«Սիրանույշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
- 5 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
Տող 42.
 
== Կենսագրություն ==
Սիրանույշը (իսկական անուն-ազգանունը՝ Մերոպե Գանթարճյան) սկզբնական կրթությունն ստացել է Կոստանդնուպոլսում։ 1873 թ-ից խաղացել է [[Պետրոս Մաղաքյան]]ի «[[Արևելյան թատրոն (Թուրքիա)|Արևելյան թատրոնում]]» (Կեկել՝ Սունդուկյանի «Պեպո», Ամալյա՝ Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակներ», և այլն), 1874 թ-ից՝ [[Թովմաս Ֆասուլաճյան]]ի խմբում, ապա՝ [[Հակոբ Վարդովյան]]ի «Օսմանյան թատրոնում». հիմնականում հանդես է եկել որպես օպերետային երգչուհի՝ հայկական և թուրքական ներկայացումներում։ 1878 թ-ին Սերովբե Պենկլյանի օպերետային խմբի դերասանուհի էր<ref>{{Cite web|url=http://avproduction.am/?ln=am&page=person&id=273&name=%D5%8D%D5%AB%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B5%D5%B7|title=AV Production - Սիրանույշ|last=Baghdasaryan|first=Aram|website=avproduction.am|accessdate=2017-05-25}}</ref>։
1879–1881 և 1891–1892 թթ-ին Հայոց թատերական կոմիտեի հրավերով Սիրանույշը խաղացել է Թիֆլիսի հայկական մշտական թատերախմբում. ստեղծագործաբար կիրառելով հայ և ռուսական թատրոնների ռեալիստական ավանդույթները՝ անձնավորել է դրամատիկական կերպարներ՝ Կատարինա ([[Վիկտոր Հյուգո]]յի «Անջելո»), Օֆելյա ([[Ուիլյամ Շեքսպիր]]ի «Համլետ»), Յուլինկա ([[Ալեքսանդր Օստրովսկի|Ալեքսանդր Օստրովսկու]] «Եկամտաբեր պաշտոն»), Անանի ([[Գաբրիել Սունդուկյան|Գաբրիել Սունդուկյանի]] «Էլի մեկ զոհ») և այլն։ 1881 թ-ին մասնակցել է Կոստանդնուպոլսի թատերական ընկերության ներկայացումներին, 1882 թ-ին կրկին հրավիրվել է [[Սերովբե Պենկլյան]]ի օպերետային խումբ, որի հետ հյուրախաղերի է մեկնել [[Հունաստան]] և [[Եգիպտոս]]. հռչակվել է Ֆաթիմեի ([[Տիգրան Չուխաջյան]]ի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա») դերակատարմամբ։