«Հոգեաց վանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2); կոսմետիկ փոփոխություններ
Տող 49.
'''Հոգեաց վանք''' (Հոգվոց վանք, Հոգոց վանք), [[հայ]]կական ճարտարապետական հուշարձան [[Մեծ Հայք]]ի [[Վասպուրական]] նահանգի [[Անձևացիք]] գավառում, [[Վանա լիճ|Վանա լճից]] հարավ, [[Կասրիկ]] գյուղի մոտ։
 
== Պատմություն ==
 
Ըստ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացուն]] վերագրված մի ավանդության, [[Բարդուղիմեոս]] առաքյալը [[Մեծ Հայք]] է բերել Աստվածածնի դիմապատկերը, քանդել տվել Կանգավար ավանից և Դարբնոց քարից ոչ հեռու գտնվող [[Անահիտ]]ի տաճարը, տեղում կառուցել Ս․Աստվածածին եկեղեցին, կից՝ կուսանոց, հանձնել պատկերը՝ հիմնելով Հոգեաց վանքը։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո [[Գրիգոր Լուսավորիչ]]ը Հոգեաց վանքում կառուցել է Սուրբ Սիոն եկեղեցին, ուր, ըստ ավանդության, ամփոփված են [[Տրդատ Մեծ]]ի, Աշխեն թագուհու, Խոսրովիդուխտ քրոջ աճյունները։ [[IV դար]]ում Հոգեաց վանքը եղել է եպիսկոպոսանիստ։ Հոգեաց վանքը [[XVII դար]]ում հայտնի գրչության կենտրոն էր ([[1669]]-ին, [[1670]]-ին ծաղկված ավետարանները, [[1696]]-ի բժշկական ձեռնարկը ևն), [[1730]]-65-ին՝ վերակառուցվել, [[1895]]-ին ավերվել, [[1904]]-ին՝ վերանորոգվել, [[1915]]-ին՝ լքվել։
 
== Ճարտարապետություն ==
 
Սուրբ Աստվածածին եկեղեցին միանավ գմբեթավոր դահլիճ է, որին արևմուտքից կից է հատակագծում ուղղանկյուն, մեկ զույգ որմնամույթերով երկու հավասար քառակուսի, գմբեթածածկ մասերի բաժանված գավիթը։ Այն հյուսիսից հաղորդակից է Սուրբ Սիոն եկեղեցուն՝ արևելքից պայտաձև խորանով թաղածածկ դահլիճ, որի աղոթասրահը ընդլայնված է շնորհիվ հյուսիսային և հարավային կողմերում առաջացած, խորշանման թաղածածկ մասերի (հատուկ է Վասպուրականի միանավ դահլիճներին)։ Հոգեաց վանքը վանք-ամրոց է՝ պաշտպանական, երկշարք, 7-8 մ բարձրությամբ պատերով, որոնց անկյուններում և արևմտյան պատի կենտրոնում կիսաբոլոր աշտարակներ են։ Մուտքը հարավից է։ Վանքի համալիրը միջնաբերդի նման խմբված է հյուսիս-արևմտյանհյուսիսարևմտյան հատվածում՝ հարավ-արևելյանհարավարևելյան անկյունային աշտարակով։ Հարավային երկրորդ շարք պարսպապատերին ներսից կից են օժանդակ կառույցներ։ Վանքի բոլոր սենյակները թաղածածկ են, առանց լուսամուտների (լուսավորվում են երդիկներից) և բացվում են մեկը մյուսի մեջ՝ դժվարացնելով մուտքը դեպի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, ուր հավանաբար պահվել է Տիրամոր պատկերը։
 
{{ՀՀՀ}}