«Դաշտանային ցիկլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
[[Պատկեր:MenstrualCycle_-_ru.svg|thumb|300px|Հորմոնալ ֆոնի և էնդոմետրիումի (արգանդի լորձաթաղանթի) հյուսվածքաբանական հատկությունների փոփոխությունները դաշտանային ցիկլի ժամանակ]]
'''Դաշտանային ցիկլ''' տերմինն առաջացել է լատ․-menstruus («լուսնային ցիկլ», ամսեկան) բառից, որը վերարտադրողական տարիքի կնոջ օրգանիզմում պարբերաբար կատարվող փոփոխություններն են։ Դաշտանային ցիկլի առաջին օր է համարվում [[Դաշտան|դաշտանի]] առաջին օրը։

Դաշտանային ցիկլը բնորոշ է մարդուն, [[Պրիմատներ|պրիմատներին]]{{sfn|Campbell|2011|p=1010}} պատկանող որոշ ձևերի և [[Կետեր|կետերին]]։ Դաշտանային ցիկլն իր մեջ ներառում է 3 փուլ՝ մենստրուալ, պրոլիֆերատիվ և սեկրետոր{{sfn|Ткаченко|2009|с=469—470}}։

Կանանց մոտ 46-54 տարեկան հասակում, մոտ 500 ցիկլից հետո տեղի է ունենում դաշտանադադար՝ [[Դաշտանադադար|մենոպաուզա]]։ Դաշտանադադարի հետևանքով ձվարանները ֆոլիկուլոտրոպ և լյոտեինոտրոպ{{sfn|Campbell|2011|p=1010}} հորմոնների նկատմամբ դառնում են ոչ զգայուն։

Տող 11 ⟶ 13՝
== Տերմինաբանություն ==
[[Մենարխե|Մենարխեն]]՝ առաջին դաշտանը հանդիսանում է [[Սեռական բազմացում|սեռական հասունացման]] առաջին նշանը, որ կինը պատրաստ է բեղմնավորման։ Միջինում մենարխեն սկսվում է 12-14 տարեկանում, նորման համարվում է 9-15 տարեկանը (9տարեկան վաղ մենարխե, 15տարեկան-առաջնային ամենորեա)։ Առաջին դաշտանային ցիկլի ի հայտ գալը կապված է [[Ժառանգականություն|ժառանգականության]], սննդակարգի և օրգանիզմի ընդհանուր վիճակի հետ։

Դաշտանային ցիկլի ավարտը սկսվում է 40-58 տարեկանում (միջինում 47-50տարեկան), [[Կլիմաքս (ֆիզիոլոգիա)|կլիմաքսի]] շրջանում տեղի է ունենում բեղմանավորման ունակության կորուստ։ Մենուպաուզայի սկիզբը (կլիմաքսի ժամանակ դշտանային ցիկլը կա՛մ ոչ պարբերական է, կա՛մ լրիվ դադարած) կապված է հիմնականում ժառանգականության, մի քանի հիվանդությունների և որոշ բժշկական միջամտությունների հետևանքով, որոնք կարող են վաղ մենոպաուզայի պատճառ հանդիսանալ։

== Փուլերը ==
[[Պատկեր:Order of changes in ovary.svg|thumb|400px|Մենստրուալ ցիկլի ժամանակ ձվարաններում կատարվող գործընթացները:
1 Դաշտան
2 Հասունացած ֆոլիկուլ
3 գրաֆյան ֆոլիկուլ
4 ձվազատում
5 դեղին մարմնիկ
6 դեղին մարմնիկը դադարում է գործել]]
Տող 19 ⟶ 23՝
== Ֆոլիկուլյար (մենստրուալ ֆազա) ==
Մենստրուալ ֆազան իրենից ներկայացնում է էնդոմետրիումի ֆունկցիոնալ շերտի շերտազատման հետևանքով արգանդային արյունահոսություն, որը տեղի է ունենում ձվարանային (օվուլյար) ցիկլի վերջում, բեղմնավորման բացակայության դեպքում։ Դաշտանի առաջին օր է համարվում ձվարանի ֆոլիկուլյար փուլի կամ արգանդի մենստրուալ փուլի սկզիբը։ Ֆոլիկուլյար փուլի տևողությունը, որի ընթացքում տեղի է ունենում դոմինանտ ֆոլիկուլի հասունացում, յուրաքանչյուր կնոջ համար անհատական է , 7-22 օր, միջինում 14 օր:

Ֆոլիկուլային փուլը (նաև օվարիալ փուլը) սկսվում է հիպոթալամուսում [[Գոնադոլիբերին|գոնադոլիբերինների]] արտազատմամբ, որը խթանում է [[Հիպոֆիզ|ադենոհիպոֆիզում]] ֆոլիկուլխթանիչ և լյուտեինացնող հորմոնների սեկրեցիան: Էստրադիոլի սեկրեցիայի ցածր մակարդակը ճնշում է ֆոլիկուլխթանիչ հորմոնի և լյուտեինացնող հորմոնի սեկրեցիան, պահպանելով այս հորմոնների սեկրեցիայի ցածր մակարդակը: Ֆոլիկուլխթանիչ հորմոնի ազդեցությամբ ձվարաններում սկսում են զարգանալ մի քանի ֆոլիկուլներ, որնցից մեկը դառնում է դոմինանտ ֆոլիկուլ և պարունակում է ՖԽՀ-ի և ԼՀ-ի ընկալիչների ավելի մեծ քանակ, իսկ մնացած ֆոլիկուլները ենթարկվում են ատրեզիայի: Այս փուլում տեղի է ունենում ֆոլիկուլների աճ, զարգացում և հասունացում: Էստրադիոլի քանակն աստիճանաբար աճում է, բայց չնայած նրան, որ էստրադիոլի ցածր քանակը ճնշում է գոնադոտրոպ հորմոնների սեկրեցիան, էստրադիոլի բարձր կոնցենտրացիան հակառակը՝ խթանում է գոնադոտրոպ հորմոնների սեկրեցիան, քանի որ այն բերում է հիպոթալամուսում գոնադոլիբերինների արտազատման մեծացմանը: Այս երևույթն ավելի ակնառու է լյուտեինացնող հորմոնի համար, քանի որ էստրադիոլի բարձր կոնցենտրացիան բարձրացնում է ադենոհիպոֆիզի լյոտեինացնող հորմոն արտազատող բջիջների զգայունությունը գոնադոլիբերինների նկատմամբ: Ֆոլիկուլները ունեն լյուտեինացնող հորմոնի բազմաթիվ [[Ընկալիչներ|ընկալիչներ]], որով էլ պայմանավորված է նրանց բարձր զգայունությունը լյուտեինացնող հորմոնի նկատմամբ: Ֆոլիկուլը չափերով մեծանում է այնքան ժամանակ, քանի դեռ ադենոհիպոֆիզից լյուտեինացնող հորմոնի կտրուկ արտազատում չի լինում: Սրանով ավարտվում է ֆոլիկուլյար փուլը և սկսվում է ձվարանային փուլը{{sfn|Ткаченко|2009|с=466—469}}{{sfn|Campbell|2011|p=1008—1009}}:

Տող 28 ⟶ 33՝

Լյուտեինային փուլը (դեղին մարմնիկի փուլ) ձվազատման և դաշտանային արյունահսության միջև ընկած ժամանակահատվածն է, որը բնորոշվում է դեղին մարմնիկի զարգացումով: Լյուտեինային փուլի տևողությունը 13-14 օր է (± 2 օր): Գրաֆյան բշտի պատռվելուց հետո բջիջներում կուտակվում են [[Լիպիդ|լիպիդներ]] և լյուտեինային պիգմենտ, որով էլ պայմանավորված է նրա դեղին գույնը: Փոփոխության ենթարկված գրաֆյան բուշտը սկսվում է կոչվել դեղին մամնիկ: Լյուտեինային փուլի տևողությունը կախված է դեղին մարմնիկի ֆունկցիոնալ շրջանից (10-12), այդ ընթացքում դեղին մարմնիկ արտադրում է [[Պրոգեստերոն|պրոգեստերոն]], էստրադիոլ և անդրոգեններ: [[Էստրոգեններ|Էստրոգենի]] և պրոգեստերոնի ազդեցությամբ էնդոմետրիումի [[Գեղձ|գեղձերը]] հասունանում են, ենթարկվում են պրոլիֆերացիայի և սկսում արտադրել սեկրետ (արտազատական փուլ), արգանդը պատրաստվում է բեղմնավորված ձվաբջջի իմպլանտացիային: Էստրոգենի և պրոգեստերոնի արտադրումն իր պիկին է հասնում լյուտեինային փուլի կեսերում, և ի պատասխան դրան նվազում է լյուտեինացնող և ֆոլիկուլ խթանող հորմոնների արտադրությունը:

[[Հղիություն (մարդ)|Հղիության]] առկայության պայմաններում դեղին մարմնիկը սկսում է արտադրել պրոգեստերոն այնքան ժամանակ մինչև [[Ընկերք|ընկերքը]] պատռվի և սկսվի պրոգեստերոնի ու էստրոգենի սինթեզը:

Հղիության բացակայության պայմաններում դեղին մարմնիկը դադարում է իր ֆունկցիոնալ գործունեությունը, նվազում է էստրոգենի և պրոգեստերոնի քանակը, որը բերում է էնդոմետրիումի այտուցվածության և նեկրոտիկ փոփոխությունների: Պրոգեստերոնի քանակի նվազման հետևանքով ուժեղանում է պրոստագլանդինների սինթեզը: Եթե ձվաբջիջը չի բեղմնավորվում, ապա որոշ ժամանակ անց դեղին մարմնիկը ենթարկվում է ''{{нп5|Լյուտեոլիզ|լյուտեոլիզի|en|Luteolysis}}'', այսինքն քայքայման կամ սեկրետոր խանգարման, և անկարող է դառնում արտազատել պրոգեստերոն և էստրադիոլ: Լյուտեոլիզի հետևանքով այլևս չի ճնշվում ֆոլիոտրոպ և լյուտեինոտրոպ հորմոնների արտազատումը, բացասկան հետադարձ կապի բացակայության հետևանքով, և այդ հորմոնների սեկրեցիան սկսում է աճել, խթանելով նոր ֆոլիկուլի առաջացումը: Էստրոգենի և պրոգեստերոնի քանակի նվազումը նպաստում է լյուտեինացնող և ֆոլիկուլ խթանող նոր հորմոնների սինթեզին և նոր մենստրուալ ցիկլի{{sfn|Ткаченко|2009|с=466—469}}{{sfn|Campbell|2011|p=1008—1009}} առաջացմանը: