«Սամշվիլդե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 46.
Բերդապարիսպների հնագույն շերտերը վերագրվում են մ.թ.ա. 1-ին հազարամյակի առաջին կեսին: [[Արաբներ | Արաբ]] պատմիչ Բալաձորու վկայությամբ` Սամշվիլդեն վերակառուցվել ու բարենորոգվել է [[Պարսկաստան | Պարսից]] [[Խոսրով Ա Սասանյան | Խոսրով Ա Անուշիրվանի]] ժամանակ ([[531]]-[[579]] թվականներ): [[Սմբատ Ա Նահատակ | Սմբատ Ա]] թագավորի գահակալման տարիներից ([[890]]-[[914]] թվականներ) եղել է [[Բագրատունիների թագավորություն | Բագրատունյաց թագավորության]] կարևոր ռազմակայաններից մեկը [[Հայաստան]]ի հյուսիսում:
 
Շահնշահ [[Աշոտ Բ Երկաթ]]ը ([[914]]-[[930]] թվականներ) Սամշվիլդեի բերդապահ էր նշանակել Վասակ և Աշոտ [[Գնթունիներ | Գնթունի]] եղբայրներին: [[Աշոտ Գ Ողորմած]] թագավորը ([[953]]-[[977]] թվականներ) Սամշվիլդեի հսկողությունը հանձնել էր իր կրտսեր որդի [[Գուրգեն Ա Կյուրիկե | Գուրգեն (Կորիկե, Կյուրիկե) Բագրատունուն]], ով հոր մահից հետո իրեն հռչակեց թագավոր` հիմնադրելով Կյուրիկյան թագավորությունը ([[Տաշիր-Ձորագետի թագավորություն]]): Գուրգենի որդին և հաջորդը` [[Դավիթ Անհողին]]ը, Սամշվիլդեն դարձրեց իր գահանիստը (մինչև [[1065]] թվականը): 1065 թվականին, [[Կյուրիկե Բ]]-ն Սամշվիլդե բերդաքաղաքը` որպես փրկագին, հանձնել է վրաց [[Բագրատ IV]] թագավորին, իսկ ինքը հաստատվել [[Լոռի բերդ]]ում: Այնուհետև Սամշվիլդեին տիրացել է Կլդեկարիի [[ԼիպաարիտյաններԼիպարիտյաններ]]ի տոհմը, իսկ [[1110]] թվականին` վրաց [[Դավիթ IV Շինարար | Դավիթ Շինարար]] թագավորը: Վերջինս այն [[1123]] թվականին տվեց [[Օրբելյաններ | Օրբելյան]] տանը` իբրև տիրույթ (այստեղից էլ` Օրբեթ-Օրբելի-Օրբելյան):
 
[[1440]] թվականին Սամշվիլդեն գրավել և կործանել է թուրքմենական վաչկատուն ցեղերի առաջնորդ [[Ջահանշահ]]ը` կոտորելով շուրջ 4700 և գերեվարելով ավելի քան 9000 [[քրիստոնեություն | քրիստոնյա]] ([[հայեր | հայ]] և [[վրացիներ | վրացի]]) բնակիչների: