«Բրոնզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
[[Պատկեր:Begbie statue.jpg|մինի|200px|Բրոնզե արձանիկ]]
'''Բրոնզը''' [[պղինձ|պղնձի]] համաձուլվածք է տարբեր [[:կատեգորիա:տարրեր|քիմիական տարրերի]], գլխավորապես մետաղների հետ ([[անագ]], [[ալյումին]], [[բերիլիում]], [[կապար]], [[կադմիում]], [[քրոմ]] և այլ)։ Համապատասխանաբար բրոնզն անվանում են [[անագ]]ե, [[ալյումին]]ե և այլն։ Բացառություն են կազմում [[ցինկ]]ի համաձուլվածքը, որն անվանում են [[արույր]] (դասական հայերեն՝ գրաբար՝ «արոյր»<ref>Նոր բառգիրք հայկազեան լեզուի: Հայր Գաբրիէլ Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմէլեան, Հայր Մկրտիչ Աւգերեան։ Տպարան ի Սրբոյն Ղազարու, Վենետիկ, 1836, Հատոր 1, Էջ 370։ [http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=26&dt=HY_HY&query=%D5%A1%D6%80%D5%B8%D5%B5%D6%80]</ref>, {{lang-la|[[:la:orichalcum]]}}, {{lang-en|[[:en:brass]]}}, {{lang-ru|[[:ru:латунь]]}}), և [[նիկել]]ինը՝ մեդիոնիկելային համաձուլվածք։
Մեզ հասած հայ գրականության մեջ արույրն առաջին անգամ հիշատակված է հայերեն թարգմանված Աստվածաշչնում:<ref>Օրինակ՝ Աստուածաշունչ, Գիրք Մնացորդաց, 28-2:</ref>
Պղնձի մեջ տարբեր տարրեր մտցնելուց (լեգիրել, որակավորել), մտցվող նյութի ատոմները մեծացնում են դեֆորմացիան և ատոմների բյուրեղացանցի դեֆեկտների քանակությունը։ Բացի այդ, խառնուրդի ատոմները փոխազդում են տեղաշարժումներիտեղաշարժվող մարմինների հետ և դժվարացնում դրանց շարժողականությունը՝ կարծրացնելով [[պղինձ]]ը։ Այդ պատճառով բրոնզների տեսակարար [[Դիմադրություն (էլեկտրական)|դիմադրություն]]ն ավելի մեծ է, քան մաքուր [[պղինձ|պղնձինը]]։ Մեծ է նաև պայթյունի նկատմամբ պնդության սահմանը և կարծրությունը, փոքր է պայթյունից առաջ հարաբերական երկարացումը։ Բրոնզներն ավելի լավ են ձևափոխվում մետաղահատ հաստոցներով և ունեն ավելի լավ ձուլման հատկություններ, քան [[պղինձ]]ը։
[[Անագ]]ե բրոնզը մարդու պատրաստած հնագույն համաձուլվածքներից է։ Թեպետ ըստ որոշ կարծիքների՝ բրոնզն, իբր, առաջինը հայտնաբերել են հին եգիպտացիները, որոնք նաև որոշ ժամանակ անց հայտնաբերել են երկաթը, ոսկին և այլն, իրականում այդ բոլոր մետաղների ամենավաղ ձուլման հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, որի մասին են վկայում հնագիտական պեղումները։<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 2, էջ 573-575:</ref>
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բրոնզ» էջից