսպորտի, մասնավոր բանկերի ազգայնացումը։ 1918 թվականի հունիսի 28-ին ՌԽՖՍՀ ԺԿԽ ընդունեց դեկրետ խոշոր արդյունաբերության ազգայնացման մասին։ Խորհրդային իշխանությունը ձեռնամուխ եղավ պատերազմի հետևանքով քայքայված ժողտնտեսության վերականգնմանը։ Ռուսաստանի սոցիալիստական տնտեսության հիմքերի շինարարության պլանը և սոցիալիստական վերափոխման կոնկրետ ուղիներն ու մեթոդները մշակեց Վ․ Ի․ Լենինը։
 
1918 թվականի գարնանը [[Պետրոգրադ]]ում, [[Մոսկվա]]յում, բոլոր կենտրոնական արդյունաբերական նահանգներում սով սկսվեց։ ՌԽՖՍՀ ԺԿԽ հարկադրված երկրում պարենային դիկտատուրա մտցրեց, հացի սպեկուլյացիայով զբաղվողներն անխնա պատժվում էին։ Կուլակներից հացի ավելցուկը բռնագրավելու համար 1918 թվականի մայիսին ստեղծվեցին Պետրոգրադի, Մոսկվայի, [[Տուլա]]յի, Իվանովովոզնեսենսկի բանվորների զինված պարենային ջոկատներ։ Հունիսին սկսեցին կազմակերպվել չքավորական կոմիտեները, որոնք մեծ դեր խաղացին գյուղում սոցիալիստական հեղափոխության ծավալման և խորացման գործում։
Տող 138.
Ազգային պետական շինարարության զարգացման գործում կարևոր նշանակություն ունեցավ [[1919]] թվականի մարտին կուսակցության VIII համագումարում ընդունված ՌԿ(բ) կ ծրագիրը և 1921-ի մարտին ՌԿ(բ) կ X համագումարում ընդունված ազգային հարցում կուսակցության հերթական խնդիրների մասին որոշումը։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից անմիջապես հետո սկսվեց մշակութային հեղափոխությունը։ Արդեն 1917—1921 թվականներին ժողովրդական կրթության համակարգում կատարվեցին հեղափոխական վերափոխումներ։ Գիտությունն ի սպաս դրվեց սոցիալիստական հասարակարգի կերտմանը։ ՌԽՖՍՀ ներքին վիճակը պատերազմից հետո ծանր էր։ Վառելիքի և հումքի բացակայության պատճառով չէր գործում ձեռնարկությունների մեծ մասը։ Ֆաբրիկա-գործարանային արդյունաբերությունը 1913 թվականի համեմատությամբ 1921 թվականին 4,6 անգամ պակաս արտադրանք տվեց։ Երկաթուղային տրանսպորտը կազմալուծված էր և զգալի չափով քայքայված։1921 թվականին գյուղատնտեսական արտադրանքը կազմում էր նախապատերազմյան մակարդակի մոտ 50%-ը։
 
1920 թվականի դեկտեմբերին Խորհուրդների համառուսաստանյան VIII Համագումարը հավանություն տվեց Ժողտնտեսության վերականգնման ուղղությամբ [[ՌԽՖՍՀ]] կառավարության ձեռնարկած միջոցառումներին և հաստատեց Ռուսաստանի Էլեկտրիֆիկացման լենինյան պլանը։ 1921 թվականի մարտին ՌԿ(բ) կ X համագումարն ընդունեց պատմական որոշում՝ [[Լենին|Վ․ Ի․ ԼենինԼենինի]]ի մշակած նոր տնտեսական քաղաքականությանը՝ նէպին անցնելու մասին։ Այդ քաղաքականությունը պայմաններ ստեղծեց ժողտնտեսության և սոցիալիստական էկոնոմիկայի հիմքերի կառուցման համար։ ժողտնտեսության վերականգնումը կատարվում էր դժվարին պայմաններում։ 1921 թվականի ամռան երաշտի հետևանքով համատարած սով սկսվեց։ Երաշտն ընդգրկեց գյուղատնտեսական ցանքսերի 1/3-ը։ Չնայած ներքին դժվարություններին՝ ՌԽՖՍՀ մեծ օգնություն ցույց տվեց խորհրդային մյուս հանրապետություններին ժողտնտեսության վերականգնման գործում։
 
Մինչև [[ԽՍՀՄ]] կազմավորվելը ՌԽՖՍՀ փաստորեն կատարում էր համաֆեդերատիվ կառավարության դեր։ Խորհրդային բոլոր հանրապետությունները ([[Ուկրաինական ԽՍՀ]], [[Բելառուսական ԽՍՀ]], Վրացական ԽՍՀ, [[Հայկական ԽՍՀ]], [[Ադրբեջանական ԽՍՀ]]) իրենց ներկայացուցիչներն ունեին ՌԽՖՍՀ ԿԳԿ-ում և [[ԺԿԽ]]-ում և մասնակցում էին ՌԽՖՍՀ Խորհուրդների համագումարների աշխատանքներին։ Հանրապետությունները լիազորում էին ՌԽՖՍՀ կառավարությանը՝ ներկայացնել նրանց շահերն արտասահմանում։
[[Պատկեր:Soviet Union - Russian SFSR (1922).svg|մինի|ՌԽՖՍՀ (1922)]]
[[1922]] թվականի [[դեկտեմբերի 30]]-ին [[Մոսկվա]]յում կայացած [[ԽՍՀՄ]] Խորհուրդների I համագումարում հռչակվեց [[ԽՍՀՄ|Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության]] ստեղծումը։ 1924—1925 թվականներին կատարվեց [[Միջին Ասիա]]յի հանրապետությունների ([[Թուրքմենիա]]յի, [[Բուխարա]]յի, [[Խորեզմ]]ի) ազգային պետական բաժանումը, որի հետևանքով ստեղծվեցին [[Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Ուզբեկական ԽՍՀ]], [[Թուրքմենական ԽՍՀ]], Տաջիկական ԻԽՍՀ ([[Ուզբեկական ԽՍՀ կազմում]]), ՌԽՖՍՀ կազմում Կարակիրգիզական ԻՄ (1925 թվականի մայիսի 25-ից՝ Կիրգիզական ԻՄ) և Կարակալպակյան ԻՄ (Ղազախական ԽՍՀ կազմում)։ Հյուսիսի ժողովուրդների տնտեսական և մշակութային մակարդակի բարձրացման նպատակով [[1924]] թվականի [[հունիսի 20]]-ին ստեղծվեց Հյուսիսի ծայրամասերի ժողովուրդներին աջակցող կոմիտե (Հյուսիսային կոմիտե)։ 1925 թվականի ապրիլի 21-ին կազմավորվեց Չուվաշական ԻԽՍՀ, 1924 թվականի հուլիսի 7-ին՝ Ինգուշական ԻՄ և Հյուսիս-Օսեթական ԻՄ, 1925 թվականի հունվարի 2-ին՝ Լեռնային Բադախշանի ԻՄ, 1926 թվականի փետրվարի 1-ին՝ Կիրգիզական ԻՄ վերակազմվեց Կիրգիզական ԻԽՍՀ-ի, 1925 թվականի սկզբին ՌԽՖՍՀ-ի մեջ նահանգներից բացի մտան 9 ինքնավար հանրապետություն և 15 ինքնավար մարզ։
Տող 164.
1940 թվականին ժողտնտեսության զարգացման գործում ՌԽՖՍՀ ձեռք բերեց մեծ նվաճումներ։ Արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալը 1940 թվականին, 1913 թվականի համեմատությամբ, ավելացավ 8,7 անգամ, երկաթուղիների երկարությունը 39000 կիլոմետրից հասավ 59000 կիլոմետրի։ ԽՍՀՄ արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի մեջ ՌԽՖՍՀ-ին բաժին էր ընկնում [[թուջ]]ի արտադրության 35%-ը, [[պողպատ]]ի՝ ավելի քան 50%-ը, [[Քարածուխ|քարածխի]] հանույթի՝ 44%-ը։
 
3-րդ հնգամյակի 3,5 տարում ՌԽՖՍՀ-ում շարք մտան 1700 խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ։ ՌԽՖՍՀ արդյունաբերությունը նշանակալի դեր խաղաց ԽՍՀՄ պաշտպանունակության ամրապնդման գործում։
[[Պատկեր:Second world war europe 1941-1942 map de.png|մինի|1941-1942 թվականների ռազմական գործողությունների քարտեզը]]
[[1941]] թվականի [[հունիսի 22]]-ին սկսվեց Խորհրդային Միության [[Հայրենական մեծ պատերազմ]]ը [[ֆաշիստական Գերմանիա]]յի դեմ։ Մինչև 1941 թվականի աշուն թշնամուն հաջողվեց գրավել [[Բելառուսիա]]ն, [[Մերձբալթիկա]]ն, [[Ուկրաինա]]յի զգալի մասը, շրջապատեց [[Լենինգրադ]]ը, դուրս եկավ [[Մոսկվա]]յի, [[Դոնի Ռոստով]]ի մատույցները։ [[Սմոլենսկ]]ի, մերձմոսկովյան դաշտերում, Լենինգրադի, [[Տուլա]]յի մոտ, [[Սևաստոպոլ]]ում թշնամու դեմ մղվեցին ծանր մարտեր։ [[Մոսկվայի ճակատամարտ]]ում թշնամին կրեց [[երկրորդ համաշխարհային պատերազմ]]ում ([[1939]]—[[1945]]) առաջին խոշոր պարտությունը։ Օկուպացված տարածքներում սկսվեց զանգվածային պարտիզանական շարժում։