«Լասկինի տուն (Տագանրոգ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
 
== Պատմություն ==
1833 թվականին շինարարական ջոկատով [[Տագանրոգ]] քաղաք է ժամանել ենթասպա Ալեքսանդր Յակովլևիչ Լասկինը։ Նրանց նպատակն է եղել նավահանգստի և Պուշկինի առափի նախահաշիվը կազմելու և բարեկարգման աշխատանքներ անցկացնելու համար։ 1840-ական թվականներին նա պատասխանատու էր Սուրբ Միտրոֆանիի եկեղեցու շինարարության համար, որի տեղում Տագանրոգի Կենտրոնական շուկայում այժմ գտնվում է «Կաթ» տաղավարը։ Պետական խորհրդական Ալեքսանդր Լասկինն ամուսնացած էր Ադելաիդա Լասկինայի հետ, որը 1857 թվականից(այլ տվյալներով՝ 1860-ական թվականների վերջից)<ref name="Гаврюшкин О. П.">Гаврюшкин О. П. Г12 «По старой Греческой…» (Хроника обывательской жизни) — Т.: ООО «Издательство „Лукоморье“», 2012. — 514 с. — ISBN — 5-901565-15-0</ref> մինչև 1880 թվականը եղել է Տագանրոգի [[Հունական փողոց (Տագանրոգ)|Հունական]], 39 տան սեփականատերը։ Ալեքսանդր Լասկինը ղեկավարել է ձիաքարշ երկաթուղու անցկացման և ստեղծման աշխատանքները։ Այն պետք է նավահանգիստը կապեր առևտրականների բորսայի հետ։ 1860-ական թվականներին նա արդեն ուներ գնդապետի կոչում և զբաղեցնում էր հաղորդակցության ուղիների ինժեներական կորպուսի նախագահի պաշտոնը։ 1860-ական թվականներին կեսերին նա եղել է Տագանրոգի նավահանգիստը կառուցմամբ զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի անդամ։ Լասկինը մահացել է 1888 թվականին, իսկ 1890 թվականին նրա տունը ժառանգաբար անցել է որդուն՝ կոլեգիալ ասեսոր Գավրիիլ լեքսանդրովիչ Լասկինին։ Նա տանը տիրել է մինչև 1898 թվականը, եղել է Կազանի համալսարանին կից գործած հնագիտության, պատմության և ազգագրության ընկերության անդամ։ Գրել է [[Բյուզանդիա|Բյուզանդիայի]] պատմությանը վերաբերող աշխատություններ։
 
1900 թվականների սկզբին տունը դարձավ եսաուլ Նիկոլայ Անդրեևիչ Կուզնեցովի սեփականությունը։