«Ֆրիդրիխ I Շիկամորուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 69.
 
=== Երրորդ խաչակրաց արշավանքը և մահը ===
Ուրբանոս 3րդ պապը կարճ ժամանակ անց մահացավ : Նրան հաջորդեն Գրիգորիս 8րդը, ում ավելի շատ մտահոգում էին «Սուրբ հողից» եկող անհանգստացնող նորությունները ,քան թե պայքարը Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ: Նոր պապի հետ խաղաղություն հաստատելուց հետո , կայսրը շտապես Մայնց խորհուրդ գումարելու 1188ին: Ֆրիդրիխը ձեռնամուխ եղավ 3րդ խաչակրաց արշավանքին (1189-1192թթ) ՝ մի խոշոր արշավանք որին միացան Ֆիլիպ 2րդ Օգոստոսը Ֆրանսիայի արքա, և Անգլիա թագավոր Ռիչարդ Առյուծասիրտը: Ֆրիդրիխը հավաքագրեց մոտ 100 հազարանոց բանակ , որոնցից 20 հազարը ասպետներ էին և սկսեց շարժվել «Սուրբ երկիր» ցամաքով: Որոշ պատմաբաններ կարծում են , որ այս թվերը չափազանցված են, և իրական թիվը կարող է լինել 15000 զինվոր , որից 3000ը ասպետ: Խաչակիրներն անցան Հունգարիայի , Սերբիայի և Բուլղարիայի միջով նախքան Բյուզանդական տարածքներ մտնելը և Կ. Պոլսում հանգրվանելը 1189ի աշնանը: Խնդիրները առաջացան այ ժամանակ, երբ Երուսաղեմի նախկին թագուհի Սիբիլը Սալահ ադ Դինին տեղյակ պահեց մոտալուտ վտանգի մասին, վերջինս էլ Կ.Պոլսի կայսեր հետ գաղտնի դաշինք կնքեց: Դեռևս Հուգարիայում եղած ժամանակ, Շիկամորուսը համոզեց Իշխան Գեզային ՝ Արքա Բելա 3րդի եղբորը միանալ խաչակրաց արշավանքին: Այսպիսով, Գեզայի գլխավորությամբ 2000 զինվոր միացան գերմանական կայսերական զորքին:Արևմտաեվրոպական զորքերը շատ արագ կտրեցին Անատոլիան , որտեղ պարտության մատնեցին թուրքերին Իկոնիայի ճակատամարտում , և մտան Կիլիկիան Հայաստան: Գերմանական բանակի մոտենալը ահազանգ էր Սալահ ադ Դինի և մյուս մահմեդականիսլամադավան առաջնորդների համար , որոնց սկսեցին կանոնակարգել իրենց զորքերը:
 
1190ի հունիսի 10ին Կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսը խեղդվեց Սելևկիա ամրոցի մոտ հոսող Սալեֆ գետում: Կայսեր մահվան պատճառը վիճելի է. Որոշ պատմաբաններ կարծում են , որ նա ջրում սրտի կանգ է ունեցել: Ֆրիդրիխի զինվորները նրան տեղավորեցին քացախով տակառի մեջ մարմինը պահպանելու համար: